Գլխավոր տեղեկություն
Номер
N 403
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (04.07.1995-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
04.07.1995
Подписан
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Дата подписания
04.07.1995
Дата вступления в силу
04.07.1995

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 հուլիսի 1995 թվականի N 403

 

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՄԿՈՒՍԻ ԿԵՆՏԿՈՄԻ, ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 1986 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ի N 728 ՈՐՈՇՈՒՄԸ ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի մարտի 28-ի «Բյուջեի հաշվին պահվող գյուղատնտեսական հիմնարկների աշխատողների աշխատանքի վարձատրության կարգավորման մասին» N 160 որոշման ընդունման կապակցությամբ, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի կոմկուսի Կենտկոմի, Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի և Արհեստակցական միությունների հայկական հանրապետական խորհրդի 1986 թվականի նոյեմբերի 1-ի «ԽՄԿԿ Կենտկոմի, ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի և ՀԱՄԿԽ-ի 1986 թվականի սեպտեմբերի 17-ի «Ժողովրդական տնտեսության արտադրական ճյուղերի աշխատողների տարիֆային նոր դրույքներ ու պաշտոնեական ռոճիկներ մտցնելու և աշխատավարձի կազմակերպումը կատարելագործելու մասին» N 1115 որոշումը» N 728 որոշումը` գյուղատնտեսության և ջրային տնտեսության աշխատողների աշխատանքի վարձատրության պայմանների մասով:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան