Գլխավոր տեղեկություն
Տիպ
Պաշտոնական պարզաբանում
Тип
Ինկորպորացիա (-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2005.09.15/22(199)
Принят
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Подписан
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
_________________ Վ. Խաչատրյան

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

Հաշվի առնելով, որ «Ապահովագրության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) կիրառման բնագավառում ծագել են լուծման կարիք ունեցող հարցեր, կապված, թե որ ոլորտներում և դեպքերում ապահովագրություն իրականացնելու համար տնտեսվարող սուբյեկտները պետք է ունենան կյանքի ապահովագրության լիցենզիա և որ ոլորտներում ու դեպքերում ապահովագրություն իրականացնելու համար՝ ոչ կյանքի ապահովագրության լիցենզիա, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը պաշտոնապես պարզաբանում է՝

«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 43 հոդվածի 2-րդ մասի 4 և 41 ենթակետերի համաձայն լիցենզավորման ենթակա գործունեություններ են համարվում առանձին ոչ կյանքի ապահովագրությունը և կյանքի ապահովագրությունը։ Այսինքն, ապահովագրության այդ երկու տեսակները համարվում են գործունեության տարբեր տեսակներ, և դրանց համար տրվում են տարբեր լիցենզիաներ։

Կյանքի ապահովագրությունը, որպես գործունեության տեսակ, սահմանված է Օրենքի 3-րդ հոդվածի 9-րդ պարբերությունում, այն է. «կյանքի ապահովագրություն՝ ապահովագրված անձի կյանքի, լրակեցության (անձի որոշակի տարիքի հասնելու), կենսաթոշակային ապահովագրության, ինչպես նաև նրա կյանքում որոշակի իրադարձության (կենսաթոշակային տարիքի հասնելը, ամուսնությունը, մահը և այլն) երևան գալու հետ կապված ապահովագրություն, երբ ապահովագրական պատահարին բնորոշ են պայմանագրի ժամկետի ընթացքում ի հայտ գալու որոշակի հավանականությունն ու պատահականությունը, իսկ ապահովագրության ժամկետի ավարտին՝ ապահովագրական պատահարի պարտադիր տեղի ունենալը, այն է՝ պայմանագրի գործողության ժամկետի ավարտը (կյանքի ապահովագրության տեսակներ)»։

Հետևաբար, օրենսդրության համաձայն կյանքի ապահովագրության իրականացման լիցենզիա ունեցող ապահովագրողը կարող է իրականացնել հետևյալները՝

ա. լրակեցության ապահովագրություն,

բ. միայն մահվանից ապահովագրություն,

գ. մահվանից և լրակեցությունից ապահովագրություն,

դ. (ա). կամ (բ). կետերով նշված ապահովագրություն՝ ապահովագրավճարների վերադարձումով,

ե. ամուսնության կամ ծնունդի ապահովագրություն,

զ. կենսաթոշակային, կամ վարձավճարի (ռենտայի), կամ տարեվճարի (անուիտետի) ապահովագրություն,

է. (ա).-ից (դ). կետերով նշված ապահովագրության պայմանագրին լրակցված լրացուցիչ ապահովագրություն՝ հիվանդությունից, կամ պատահարից (դժբախտ դեպքերից), կամ անձնական վնասվածքներից, որը բերում է անաշխատունակության կամ մահվան։

Ոչ կյանքի ապահովագրությունը, որպես գործունեության տեսակ, սահմանված է Օրենքի 3-րդ հոդվածի 10-րդ պարբերությունում, այն է՝ «ոչ կյանքի ապահովագրություն՝ կյանքի ապահովագրության տարրեր չպարունակող անձնական ապահովագրության, ինչպես նաև գույքային և պատասխանատվության ապահովագրության տեսակները ներառող (ոչ կյանքի ապահովագրության տեսակներ) ապահովագրություն։

Հետևաբար, օրենսդրության համաձայն ոչ կյանքի ապահովագրության իրականացման լիցենզիա ունեցող ապահովագրողը կարող է իրականացնել սույն պարզաբանմամբ նշված կյանքի ապահովագրության տեսակներից բացի ապահովագրության մնացած բոլոր տեսակները։

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան