«Վավերացնում եմ» |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 հոկտեմբերի 1997 թ. N 482
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի N 341 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի օգոստոսի 18-ի «Վարժական հավաքների և զինծառայության ընթացքում մահացած (զոհված) զինծառայողների հուղարկավորության, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման հետ կապված ծախսերի փոխհատուցման մասին» N 341 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
ա) որոշման 4-րդ կետը «ղեկավարները» բառից հետո լրացնել «իսկ Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետը» բառերով.
բ) որոշման 6-րդ կետը «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանն» բառերից հետո լրացնել «Երևանի քաղաքապետարանին» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ |