«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
«19» մարտի 1996 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 մարտի 1996 թվականի N 84
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ուժը կորցրած ճանաչել`
ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի մարտի 26-ի «Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ստեղծված արտակարգ իրավիճակի կարգավորմանն ուղղված միջոցառումների մասին» N 125 որոշումը.
բ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի գոտում ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակի կարգավորմանն ուղղված միջոցառումների մասին» N 667 որոշումը.
գ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի փետրվարի 7-ի «Օպերատիվ կառավարման Սևանի տարածաշրջանային շտաբ ստեղծելու մասին» N 69 որոշումը.
դ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի փետրվարի 14-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության հանձնաժողով ստեղծելու մասին» N 77 որոշումը.
ե) Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի փետրվարի 14-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության հանձնաժողով ստեղծելու մասին» N 78 որոշումը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի մարտի 19-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|