ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 դեկտեմբերի 1993 թվականի N 620
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԶՈՐՔԵՐԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԴՐԱՄԱԿԱՆ ԲԱՎԱՐԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ներքին զորքերի սպայական և ենթասպայական անձնակազմի պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման բազմապատիկ գործակիցները և զինվորական կոչումների դրույքաչափերը, ինչպես նաև ժամկետային զինծառայության մեջ գտնվող զինծառայողների դրամական բավարարման չափերը հավասարեցնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զինվորական միավորումների և ստորաբաժանումների համապատասխան զինծառայողների համար Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի ապրիլի 19-ի N 170 որոշման N 1 հավելվածում սահմանված գործակիցներին և Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հոկտեմբերի 14-ի N 511 որոշման NN 2 և 3 հավելվածներում սահմանված զինվորական կոչումների դրույքաչափերին ու դրամական բավարարման չափերին:
2. Սույն որոշումը կիրարկել 1994 թվականի հունվարի 1-ից:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի ապրիլի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում զինծառայողների պաշտոնային դրույքաչափերի և զինվորական կոչումների դրույքաչափերի հաշվարկման մասին» N 170 որոշման N 4 հավելվածը, իսկ նույն որոշման N 8 հավելվածի վերնագրում «...ներքին գործերի նախարարության և նրա համակարգի» բառերից հետո ավելացնել «(բացառությամբ ներքին զորքերի զինծառայողների)» բառերը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |