Համաձայնեցված է |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ | ||||
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
կառավարությանն առընթեր պետական | ||||
ֆինանսների նախարարության հետ
__________________ Տ. Դավթյան |
եկամուտների կոմիտեի նախագահ
| ||||
|
|
Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ
«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 4-ՐԴ ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ
«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 6-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ պարբերության համաձայն`
«Մեկ օրացուցային տարվա ընթացքում երկու և ավելի թվով անգամ անձի սեփականությունը կամ ընդհանուր սեփականություն հանդիսացող նույն տեսակի հետևյալ գույքի` բնակարանի, առանձնատան (այդ թվում` անավարտ (կիսակառույց)), անձնական օգտագործման ավտոմեքենայի, գյուղատնտեսական նշանակության և բնակավայրերի հողերի, ավտոտնակի, որևէ ձևով կատարվող հատուցման դիմաց օտարման դեպքերում ապրանքի մատակարարում է համարվում այդ ժամանակահատվածում երկրորդ և ավելի թվով նույն տեսակի գույքի օտարումը, եթե օտարումը կատարվում է տվյալ գույքի ձեռքբերմանը հաջորդող մեկ տարին չգերազանցող ժամանակահատվածում: Սույն մասում նշված` ԱԱՀ-ով հարկվող գործարքների մասով ԱԱՀ-ի պարզեցված հաշվարկների ներկայացման և գումարների վճարման կարգն ու ժամկետները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի փետրվարի 19-ի «Ֆիզիկական անձի իրականացրած գործարքների մասով ավելացված արժեքի հարկի հաշվարկները ներկայացնելու, գումարների վճարման կարգը և ժամկետները սահմանելու մասին» N 199-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 4-րդ կետի համաձայն`
«Ֆիզիկական անձի իրականացրած` օրենքի համաձայն ապրանքի մատակարարում համարվող գործարքի մասով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման ենթակա է հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարի և այդ գործարքի իրականացման համար գույքի ձեռքբերման մասով մատակարարի հարկային հաշիվներում առանձնացված ավելացված արժեքի հարկի գումարի դրական տարբերությունը»:
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածով պաշտոնապես պարզաբանում եմ.
1. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ պարբերության համաձայն ապրանքի մատակարարում համարվող գործարքների մասով ավելացված արժեքի հարկի գումարը հաշվարկվում է լրիվ արժեքով հատուցման գումարի նկատմամբ կիրառելով 16.67 տոկոս հարկի հաշվարկային դրույքաչափը, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ գործարքների մասով հաշվարկվող ԱԱՀ-ի գումարը պետք է որոշվի օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ, 7-րդ և 9-րդ կետերին համապատասխան որոշվող հարկվող շրջանառության նկատմամբ 20% դրույքաչափ կիրառելու միջոցով:
2. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ պարբերության համաձայն ապրանքի մատակարարում համարվող գործարքների մասով ՀՀ կառավարության 19.02.2009թ. N 199-Ն որոշմամբ սահմանված կարգով հաշվանցման ենթակա են մատակարարի հարկային հաշիվներում (գույքի ներմուծման մաքսային հայտարարագրում) առանձնացված ավելացված արժեքի հարկի գումարները:
3. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ պարբերության համաձայն ապրանքի մատակարարում համարվող գործարքների մասով հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարի և այդ գույքի ձեռքբերման (այդ թվում` ներմուծման) հարկային հաշիվներում (գույքի ներմուծման մաքսային հայտարարագրերում) առանձնացված ավելացված արժեքի հարկի գումարի միջև առաջացող բացասական տարբերությունը, օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան, հաշվանցման ենթակա չէ:
4. Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի կողմից անձնական օգտագործման մարդատար ավտոմեքենաների հատուցման դիմաց օտարման մասով օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ կետի դրույթները չեն կիրառվում: