Գլխավոր տեղեկություն
Номер
N 602
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.09.1998-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 1998.10.01/24(57)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
25.09.1998
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
25.09.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
25.09.1998
Дата вступления в силу
25.09.1998

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 25 սեպտեմբերի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 սեպտեմբերի 1998 թվականի N 602
քաղ. Երևան

 

ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՀԱՐԹԱՎԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՀԱՐԹԱՎԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22 հոդվածի առաջին մասի 1-ին կետով և «Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46 հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Վաղաժամկետ դադարեցնել Արագածոտնի մարզի Հարթավանի գյուղական համայնքի ղեկավար Սուրեն Այվազյանի լիազորությունները:

2. Նշանակել և Արագածոտնի մարզի Հարթավանի գյուղական համայնքի ընտրական տարածքում անցկացնել համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի սեպտեմբերի 25-ից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ա. Դարբինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան