«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
6 մայիսի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 մայիսի 1998 թվականի N 272
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 621 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության և էկոնոմիկայի նախարարության «Տնտեսական բարեփոխումների վերլուծական-տեղեկատվական կենտրոն» պետական բաժնետիրական ընկերություն հիմնադրելու մասին» N 621 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշման վերնագրում և տեքստում «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության» և «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը» բառերը համապատասխանաբար փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի» և «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |