Գլխավոր տեղեկություն
Номер
N 353
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (31.10.1996-02.07.2001)
Статус
Չի գործում
Первоисточник
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
31.10.1996
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
31.10.1996
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
31.10.1996
Дата вступления в силу
31.10.1996
Ուժը կորցնելու ամսաթիվ
02.07.2001

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1996 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 հոկտեմբերի 1996 թվականի N 353

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 324 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի հոկտեմբերի 1-ի «Հայաստանի Հանրապետությունում 1996-1997 թվականներին սեփականաշնորհման սերտիֆիկատների բաշխումն ապահովող միջոցառումների մասին» N 324 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`

ա) որոշման 2-րդ կետի «ա» ենթակետում «սեպտեմբերի 25-ը» բառերը փոխարինել «հոկտեմբերի 20-ը» բառերով.

բ) որոշման 2-րդ կետի «բ» ենթակետից հանել «և սեփականաշնորհման սերտիֆիկատների բաշխումը» բառերը.

գ) որոշման 2-րդ կետի «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Սեփականաշնորհման սերտիֆիկատներ ստանալու իրավունք ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին սեփականաշնորհման սերտիֆիկատների բաշխումն սկսել 1996 թվականի նոյեմբերի 1-ից և ավարտել 1996 թվականի դեկտեմբերի 31-ին».

դ) որոշման 11-րդ կետի «1-ից» բառը փոխարինել «31-ից» բառով.

ե) որոշման հավելվածում «Ա. Պետրոսյան» բառերը փոխարինել «Գ. Հարությունյան» բառերով.

զ) որոշմամբ հաստատված սեփականաշնորհման սերտիֆիկատների բաշխման մարզային հանձնաժողովների կանոնադրության`

3-րդ կետի «ա» ենթակետը հանել, այդ կապակցությամբ նույն կետի «բ», «գ», «դ», «ե», «զ» ենթակետերը համապատասխանաբար համարել «ա», «բ», «գ», «դ», «ե» ենթակետեր.

5-րդ կետի «ա» ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ`

«ա) «Հայփոստ» ՀՆՊՁ-ի համապատասխան դուստր ձեռնարկությունները և բաժանմունքներն ապահովել սեփականաշնորհման սերտիֆիկատների հաշվառման սահմանված ձևերով».

8-րդ կետի «բ» ենթակետում «ֆինբաժնի պետը» բառերը փոխարինել «քարտուղարը» բառով, իսկ նույն կետի «գ» ենթակետը սկզբում լրացնել «մարզում տեղաբաշխված» բառերով, «ձեռնարկության ղեկավարը» բառերը փոխարինել «ձեռնարկությունների ղեկավարները» բառերով: Նույն կետի «զ» ենթակետում «քարտուղարը» բառը փոխարինել «ֆինբաժնի պետը» բառերով.

է) որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին սեփականաշնորհման սերտիֆիկատների բաշխման կարգի`

1-ին կետի «ա» ենթակետը հանել, այդ կապակցությամբ «բ», «գ», «դ», «ե», «զ», «է», «ը», «թ» ենթակետերը համապատասխանաբար համարել «ա», «բ», «գ, «դ», «ե», «զ», «է», «ը» ենթակետերը.

2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«2. Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների հաշվառումը` բացառությամբ սույն կարգի 1-ին կետում նշված քաղաքացիների խմբերի, գյուղական վայրերում իրականացնում են խորհուրդների գործադիր կոմիտեները, իսկ քաղաքներում` բնակշահագործման մարմիններն ու թաղային լիազորները` համաձայն սույն կարգի N 1 ձևի (կցվում է)», իսկ նրանց ցուցակագրումը սեփականաշնորհման սերտիֆիկատները ստանալիս կատարվում է «Հայփոստ» ՀՆՊՁ-ի դուստր ձեռնարկություններում և բաժանմունքներում` համաձայն սույն կարգի N 1 Ա ձևի (կցվում է)».

N 1 Ա ձևում կատարել հետևյալ փոփոխությունները`

«հանձնաժողովի նախագահ» բառերը փոխարինել «Հայփոստ» ՀՆՊՁ-ի դուստր ձեռնարկության (բաժանմունքի վարիչ) տնօրեն» բառերով.

հանել N 1 Ա ձևի ծանոթագրությունը.

3-րդ կետում «բ», «ե», «զ» և «է» տառերը համապատասխանաբար փոխարինել «ա», «դ», «ե» և «զ» տառերով.

4-րդ կետում «գ» տառը փոխարինել «բ» տառով.

5-րդ կետում «դ» և «թ» տառերը փոխարինել «գ» և «ը» տառերով.

6-րդ կետում «ը» տառը փոխարինել «է» տառով.

7-րդ կետից հանել «դրանց» և «1 Ա» բառերը.

9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«9. Սույն կարգի 2-րդ կետում նշված քաղաքացիների խումբը ցուցակագրվում և իրենց սեփականաշնորհման սերտիֆիկատներն ստանում է «Հայփոստ» ՀՆՊՁ-ի համապատասխան դուստր ձեռնարկություններում և բաժանմունքներում: Սույն կարգի 1-ին կետի «ա», «բ», «գ», «դ», «ե», «զ», «է», «ը» ենթակետերում նշված քաղաքացիների խմբերը սեփականաշնորհման սերտիֆիկատներն ստանում են մարզային հանձնաժողովների հաստատած ցուցակների հիման վրա, որոնք կնքվում են մարզպետարանի (Երևանում` քաղաքապետարանի) կնիքով».

10-րդ կետից հանել «հաշվառման ժամանակ ներկայացված» բառերը.

14-րդ կետը «քաղաքացի» բառից հետո լրացնել «լիազորողի» բառով.

16-րդ կետում «բ», «ե», «զ», «է» տառերը համապատասխանաբար փոխարինել «ա», «դ», «ե», «զ» տառերով.

17-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով`

«Հայփոստ» ՀՆՊՁ-ի դուստր ձեռնարկությունը և նրա բաժանմունքները սեփականաշնորհման սերտիֆիկատներ ստացած քաղաքացիների ցուցակները կազմում են աճողական սկզբունքով` 3 օրինակից, որոնք կնքվում են դուստր ձեռնարկության կնիքով:

Կազմված ցուցակների մեկ օրինակը երեք օրվա ընթացքում ուղարկվում է «Հայփոստ» ՀՆՊՁ, երկրորդ օրինակը` մարզային հանձնաժողով, երրորդ օրինակը մնում է դուստր ձեռնարկությունում:

«Հայփոստ» ՀՆՊՁ-ն ստացված ցուցակների հիման վրա կազմում է ամփոփ տեղեկանք` ամբողջ հանրապետության մասշտաբով տվյալ ժամանակահատվածի համար և այն ներկայացնում սեփականաշնորհման սերտիֆիկատների բաշխման կառավարական հանձնաժողով».

18-րդ կետում «գ» և «ը» տառերը համապատասխանաբար փոխարինել «բ» և «է» տառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի հոկտեմբերի 31-ից:

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան