«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
հԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
28 սեպտեմբերի 1995 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 սեպտեմբերի 1995 թվականի N 41
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ՇՐՋԱՆԻ ԲԱԳՐԱՏԱՇԵՆ ԱՎԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՍՏԵՂԾՎԱԾ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԱՌԵՎՏՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի հունիսի 13-ի «Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև սահմանամերձ առևտրի միջկառավարական համաձայնագրի կիրառումը ապահովող ժամանակավոր կարգի մասին» N 272 որոշման 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերի գործողությունը տարածել Հայաստանի Հանրապետության Նոյեմբերյանի շրջանի Բագրատաշեն ավանում ստեղծված սահմանամերձ առևտրի շուկայի տարածքում:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1995 թվականի սեպտեմբերի 28-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |