Գլխավոր տեղեկություն
Номер
565
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (12.09.1998-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
12.09.1998
Վավերացման ամսաթից
12.09.1998
Дата вступления в силу
12.09.1998

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 սեպտեմբերի 1998 թվական թիվ 565

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԿԱՄ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԱՅԼ ԾՐԱԳՐԵՐԻՑ ԳՈՐԾՈՂ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 1-ին կետին և Հայաստանի Հանրապետության  կառավարության 1998 թվականի հունիսի 26-ի «Բյուջետային հիմնարկների  արտաբյուջետային հաշիվներով գործառնությունները կասեցնելու մասին» թիվ 405  որոշմանը համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին բացել հատուկ դեպոզիտային հաշիվ, որտեղ կհավաքագրվեն բյուջետային հիմնարկների նվիրատվություններից կամ բարեգործական այլ ծրագրերից գոյացող արտաբյուջետային միջոցները:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը`

ա) Հայաստանի Հանրապետության կենտրոնական գանձապետարանում, ըստ տեղական գանձապետական բաժանմունքների, սահմանված կարգով հաշվառել նշված հիմնարկների նվիրատվություններից կամ բարեգործական  այլ ծրագրերից գոյացող արտաբյուջետային միջոցները.

բ) սահմանել նվիրատվություններից կամ բարեգործական  այլ ծրագրերից գոյացող` բյուջետային հիմնարկների արտաբյուջետային միջոցների սպասարկման, հաշվառման և վերահսկողության կարգը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի սեպտեմբերի 12-ից:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
14.01.1999, N 17 ---------
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան