«Վավերացնում եմ» |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 հոկտեմբերի 1997 թվականի N 464
քաղ. Երևան
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ 1997 ԹՎԱԿԱՆԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐԿԻ ԴԻՄԱՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱԿԱՅԱՆ» ՓԲԸ-Ի ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ ԳՐԱՎ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ռուսաստանի Դաշնության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև 1997 թվականի օգոստոսի 29-ին Մոսկվա քաղաքում կնքված պայմանագրի համաձայն Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանի Հանրապետությանը 1997 թվականին տրամադրվող պետական վարկի դիմաց երաշխիքներ տալու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը` եռօրյա ժամկետում «Հայկական ատոմակայան» ՓԲԸ-ի բաժնետոմսերի պետական բաժնեմասի 7 տոկոսը հավաստագրի տեսքով տրամադրել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` որպես Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանը 1997 թվականին տրամադրվող պետական վարկի վերադարձնելն ապահովող պետական երաշխիք:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` եռօրյա ժամկետում կազմել գրավի պարտավորության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ու Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարության միջև Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության «Հայկական ատոմակայան» ՓԲԸ-ի բաժնետոմսերի պետական բաժնեմասի 7 տոկոսի փոխանցման կարգի և պայմանների մասին արձանագրության նախագիծ:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ռ. Քոչարյան |