«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ» |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 սեպտեմբերի 1995 թվականի N 14
ՍՆԱՆԿ ՃԱՆԱՉՎԱԾ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԵՐԵՑԻ` ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՉԻՐԱՑՎԱԾ ԳՈՒՅՔԸ ՏՆՕՐԻՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1995 թվականի մայիսի 16-ի «Ձեռնարկությունների և անհատ ձեռներեցների սնանկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման մասին» որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Սահմանել, որ սնանկ ճանաչված ձեռնարկությանը կամ անհատ ձեռներեցին սեփականության իրավունքով պատկանող մրցութային կարգով իրացման ենթակա միջոցների կազմի մեջ մտած գույքի իրացումը դադարեցվելու դեպքում դատարանի կողմից չիրացված գույքի իրացումը ժամանակավորապես իրականացնում է Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությունը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1995 թվականի սեպտեմբերի 13-ից:
|