«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
15 ապրիլի 1999 թ.
Հայաստանի Հանրապետության կառավարություն
ո ր ո շ ու մ
15 ապրիլի 1999 թվականի N 228
քաղ. Երևան
«ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընտանեկան բժշկության համակարգի զարգացման, այդ բնագավառում համապատասխան քաղաքականության մշակման ու գիտամեթոդական աշխատանքների իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Վերակազմակերպել «Հանրապետական մանկական կլինիկական հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերությունը` դրանից առանձնացնելով «Ընտանեկան բժշկության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը` վերջինիս կանոնադրական կապիտալում ներդնելով Երևանի Մամիկոնյանց 30 հասցեում գտնվող մաշկաբանական բաժանմունքի եռահարկ մասնաշենքը:
2. «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածի 5-րդ կետով սահմանված լիազորությունները` «Ընտանեկան բժշկության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության մասով, վերապահել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` մեկամսյա ժամկետում ավարտել «Ընտանեկան բժշկության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պետական գրանցման աշխատանքները:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի ապրիլի 15-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|