040.0581.15.12.97
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1997 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 դեկտեմբերի 1997 թվականի N 581
քաղ. Երևան
ՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ
«Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14 և 23 հոդվածներին համապատասխան Հայաստանի հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Պետության և կրոնական կազմակերպությունների հարաբերությունների կարգավորումն իրականացնող` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմնի իրավասությունը վերապահել Հայաստանի Հանրապետության կրոնի գործերի պետական խորհրդին:
2. Հայաստանի Հանրապետության կրոնի գործերի պետական խորհրդին` ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ` Հայաստանի Հանրապետությունում գործող կրոնական կազմակերպությունների վերագրանցումը մինչև 1998 թվականի ապրիլի 4-ը ապահովելու համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի դեկտեմբերի 15-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
30.11.2006, N 1705-Ն | 30.12.2006, N 581 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|