040.0235.19.04.99
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
19 ապրիլի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 ապրիլի 1999 թվականի N 235
քաղ. Երևան
ՄԻՆՉԵՎ 2 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱ ԽՆԱՄՈՂ` ՄԱՍՆԱԿԻ ՎՃԱՐՈՎԻ ԱՐՁԱԿՈՒՐԴՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՆՁԱՆՑ, ԵՐԵԽԱՅԻ ԾՆՆԴՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՏՐՎՈՂ ՄԻԱՆՎԱԳ ԵՎ ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ԲԱԶԱՅԻՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել`
ա) մինչև 2 տարեկան երեխա խնամող` մասնակի վճարովի արձակուրդում գտնվող անձանց տրվող ամենամսյա նպաստի չափը` 2300 դրամ.
բ) երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող միանվագ նպաստի չափը` 5900 դրամ.
գ) գործազրկության բազային նպաստի չափը` 3900 դրամ:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 13-ի «Առանձին խմբերի երեխաներին, միայնակ մայրերին և մինչև 2 տարեկան երեխա խնամող անձանց տրվող պետական նպաստների նշանակման և վճարման կարգի մասին» N 172 որոշման 3-րդ կետի «ե» ենթակետը, 1997 թվականի մարտի 10-ի «Գործազրկության բազային նպաստի չափը սահմանելու մասին» N 30 որոշումը և Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի նոյեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության երեխաների համար տրվող ամենամսյա նպաստների չափերի մասին» N 602 որոշման 6-րդ կետը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի ապրիլի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
29.12.2005, N 2315-Ն | 09.02.2006, N 235 | |
02.12.2004, N 1665-Ն | 01.01.2005, N 235 | |
04.09.2003, N 1107-Ն | 25.09.2003, N 235 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|