«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
20 հուլիսի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 հուլիսի 1999 թվականի N 471
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 8-Ի N 278 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մայիսի 8-ի «Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրության ձևով պետական գույքի մասնավորեցման կարգը հաստատելու մասին» N 278 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
որոշմամբ հաստատված բաժնետոմսերի ազատ բաժանորդագրության ձևով պետական գույքի մասնավորեցման կարգում`
ա) ուժը կորցրած ճանաչել 15-րդ կետի «զ», «է», 16-րդ կետի «զ», «է», 17-րդ կետի «է», «ը» ենթակետերը.
բ) 19-րդ կետի հինգերորդ պարբերությունը «արձանագրություն` 3 օրինակից» բառերից հետո լրացնել «արժեթղթերի գրանցման համար պետական տուրքի վճարման անդորրագրի բնօրինակը» բառերով.
գ) 26-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Եթե ընկերության մասնավորեցման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված է որոշակի տոկոսին համապատասխան բաժնետոմսերն անհատույց օտարել տեղական ինքնակառավարման մարմիններին կամ հանձնել պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների տնօրինությանը, ապա բաժնետոմսերի քանակում պետք է պահպանվի օտարված կամ այդ մարմինների տնօրինությանը հանձնված բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված համամասնությունը».
դ) կարգին կից «Հայտ ֆիզիկական անձանց համար», «Հայտ իրավաբանական անձանց համար», |
համար» ձևերից հանել «որից___________________դրամ` սեփականաշնորհման սերտիֆիկատներով» |
(գումարը տառերով և թվերով) |
բառերը, իսկ «Արձանագրություն բաժանորդագրության արդյունքների |
(թվերով և տառերով) |
բառերը: |
|
Վ. Սարգսյան |