«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
12 մայիսի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 մայիսի 1999 թվականի N 310
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1.1. Հաշվեկշռային մեթոդով 24497 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Վարդենիսշին» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել ազատ բաժանորդագրության միջոցով` վերակազմակերպելով «Վարդենիսշին» բաց բաժնետիրական ընկերության:
Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի սեպտեմբերի 4-ի N 550 որոշմամբ «Վարդենիսշին» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացված NN 1, 2, 5, 6 դուստր ձեռնարկությունների (իրենց վարձակալությամբ տրված գույքի հետ միասին) գնահատված արժեքներն ընդգրկված չեն ընկերության կանոնադրական հիմնադրամում:
1.2. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 18390 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 18390 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
1.3. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 14712 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 14712 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
1.4. «Վարդենիսշին» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 6107 հազ. դրամ, այդ թվում`
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 1151 հազ. դրամ.
անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 557 հազ. դրամ.
հաշվետու անձանց նկատմամբ` 3 հազ. դրամ.
մատակարարների և կապալառուների նկատմամբ` 773 հազ. դրամ.
գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարների պահուստների գծով` 37 հազ. դրամ.
դուստր ձեռնարկությունների նկատմամբ` 2470 հազ. դրամ.
արտաբյուջետային վճարների գծով` 106 հազ. դրամ.
տարբեր կրեդիտորների նկատմամբ` 334 հազ. դրամ.
այլ պարտավորությունների գծով` 280 հազ. դրամ.
սոցիալական ապահովագրության գծով` 396 հազ. դրամ:
1.5. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը` երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարություն ներկայացնել «Վարդենիսշին» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի թողարկման ազդագրի համար անհրաժեշտ տվյալները:
1.6. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` «Վարդենիսշին» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի թողարկման ազդագրի համար անհրաժեշտ տվյալներն ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:
1.7. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
2.1. Հաշվեկշռային մեթոդով 30018 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Վարդենիսշին-5» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել ազատ բաժանորդագրության միջոցով` վերակազմակերպելով «Վարդենիսշին-5» բաց բաժնետիրական ընկերության:
2.2. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 9072 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 9072 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
2.3. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 7258 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 7258 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
2.4. «Վարդենիսշին-5» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 20946 հազ. դրամ, այդ թվում`
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 913 հազ. դրամ.
անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 1488 հազ. դրամ.
դուստր ձեռնարկությունների նկատմամբ` 758 հազ. դրամ.
մատակարարների և կապալառուների նկատմամբ` 6415 հազ. դրամ.
գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարների պահուստների գծով` 679 հազ. դրամ.
տարբեր կրեդիտորների նկատմամբ` 10168 հազ. դրամ.
սոցիալական ապահովագրության գծով` 525 հազ. դրամ:
2.5. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը` երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարություն ներկայացնել «Վարդենիսշին-5» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի թողարկման ազդագրի համար անհրաժեշտ տվյալները:
2.6. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` «Վարդենիսշին-5» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի թողարկման ազդագրի համար անհրաժեշտ տվյալներն ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:
2.7. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
3.1. Հաշվեկշռային մեթոդով 6818 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Վարդենիսշին-6» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել ազատ բաժանորդագրության միջոցով` վերակազմակերպելով «Վարդենիսշին-6» բաց բաժնետիրական ընկերության:
3.2. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 5656 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 5656 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
3.3. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 4524 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 4524 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
3.4. «Վարդենիսշին-6» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 1163 հազ. դրամ, այդ թվում`
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 22 հազ. դրամ.
անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 40 հազ. դրամ.
դուստր ձեռնարկությունների նկատմամբ` 1087 հազ. դրամ.
արտաբյուջետային վճարների գծով` 14 հազ. դրամ:
3.5. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը` երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարություն ներկայացնել «Վարդենիսշին N 6» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի թողարկման ազդագրի համար անհրաժեշտ տվյալները:
3.6. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` «Վարդենիսշին N 6» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի թողարկման ազդագրի համար անհրաժեշտ տվյալներն ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:
3.7. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
4.1. Հաշվեկշռային մեթոդով 228772 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Գյումրիի հացաընդունում» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմակերպելով «Գյումրիի հացաընդունում» բաց բաժնետիրական ընկերության:
Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունիսի 26-ի N 409 որոշմամբ «Գյումրիի հացաընդունում» պետական փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացված «Գյումրի-հաց» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը վարձակալությամբ տրված ալրաղացի անավարտ շինարարության օբյեկտի գնահատված արժեքն ընդգրկված չէ ընկերության կանոնադրական հիմնադրամում:
4.2. Սահմանել ընկերության կանոնադրական հիմնադրամը` 180070 հազ. դրամ, որը համապատասխանում է 180070 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
4.3. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը կազմում է 180070 հազ. դրամ, որը համապատասխանում է 180070 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
4.4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի փաթեթի նվազագույն գինը` 45018 հազ. դրամ:
4.5. «Գյումրիի հացաընդունում» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 48703 հազ. դրամ, այդ թվում`
անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 1948 հազ. դրամ.
տարբեր կրեդիտորների նկատմամբ` 1245 հազ. դրամ.
մատակարարների և կապալառուների նկատմամբ` 15517 հազ. դրամ.
համատեղ գործունեության գծով` 28703 հազ. դրամ.
սոցիալական ապահովագրության գծով` 1290 հազ. դրամ:
4.6. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`
ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.
բ) երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:
4.7. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`
մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.
ներդրումների չափը` տարիների կտրվածքով.
սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:
4.8. Մրցույթի նախավճարի չափը սահմանվում է ընկերության կանոնադրական հիմնադրամի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:
4.9. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:
4.10. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
4.11. «Գյումրիի հացաընդունում» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի մասնավորեցումից հետո պահպանվում են հակաօդային պաշտպանության կառույցի շահագործման նկատմամբ նրա պարտավորությունները:
Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` նշված պարտավորությունների մասին նշել «Գյումրիի հացաընդունում» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրության մեջ և սեփականաշնորհման պայմանագրերում:
5.1. Հաշվեկշռային մեթոդով 60760 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Ապարանի ԲՈՒԱՏ» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմակերպելով «Ապարանի ԲՈՒԱՏ» բաց բաժնետիրական ընկերության:
5.2. Սահմանել ընկերության կանոնադրական հիմնադրամը` 56754 հազ. դրամ, որը համապատասխանում է 56754 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
5.3. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը կազմում է 56754 հազ. դրամ, որը համապատասխանում է 56754 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
5.4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի փաթեթի նվազագույն գինը` 14189 հազ. դրամ:
5.5. «Ապարանի ԲՈՒԱՏ» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմում են 4006 հազ. դրամ, այդ թվում`
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 1663 հազ. դրամ.
անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 1120 հազ. դրամ.
տարբեր կրեդիտորների նկատմամբ` 408 հազ. դրամ.
մատակարարների և կապալառուների նկատմամբ` 332 հազ. դրամ.
գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարների պահուստների գծով` 262 հազ. դրամ.
սոցիալական ապահովագրության գծով` 221 հազ. դրամ, որից`
Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի գծով` 132,1 հազ. դրամ:
5.6. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`
ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.
բ) երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:
5.7. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`
մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.
ներդրումների չափը` տարիների կտրվածքով.
սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:
5.8. Մրցույթի նախավճարի չափը սահմանվում է ընկերության կանոնադրական հիմնադրամի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:
5.9. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:
5.10. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
6.1. Հաշվեկշռային մեթոդով 35499 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող թթխմորի և հաց-հրուշակեղենի փորձաարտադրական պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել ազատ բաժանորդագրության միջոցով` վերակազմակերպելով թթխմորի և հաց-հրուշակեղենի փորձաարտադրական բաց բաժնետիրական ընկերության:
Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի սեպտեմբերի 22-ի N 598 որոշմամբ թթխմորի և հաց-հրուշակեղենի փորձաարտադրական պետական փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացված օժանդակ տնտեսության, Կարբիի, Ղազարավանի, արտադրամասերի գնահատված արժեքներն ընդգրկված չեն ընկերության կանոնադրական հիմնադրամում:
6.2. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 30185 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 30185 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
6.3. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 30185 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 30185 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
6.4. Թթխմորի և հաց-հրուշակեղենի փորձաարտադրական պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 5314 հազ. դրամ, այդ թվում`
անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 127 հազ. դրամ.
տարբեր կրեդիտորների նկատմամբ` 14 հազ. դրամ.
մատակարարների և կապալառուների նկատմամբ` 5076 հազ. դրամ.
սոցիալական ապահովագրության գծով` 97 հազ. դրամ, որից`
Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի գծով` 60,6 հազ. դրամ:
6.5. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարություն ներկայացնել թթխմորի և հաց-հրուշակեղենի փորձաարտադրական բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի թողարկման ազդագրի համար անհրաժեշտ տվյալները:
6.6. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` թթխմորի և հաց-հրուշակեղենի փորձաարտադրական բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի թողարկման ազդագրի համար անհրաժեշտ տվյալներն ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:
6.7. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
7.1. «Պինդ վառելիք» պետական փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել «Պինդ վառելիք» պետական փակ բաժնետիրական ընկերության Գյումրիի և Անիի բազաները` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մասնավորեցնելու համար:
7.2. Հաշվեկշռային մեթոդով 88805 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Պինդ վառելիք» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել ազատ բաժանորդագրության միջոցով` վերակազմակերպելով «Պինդ վառելիք» բաց բաժնետիրական ընկերության: Ընկերության կազմում մասնավորեցվում է «Պինդ վառելիք» պետական փակ բաժնետիրական ընկերության Երևանի բազան (քաղ. Երևան, Արին Բերդի 8):
7.3. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 44042 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 44042 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
7.4. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 44042 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 44042 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
7.5. «Պինդ վառելիք» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմում են 44763 հազ. դրամ, այդ թվում`
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 551 հազ. դրամ.
անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 1257 հազ. դրամ.
հաշվետու անձանց նկատմամբ` 887 հազ. դրամ.
գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարների պահուստների գծով` 285 հազ. դրամ.
մատակարարների և կապալառուների նկատմամբ` 37329 հազ. դրամ.
տարբեր կրեդիտորների նկատմամբ` 3963 հազ. դրամ.
սոցիալական ապահովագրության գծով` 491 հազ. դրամ:
7.6. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը` երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարություն ներկայացնել «Պինդ վառելիք» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի թողարկման ազդագրի համար անհրաժեշտ տվյալները:
7.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` «Պինդ վառելիք» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի թողարկման ազդագրի համար անհրաժեշտ տվյալներն ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:
7.8. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
8.1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը` մեկամսյա ժամկետում «Պինդ վառելիք» պետական փակ բաժնետիրական ընկերության Գյումրիի բազայի գույքի ներդրմամբ ստեղծել «Գյումրիի պինդ վառելիք» պետական փակ բաժնետիրական ընկերություն:
8.2. Հաշվեկշռային մեթոդով 2391 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Գյումրիի պինդ վառելիք» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել ազատ բաժանորդագրության միջոցով` վերակազմակերպելով «Գյումրիի պինդ վառելիք» բաց բաժնետիրական ընկերության:
8.3. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 2243 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 2243 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
8.4. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 2243 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 2243 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
8.5. «Պինդ վառելիք» պետական փակ բաժնետիրական ընկերության 1998 թվականի հուլիսի 1-ի դրությամբ պարտավորությունների` 148 հազ. դրամի իրավահաջորդը հանդիսանում է «Գյումրիի պինդ վառելիք» պետական փակ բաժնետիրական ընկերությունը, այդ թվում`
անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 31 հազ. դրամ.
մատակարարների և կապալառուների նկատմամբ` 117 հազ. դրամ:
8.6. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը` երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարություն ներկայացնել «Գյումրիի պինդ վառելիք» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի թողարկման ազդագրի համար անհրաժեշտ տվյալները:
8.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` «Գյումրիի պինդ վառելիք» բաց բաժնետիրական ընկերության վերակազմակերպվելուց և բաժնետոմսերի թողարկման ազդագրի համար անհրաժեշտ տվյալներն ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:
8.8. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
9.1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը` մեկամսյա ժամկետում «Պինդ վառելիք» պետական փակ բաժնետիրական ընկերության Անիի բազայի գույքի ներդրմամբ ստեղծել «Անիի պինդ վառելիք» պետական փակ բաժնետիրական ընկերություն:
9.2. Հաշվեկշռային մեթոդով 4710 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Անիի պինդ վառելիք» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել ազատ բաժանորդագրության միջոցով` վերակազմակերպելով «Անիի պինդ վառելիք» բաց բաժնետիրական ընկերության:
9.3. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 3355 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 3355 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
9.4. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 3355 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 3355 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
9.5. «Պինդ վառելիք» պետական փակ բաժնետիրական ընկերության 1998 թվականի հուլիսի 1-ի դրությամբ պարտավորությունների` 1355 հազ. դրամի իրավահաջորդը հանդիսանում է «Անիի պինդ վառելիք» պետական փակ բաժնետիրական ընկերությունը, այդ թվում`
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 14 հազ. դրամ.
անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 379 հազ. դրամ.
հաշվետու անձանց նկատմամբ` 6 հազ. դրամ.
մատակարարների և կապալառուների նկատմամբ` 808 հազ. դրամ.
տարբեր կրեդիտորների նկատմամբ` 3 հազ. դրամ.
սոցիալական ապահովագրության գծով` 145 հազ. դրամ:
9.6. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը` երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարություն ներկայացնել «Անիի պինդ վառելիք» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի թողարկման ազդագրի համար անհրաժեշտ տվյալները:
9.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` «Անիի պինդ վառելիք» բաց բաժնետիրական ընկերության վերակազմակերպվելուց և բաժնետոմսերի թողարկման ազդագրի համար անհրաժեշտ տվյալներն ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:
9.8. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
10.1. «Ջրկոնստրուկցիա» վարձակալական ձեռնարկություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Ջրշին» շինարարական պետական ձեռնարկությունից վարձակալած` հաշվեկշռային մեթոդով 54721 հազ. դրամ գնահատված արժեքով պետական գույքը:
10.2. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
10.3. Վճարումն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` առաջին վճարը կատարել մեկամսյա ժամկետում:
11.1. «Ալյումին» վարձակալական ձեռնարկություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել Երևանի քաղաքապետարանի կողմից վարձակալությամբ տրված հաշվեկշռային մեթոդով 70122 հազ. դրամ գնահատված արժեքով պետական գույքը:
11.2. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
11.3. Վճարումն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` առաջին վճարը կատարել մեկամսյա ժամկետում:
12. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի մայիսի 12-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |