«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
11 հոկտեմբերի 1995 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 հոկտեմբերի 1995 թվականի N 53
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի N 583 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի նոյեմբերի 18-ի «Էլեկտրական ու ջերմային էներգիայի և գազի օգտագործման խախտումների համար պատասխանատվությունն ուժեղացնելու մասին» N 583 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշման 3-րդ կետի «ա» ենթակետում «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի 30-պատիկի չափով» բառերը փոխարինել «խախտումն արձանագրելու պահին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի 100-պատիկի չափով» բառերով.
բ) որոշման 3-րդ կետի «բ» ենթակետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի 50-պատիկի չափով» բառերը փոխարինել «խախտումն արձանագրելու պահին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի 200-պատիկի չափով» բառերով.
գ) որոշման 4-րդ կետում «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի 30-պատիկի չափով» բառերը փոխարինել «խախտումն արձանագրելու պահին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի 50-պատիկի չափով» բառերով.
դ) որոշման 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«9. Սույն որոշմամբ նախատեսված տուգանքների գումարները գանձվում և փոխանցվում են` 50 տոկոսը Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության Էներգապետհսկողության հաշվարկային հաշվին, 50 տոկոսը` պետական բյուջե:
1995 թվականի մայիսի 25-ի «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում, Հայաստանի Հանրապետության քրեական և քրեական դատավարության օրենսգրքերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված տուգանքների գումարները գանձվում և փոխանցվում են պետական բյուջե, որոնց 50 տոկոսը մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը փոխանցում է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության էներգապետհսկողության հաշվարկային հաշվին»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1995 թվականի հոկտեմբերի 11-ից:
|