Գլխավոր տեղեկություն
Номер
N 318
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (14.07.1994-06.03.1998)
Статус
Չի գործում
Первоисточник
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
14.07.1994
Подписан
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Дата подписания
14.07.1994
Дата вступления в силу
14.07.1994
Ուժը կորցնելու ամսաթիվ
06.03.1998

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 հուլիսի 1994 թվականի N 318

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ՊԵՏԱԿԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ԱՌԱՆՁԻՆ ԿԱՏԵԳՈՐԻԱՅԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության ուղևորատար պետական տրանսպորտով առանձին կատեգորիայի քաղաքացիների արտոնյալ պայմաններով երթևեկության միասնական կարգ սահմանելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության ուղևորատար պետական տրանսպորտով (բացի տաքսիից) առանձին կատեգորիայի քաղաքացիների երթևեկության արտոնությունների ցանկը, համաձայն N 1 հավելվածի:

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական օդային ուղևորատար տրանսպորտով առանձին կատեգորիայի քաղաքացիների երթևեկության արտոնությունների ցանկը, համաձայն N 2 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարությանը`

ա) մեկամսյա ժամկետում հաստատել ուղևորատար պետական տրանսպորտով առանձին կատեգորիայի քաղաքացիների երթևեկության արտոնությունները հաստատող վկայականների ու կտրոնների միասնական ձևը և կազմակերպել դրանց պատրաստումը.

բ) երկշաբաթյա ժամկետում հաստատել երթևեկության արտոնությունները հաստատող վկայականների ու կտրոնների բաշխման կարգը` այն համաձայնեցնելով շահագրգիռ նախարարությունների, պետական վարչությունների և գերատեսչությունների հետ.

գ) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ քննության առնել և եռամսյակի արդյունքներով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն տրանսպորտային ձեռնարկությունների վնասը փոխհատուցելու վերաբերյալ:

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներն ու կարգադրությունները, համաձայն N 3 հավելվածի:

5. Սույն որոշումը կիրարկել 1994 թվականի օգոստոսի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 1994 թ.

հուլիսի 14-ի N 318 որոշման

 

Ց Ա Ն Կ

 

Հայաստանի ՀանրաՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ՊԵՏԱԿԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ (բԱՑԻ ՏԱՔՍԻԻՑ) առանձին կատեգորիայի քաղաքացիների երթեվեկության արտոնությունների

 

NN

ը/կ

Առանձին կատեգորիայի քաղաքացիներ

 

Ներքաղաքային տրանսպորտով

Մերձքաղաքային տրանսպորտով

(մինչև 50 կմ)

Միջքաղաքային (ներհանրապետական)տրանսպորտով

(50 կմ-ից ավելի)

1

2

3

4

5

1.

ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԵՎ ԴՊՐՈՑԱԿԱՆ ՏԱՐԻՔԻ ԵՐԵԽԱՆԵՐ

     
 

Մինչև 7 տարեկան

Անվճար

Անվճար (տարիքը հաստատող փաստաթղթով)

Անվճար`

եթե առանձին նստատեղ չի զբաղեցնում: Ուղեվարձը

մանկական տոմսի արժեքի չափով` եթե առանձին նստատեղ է զբաղեցնում (տարիքը հաստատող փաստաթղթով)

 

7-17 տարեկան

75 տոկոս

զեղչով (մշտական տոմսով)

 

Ուղեվարձը տոմսի լրիվ արժեքով: Աշնանային, ձմեռային և գարնանային դպրոցական արձակուրդների ժամանակ` ուղետոմսի արժեքի 50 տոկոս զեղչով (տարիքը հաստատող փաստաթղթով)

Ուղեվարձը տոմսի լրիվ արժեքով: Աշնանային, ձմեռային և գարնանային դպրոցական արձակուրդների ժամանակ` ուղետոմսի արժեքի 50 տոկոս զեղչով (տարիքը հաստատող փաստաթղթով)

 2.

ՈՒՍԱՆՈՂՆԵՐ

ԵՎ ՍՈՎՈՐՈՂՆԵՐ

     
 

ՀՀ պետական բարձրագույն և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների, քոլեջների, մասնագիտական տեխնիկական ուսումնարանների ցերեկային ուսուցման ուսանողներ և սովորողներ

 65 տոկոս զեղչով(մշտական տոմսով)

65 տոկոս զեղչով (ուսանողական տոմսի ներկայացմամբ` մշտական տոմսով կամ երթևեկության կտրոններով)

Ուղեվարձը տոմսի լրիվ արժեքով: Աշնանային, ձմեռային և գարնանային ուսանողական արձակուրդների ժամանակ` ուղետոմսի արժեքի 50 տոկոս զեղչով (ուսանողական տոմսի ներկայացմամբ

 3.

5 ԵՎ ԱՎԵԼԻ ԵՐԵԽԱ ՈՒՆԵՑՈՂ ԾՆՈՂՆԵՐԻՑ ՄԵԿԸ

 Անվճար (երթևեկության վկայականով)

-

4.

ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐ

     
  Հաշմանդամներ բոլոր խմբերի

Անվճար

1-ին խմբի հաշմանդամն անվճար երթևեկելու իրավունքը կարող է փոխանցել իր մերձավորներից որևէ մեկին (երթևեկության վկայականով)

Անվճար

1-ին խմբի հաշմանդամն անվճար երթևեկելու իրավունքը կարող է փոխանցել իր մերձավորներից որևէ մեկին (երթևեկության վկայականով)

 
 50 տոկոս զեղչով` հոկտեմբերի 1-ից մինչև մայիսի 31-ը և մեկ անգամ տարվա մնացած ժամանակահատվածում, ինչպես նաև ԲԱՓՀ-ի եզրակացության համաձայն առողջարանային բուժման մեկնելիս և վերադառնալիս: Նշված արտոնությունները տարածվում են նաև 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամին կամ հաշմանդամ երեխային ուղեկցող անձի վրա:
 

ՀՀ պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների պատճառով հաշմանդամ դարձած զինծառայողներ, ինչպես նաև զինծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներ

  Անվճար (երթևեկության վկայականով)   Անվճար (երթևեկության վկայականով)   Անվճար (համապատասխան տեղեկանքի հիման վրա տրված ուղետոմսով)
 5.

ԾԵՐԱՆՈՑՆԵՐՈՒՄ, ՄԱՆԿԱՏՆԵՐՈՒՄ ԱՊՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԼՐԻՎ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ԱՆՁԻՆՔ

Անվճար

(երթևեկության վկայականով)

Անվճար

(երթևեկության վկայականով)

 50 տոկոս զեղչով (համապատասխան տեղեկանքով)
 6.

ՊԱՏԵՐԱԶՄԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԵՐՈՍՆԵՐ, ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ

     
  

Նախկին ԽՍՀՄ հերոսներ, սոցիալիստական աշխատանքի հերոսներ, «Փառքի» շքանշանի կամ «Աշխատանքային փառքի» շքանշանի բոլոր երեք աստիճաններով պարգևատրված անձինք

Անվճար

(երթևեկության վկայականով)

Անվճար

(երթևեկության վկայականով)

Անվճար`

երկկողմանի կարգով տարին մեկ անգամ (վկայականով և կտրոնային թերթիկով) 

 

Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ և նրանց հավասարեցված անձինք, նախկին զինծառայողներ, որոնք Աֆղանստանում և այլ երկրների տարածքներում մասնակցել են մարտական գործողությունների, ինչպես նաև Հայրենական մեծ պատերազմի տարիներին թիկունքում անբասիր և անձնազոհ աշխատանքի համար նախկին ԽՍՀՄ շքանշաններով և մեդալներով պարգևատրված անձինք, Հայրենական մեծ պատերազմում զոհված զինծառայողների ծնողներ և այրիներ 

Անվճար

(երթևեկության վկայականով)

 Անվճար (երթևեկության վկայականով)   50 տոկոս զեղչով` երկկողմանի կարգով տարին մեկ անգամ (վկայականով և կտրոնային թերթիկով)
 7.

ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ, ՊԱՏԳԱՄԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐ

     
 

ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավորներ

 Անվճար (պատգամավորական վկայականով)  Անվճար (պատգամավորական վկայականով)  Անվճար (պատգամավորական վկայականով)
 

ՀՀ շրջանային խորհուրդների պատգամավորներ

  Անվճար` համապատասխան շրջանի վարչական տարածքում (պատգամավորական վկայականով) -
  ՀՀ քաղաքային, քաղաքի շրջանային խորհուրդների պատգամավորներ  Անվճար` համապատասխան քաղաքի վարչական տարածքում (պատգամավորական վկայականով)  -  -
 

ՀՀ ավանային, գյուղական խորհուրդների պատգամավորներ

 Անվճար` համապատասխան ավանի, գյուղական խորհրդի վարչական տարածքում (պատգամավորական վկայականով)  -  -
 

ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավորության թեկնածուներ

Անվճար`

գրանցումից հետո, համապատասխան ընտրական օկրուգի սահմաններում, իսկ ընտրական օկրուգի սահմաններից դուրս բնակվելու դեպքում` ընտրական օկրուգ ուղևորվելու և բնակության վայր վերադառնալու համար (պատգամավորության թեկնածուի վկայականով)

Անվճար`

գրանցումից հետո, համապատասխան ընտրական օկրուգի սահմաններում, իսկ ընտրական օկրուգի սահմաններից դուրս բնակվելու դեպքում` ընտրական օկրուգ ուղևորվելու և բնակության վայր վերադառնալու համար (պատգամավորության թեկնածուի վկայականով)

Անվճար`

գրանցումից հետո, համապատասխան ընտրական օկրուգի սահմաններում, իսկ ընտրական օկրուգի սահմաններից դուրս բնակվելու դեպքում` ընտրական օկրուգ ուղևորվելու և բնակության վայր վերադառնալու համար (պատգամավորության թեկնածուի վկայականով)

 

Պատգամավորների տեղական խորհուրդների պատգամավորության թեկնածուներ

Անվճար`

գրանցումից հետո, համապատասխան տեղական խորհրդի սահմաններում, իսկ ընտրական օկրուգի սահմաններից դուրս բնակվելու դեպքում` ընտրական օկրուգ ուղևորվելու և բնակության վայր վերադառնալու համար (պատգամավորության թեկնածուի վկայականով)

- -
8.

ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐ

-

Անվճար`

արձակուրդի անցկացման վայր մեկնելիս: Նրան ուղեկցող ընտանիքի անդամները` 50 տոկոս զեղչով:

Անվճար`

արձակուրդի անցկացման վայր մեկնելիս: Նրան ուղեկցող ընտանիքի անդամները` 50 տոկոս զեղչով:

 

Ժամկետային զինվորական ծառայության զինծառայողներ

 Անվճար

Անվճար

(ինչպես նաև գյուղական վայրերում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով)
-
9.  ԲՌՆԱԴԱՏՎԱԾՆԵՐ

Անվճար

(երթևեկության վկայականով)

- Անվճար
10.

ՉԱՇԽԱՏՈՂ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐ

 50 տոկոս զեղչով (մշտական տոմսով) - -

 

ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆ.

ԱՊՀ անդամ պետությունների տարածքով Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամների և մասնակիցների, ինչպես նաև նրանց հավասարեցված անձանց տրանսպորտով երթևեկության արտոնությունների հարցը կարգավորվում է ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների 1993 թվականի մարտի 12-ի «Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամների և մասնակիցների, ինչպես նաև նրանց հավասարեցված անձանց արտոնյալ երթևեկության իրավունքների փոխադարձ ճանաչման մասին» համաձայնագրի համապատասխան դրույթներով:

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ


 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 1994 թ.

հուլիսի 14-ի N 318 որոշման

Ց Ա Ն Կ

Հայաստանի ՀանրաՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՕԴԱՅԻՆ ՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ  ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ առանձին կատեգորիայի քաղաքացիների երթեվեկության արտոնությունների

 

NN

ը/կ

Առանձին կատեգորիայի

քաղաքացիներ

Ներհանրապետական

երթուղիներով

1 2 3

1.

Հաշմանդամներ բոլոր խմբերի

50 տոկոս զեղչով`

հոկտեմբերի 1-ից մինչև մայիսի 31-ը և մեկ անգամ տարվա մնացած ժամանակահատվածում, ինչպես նաև բժշկաաշխատանքային փորձաքննական հանձնաժողովի (ԲԱՓՀ) եզրակացության համաձայն առողջարանային բուժման մեկնելիս և վերադառնալիս: Նշված արտոնությունները տարածվում են նաև 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամին կամ հաշմանդամ երեխային ուղեկցող անձի վրա:

2.

ՀՀ պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների ընթացքում հաշմանդամ դարձած զինծառայողներ, ինչպես նաև զինվորական ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքի անդամներ   Անվճար
3. Մինչև 7 տարեկան երեխաներ

Անվճար`

առանց առանձին նստատեղի հատկացման

4.

ՀՀ պետական բարձրագույն և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների, քոլեջների, մասնագիտական տեխնիկական ուսումնարանների ցերեկային ուսուցման ուսանողներ և սովորողներ, բոլոր տեսակի դպրոցների աշակերտներ

50 տոկոս զեղչով`

աշնանային, ձմեռային և գարնանային

արձակուրդների ժամանակ

 

5. Նախկին ԽՍՀՄ հերոսներ, սոցիալիստական աշխատանքի հերոսներ, «Փառքի» շքանշանի կամ «Աշխատանքային փառք» շքանշանի բոլոր երեք աստիճաններով պարգևատրված անձինք

Անվճար`

տարին մեկ անգամ երկկողմանի կարգով

 

6. Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ, նրանց հավասարեցված անձինք, նախկին ԽՍՀՄ-ը պաշտպանելիս կամ զինվորական ծառայության այլ պարտականություններ կատարելիս զոհվելու, կոնտուզիա կամ խեղում ստանալու կամ ռազմաճակատում գտնվելու հետ կապված հիվանդության հետևանքով զոհված զինծառայողների ծնողներ և այրիներ

50 տոկոս զեղչով`

տարին մեկ անգամ երկկողմանի կարգով

7.

Զինծառայողներ

Անվճար`

արձակուրդի անցկացման վայր մեկնելիս

8. Զինծառայողներին ուղեկցող ընտանիքի անդամներ

50 տոկոս զեղչով`

արձակուրդի անցկացման վայր մեկնելիս

9.

ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավորներ Անվճար

ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆ.

ԱՊՀ անդամ պետությունների տարածքով Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամների և մասնակիցների, ինչպես նաև նրանց հավասարեցված անձանց օդային տրանսպորտով երթևեկության արտոնությունների հարցը կարգավորվում է ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների 1993 թվականի մարտի 12-ի «Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամների և մասնակիցների, ինչպես նաև նրանց հավասարեցված անձանց արտոնյալ երթևեկության իրավունքների փոխադարձ ճանաչման մասին» համաձայնագրի համապատասխան դրույթներով:

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 1994 թ.

հուլիսի 14-ի N 318 որոշման

Ց Ա Ն Կ

Հայաստանի ՀանրաՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

1. Հայկական ՍՍՌ Մինիստրների սովետի 1962 թվականի մարտի 28-ի «Դատախազական օրգանների քննիչներին քաղաքային տրանսպորտից անվճար օգտվելու իրավունք վերապահելու մասին» N 138 որոշումը:

2. Հայկական ՍՍՌ Մինիստրների սովետի 1964 թվականի ապրիլի 13-ի N 236 կարգադրությունը:

3. Հայկական ՍՍՌ Մինիստրների սովետի 1964 թվականի հուլիսի 21-ի «Փոստային կապի նյութատեխնիկական բազայի հետագա ամրապնդման միջոցառումների մասին» N 311 որոշման 5-րդ կետը:

4. Հայկական ՍՍհ Մինիստրների սովետի 1968 թվականի փետրվարի 20-ի «Կույր հաշմանդամներին տրանսպորտից օգտվելու լրացուցիչ արտոնություններ տալու մասին» N 82 որոշումը` մերձքաղաքային ու ներշրջանային գծերի ավտոբուսներով անվճար երթևեկելու մասում:

5. Հայկական ՍՍհ Մինիստրների սովետի 1969 թվականի հունիսի 26-ի «Սսհմ մինիստրների սովետի 1969 թվականի հունիսի 13-ի «Ավտոմոբիլային տրանսպորտի ձեռնարկությունները ավտովարորդներով կոմպլեկտավորելու լրացուցիչ միջոցառումների մասին» N 414 որոշման 2-րդ կետը:

6. Հայկական ՍՍհ Մինիստրների սովետի 1970 թվականի հոկտեմբերի 14-ի «Դատարանների, դատախազության մարմինների և նոտարական գրասենյակների աշխատանքի պայմանները և նյութատեխնիկական ապահովումը բարելավելու միջոցառումների մասին» N 637 որոշման 10-րդ կետի «զ» ենթակետը:

7. Հայկական ՍՍհ Մինիստրների սովետի 1971 թվականի փետրվարի 5-ի «Հայկական ՍՍհ ավտոմոբիլային տրանսպորտի մինիստրության վերահսկիչ-վերստուգիչ ծառայության կանոնադրությունը հաստատելու մասին» N 61 որոշմամբ հաստատված կանոնադրության 6-րդ կետը:

8. Հայկական ՍՍհ Մինիստրների սովետի 1973 թվականի մայիսի 3-ի «Ավտոմոբիլային և այլ տեսակի մարդատար տրանսպորտով Հայկական ՍՍհ Գերագույն սովետի և Հայկական ՍՍհ աշխատավորների դեպուտատների տեղական սովետների դեպուտատների անվճար երթևեկության կարգի ու պայմանների և դրա հետ կապված ծախսերը տրանսպորտային կազմակերպություններին հատուցելու կարգի մասին» N 226 որոշման 1-ին, 2-րդ, 3-րդ կետերը:

9. Հայկական ԽՍհ Մինիստրների խորհրդի 1978 թվականի փետրվարի 27-ի «խսհմ Մինիստրների խորհրդի 1977 թվականի դեկտեմբերի 19-ի «անհատական կենսաթոշակների կանոնադրությունը հաստատելու մասին» N 1128 ՈՐՈՇՈՒՄԸ» N 100 ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ կանոնադրՈՒԹՅԱՆ 36-ՐԴ ԿԵՏԸ:

10. Հայաստանի կոմկուսի Կենտկոմի և Հայկական խսհ Մինիստրների խորհրդի 1979 թվականի հունվարի 19-ի «Խմկկ կենտկոմի և խսհմ Մինիստրների խորհրդի 1978 թվականի նոյեմբերի 10-ի «Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների նյութական-կենցաղային պայմանների հետագա բարելավման միջոցառումների մասին» N 907 որոշումը» N 20 որոշման 1-ին կետի «ա» և «զ» ենթակետերի 2-րդ պարբերությունները, 2-րդ կետի «բ» ենթակետը:

11. Հայկական ԽՍհ Մինիստրների խորհրդի 1981 թվականի մարտի 5-ի «խսհմ Մինիստրների խորհրդի 1981 թվականի փետրվարի 17-ի «Զինծառայողների, զինապարտների, զինվորական ծառայությունից պաշտոնաթող արված անձանց և նրանց ընտանիքների համար արտոնությունների մասին կանոնադրությունը հաստատելու մասին» N 193 որոշումը» N 108 որոշմամբ հաստատված կանոնադրության 53-րդ կետը:

12. Հայկական ԽՍհ Մինիստրների խորհրդի 1981 թվականի մարտի 12-ի «խսհմ Մինիստրների խորհրդի 1981 թվականի փետրվարի 23-ի «Հայրենական պատերազմի հաշմանդամների և զոհված զինծառայողների ընտանիքների համար արտոնությունների մասին կանոնադրությունը հաստատելու մասին» N 209 որոշումը» N 120 որոշմամբ հաստատված կանոնադրության 13-րդ և 14-րդ կետերը:

13. Հայաստանի կոմկուսի Կենտկոմի և Հայկական խսհ Մինիստրների խորհրդի 1983 թվականի սեպտեմբերի 13-ի «Խմկկ կենտկոմի և խսհմ Մինիստրների խորհրդի 1983 թվականի օգոստոսի 11-ի «Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության և քաղաքացիական պատերազմի մասնակիցների կենսապայմանների հետագա բարելավման մասին» N 787 որոշումը» N 562 որոշման 1-ին կետի «բ» ենթակետը:

14. Հայաստանի կոմկուսի Կենտկոմի և Հայկական խսհ Մինիստրների խորհրդի 1985 թվականի հունիսի 4-ի «Խմկկ կենտկոմի և խսհմ Մինիստրների խորհրդի 1985 թվականի մայիսի 14-ի «հայրենական մեծ պատերազմի մասնակիցների համար սահմանված արտոնությունները Լենինգրադի պաշարման ժամանակաշրջանում քաղաքի ձեռնարկություններում, հիմնարկներում և կազմակերպություններում աշխատած և «Լենինգրադի պաշտպանության համար» մեդալով պարգևատրված քաղաքացիների վրա տարածելու մասին» N 416 որոշումը» N 340 որոշման 4-րդ կետի «ա» ենթակետը` ներքաղաքային տրանսպորտի մասով:

15. Հայաստանի կոմկուսի Կենտկոմի, Հայկական խսհ Մինիստրների խորհրդի և համխ-ի 1986 թվականի մայիսի 27-ի «Խմկկ կենտկոմի, խսհմ Մինիստրների խորհրդի 1968 թվականի մարտի 27-ի «Մանկուց հաշմանդամների կենսապայմանների հետագա բարելավման միջոցառումների մասին» N 400 ՈՐՈՇումը» N 376 ՈՐՈՇման 1-ին կետի «ա» ենթակետի 3-րդ և 4-րդ պարբերությունները:

16. Հայկական ԽՍհ Մինիստրների խորհրդի 1990 թվականի հունվարի 8-ի «խսհմ Մինիստրների խորհրդի 1989 թվականի դեկտեմբերի 21-ի «քաղաքացիների որոշ կատեգորիաների կյանքի պայմանների բարելավման լրացուցիչ միջոցառումների մասին» N 1118 որոշումը» N 8 որոշման 1-ին կետի «ա» ենթակետը և 2-րդ կետը:

17. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի նոյեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն, միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների, պրոֆտեխնիկական ուսումնարանների ուսանողների և սովորողների սոցիալական վիճակի բարելավման լրացուցիչ միջոցառումների մասին» N 559 որոշման 3-րդ կետը:

18. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի դեկտեմբերի 18-ի «Ներքաղաքային տրանսպորտի սակագների փոփոխման մասին» N 630 որոշմամբ հաստատված հավելվածը:

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ