ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 հուլիսի 1995 թվականի N 451
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման կարգի մասին» որոշման 3-րդ կետի «բ» ենթակետին համապատասխան. Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության մի շարք որոշումներ (ցանկը կցվում է):
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |
Հաստատված է |
Ց Ա Ն Կ
Հայաստանի Հանրապետության կառավարության ուժը կորցրած որոշումների
1. Հայկական ՍՍՌ ժողովրդական կոմիսարների խորհրդի 1945 թվականի սեպտեմբերի 19-ի «Վանքերի և թեմական վարչություններին կից ձեռնարկությունների եկամուտների հարկադրման կարգի մասին» թիվ 752 որոշումը:
2. Հայկական ՍՍՌ Մինիստրների սովետի 1947 թվականի հունվարի 7-ի «Կրոնական պաշտամունքների սպասավորների հարկադրման կարգի մասին» թիվ 13 որոշումը:
3. Հայկական ՍՍՌ Մինիստրների սովետի 1955 թվականի մայիսի 23-ի «ՍՍՌ Միության Մինիստրների սովետի 1955 թվականի մայիսի 4-ի թիվ 361 որոշումը «Միութենական ռեսպուբլիկաների տնտեսության պետական պլանավորման և ֆինանսավորման կարգը փոփոխելու մասին» թիվ 221 որոշման 34-րդ կետը:
4. Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1973 թվականի նոյեմբերի 14-ի «ՍՍՀՄ Մինիստրների սովետի 1973 թվականի սեպտեմբերի 14-ի «Ժողովրդական տնտեսության մեջ ծերության կենսաթոշակառուների և հաշմանդամների աշխատանքի օգտագործման հետագա բարելավման միջոցառումների և դրա հետ կապված լրացուցիչ արտոնությունների մասին» թիվ 674 որոշումը» թիվ 625 որոշման 8-րդ կետի «ա» ենթակետը:
5. Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1981 թվականի մայիսի 27-ի «Տեղական հարկերի մասին» թիվ 319 որոշումը:
6. Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1982 թվականի հուլիսի 22-ի «ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի 1982 թվականի հուլիսի 12-ի «Կոլտնտեսականների աշխատանքի վարձատրության ֆոնդից եկամտահարկի հաշվարկման կարգի մասին» թիվ 654 որոշումը» թիվ 475 որոշման 1-ին կետը:
7. Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1988 թվականի հուլիսի 14-ի «Հայկական ԽՍՀ կառավարության մի շարք որոշումների մեջ փոփոխություններ և լրացումներ մտցնելու մասին» թիվ 385 որոշումը: