«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
24 հունիսի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 11611268
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
15 հունիսի 2011 թ. |
N 333-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 10-Ի ԹԻՎ 195-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԻ ՆՄՈՒՇԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետի «ժգ» ենթակետի դրույթով.
1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2010 թվականի ապրիլի 10-ի «2010 թվականի փոստային վճարման պետական նշանների թեման, գործողության մեջ դնելու ժամկետը, անվանագինը, տպաքանակը հաստատելու մասին» թիվ 195-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունը.
հրամանի հավելվածի 27-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
27. |
Պետական պարգևներ |
1 նամականիշով միակողմանի բացիկ |
IV եռամսյակ |
240 |
1 000 |
2. Հաստատել փոստային վճարման պետական նշանի նմուշը` պետական պարգևներ թեմային նվիրված «ՊԱՏՎՈ ՇՔԱՆՇԱՆ. ORDER OF HONOR» 1 նամականիշով միակողմանի բացիկի, համաձայն հավելվածի:
3. Գործողության մեջ դնել` պետական պարգևներ թեմային նվիրված «ՊԱՏՎՈ ՇՔԱՆՇԱՆ. ORDER OF HONOR» 1 նամականիշով միակողմանի բացիկը, սահմանելով անվանագինը` 240 դրամ, տպաքանակը` 1000 հատ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար` |
Մ. Վարդանյան |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Հավելված |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմիղեկավար |
Վ. Ջիլավյան |