«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊեՏՐՈՍՅԱՆ
25 հունիսի 1996 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հունիսի 1996 թվականի N 193
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐՆ ՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏՈՒՅԺԵՐԻՑ ԵՎ ՏՈՒԳԱՆՔՆԵՐԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության հաշմանդամների հասարակական կազմակերպությունների ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39 հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օգտվում են հարկային արտոնություններից, ինչպես նաև` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հաշմանդամների հասարակական կազմակերպությունների այն ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները, որոնցում աշխատողների ընդհանուր թվաքանակի առնվազն 50 տոկոսը հաշմանդամներ են և որոնք մինչև սույն որոշման ընդունումը չեն վճարել ավելացված արժեքի հարկը, ազատվում են այդ հարկը չվճարելու համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված տույժերից ու տուգանքներից:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի հունիսի 25-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |