«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
19 սեպտեմբերի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 սեպտեմբերի 1998 թվականի N 596
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 8-Ի N 344 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունիսի 8-ի «Հայաստանի Հանրապետության 1998/99 ուսումնական տարվա մագիստրատուրայի, ասպիրանտուրայի և դոկտորանտուրայի ընդունելության պետական պատվերը հաստատելու մասին» N 344 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը` համապատասխան նախարարությունների ու գերատեսչությունների հետ համատեղ երկշաբաթյա ժամկետում հաստատել պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների և Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի վճարովի հիմունքներով ասպիրանտուրայի ու մագիստրատուրայի ընդունելության տեղերի թիվն ըստ նախարարությունների, գերատեսչությունների, բարձրագույն ուսումնական հաստատությունների և մասնագիտությունների»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի սեպտեմբերի 19-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. Դարբինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|