Գլխավոր տեղեկություն
Номер
N 40
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (27.01.1995-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
27.01.1995
Подписан
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Дата подписания
27.01.1995
Дата вступления в силу
27.01.1995

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 հունվարի 1995 թվականի N 40

 

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1992 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի N 584 ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Աշխատանքի վարձատրության բարձրացվող չափերի և սոցիալական ապահովագրության ֆոնդից տրվող նպաստների համամասնությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի նոյեմբերի 18-ի N 584 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության ֆոնդից քաղաքացիներին պետական սոցիալական ապահովագրության նպաստներով ապահովման կարգի մասին» կանոնադրության 38-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Նպաստների հաշվարկման համար միջին ամսական վաստակը վերցվում է լիովին, եթե այն չի գերազանցում Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկ չափը: Նվազագույն աշխատավարձի տասնապատիկ չափը գերազանցող միջին ամսական փաստացի վաստակի մնացած մասը հաշվառվում է հետևյալ համամասնությամբ` նվազագույն աշխատավարձի տասնապատիկ գումարից մինչև քսանապատիկ գումարի դեպքում` 80 տոկոսի չափով, իսկ քսանապատիկի և ավելիի դեպքում` 60 տոկոսի չափով»:

2. Սույն որոշումը կիրարկել 1995 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան