«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊեՏՐՈՍՅԱՆ
8 սեպտեմբերի 1997 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 սեպտեմբերի 1997 թվականի N 368
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՆՈՐՄԱՏԻՎԱՅԻՆ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՄԵԾԱԾԱԽ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՍԱԿԱԳՆԵՐ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 9-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության ենթակայության ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի կառավարման կառուցվածքը կատարելագործելու մասին» N 256 որոշման 3-րդ կետին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության համակարգում նորմատիվային ջրամատակարարման մեծածախ և ջրահեռացման միասնական սակագները.
NN ը/կ |
ԱՆՎԱՆՈՒՄԸ |
ԱՐԺԵՔԸ` 1 ԽՈՐ. ՄԵՏՐԻ ՀԱՄԱՐ (ԴՐԱՄ) | |
առանց ԱԱՀ-ի |
ԱԱՀ-ն ներառյալ | ||
1. | Խմելու ջուր |
25,0 |
30,0 |
2. | Հեռացվող կեղտաջրեր |
6,22 |
7,46 |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի հոկտեմբերի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |