ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 հունիսի 1995 թվականի N 325
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 20-Ի N 253 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Առևտրի և հասարակական սննդի ոլորտում ապրանքների իրացման ծավալների հաշվառման և հարկային կարգապահության ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի մայիսի 20-ի «Պետական գրանցում ստացած անհատ ձեռներեցների, անհատական (ընտանեկան) ձեռնարկությունների փաստաթղթերով չհաստատված ծախսերի նորմաների սահմանման մասին» N 253 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Սահմանել, որ առևտրի և հասարակական սննդի ոլորտում փաստաթղթերով չհիմնավորված համախառն եկամտի դեպքում, այն ընդունվում է ապրանքների ձեռքբերման գների կամ ապրանքաշրջանառության ծավալի նկատմամբ հաշվարկված 35 տոկոս վերադիրի չափով (առանց ներառելու ավելացված արժեքի հարկը):».
բ) որոշմամբ հաստատված գործունեության առանձին տեսակներով զբաղվող անհատ ձեռներեցների, անհատական (ընտանեկան) ձեռնարկությունների փաստաթղթերով չհաստատված ծախսերի նորմաներում «Օրենսդրությամբ չարգելված վճարովի ծառայությունների մատուցման գծով գործունեության մյուս ոլորտներում ____ 15» բառերը փոխարինել «Օրենսդրությամբ չարգելված գործունեության մյուս ոլորտներում ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) իրացման գծով ____ 15» բառերով, իսկ «Առևտրական գործունեության ոլորտում ____ 5» բառերը` «Առևտրի և հասարակական սննդի ոլորտում ____ 50» բառերով:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
05.03.1998, N 142 | 24.03.1998, N 325 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|