ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 մայիսի 1991 թվականի N 314
քաղ. Երևան
ՀԿԿ ԿԵՆՏԿՈՄԻ ՆԱԽԿԻՆՈՒՄ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՇԵՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻՆ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1991 թվականի ապրիլի 17-ի «Հայաստանի կոմունիստական կուսակցության և նախկին Հայաստանի լենինյան կոմունիստական երիտասարդական միության ունեցվածքը ազգայնացնելու մասին» որոշման և Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության 1991 թվականի ապրիլի 18-ի «Նախկինում ՀԿԿ Կենտկոմի զբաղեցրած վարչական շենքը Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդին հատկացնելու մասին» որոշման, Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը որոշում է`
1. Հատկացնել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդին ՀԿԿ Կենտկոմի նախկինում զբաղեցրած շենքը:
2. Հանձնարարել ժողովրդական պատգամավորների Երևանի քաղաքային խորհրդի գործկոմին (պրն. Հ. Գալստյանին)` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդին հանձնել Հայաստանի կոմկուսի կենտկոմի նախկինում զբաղեցրած շենքը:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի նախագահ |
Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՀԱԿՈԲՅԱՆ |