ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 հուլիսի 1993 թվականի N 377
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԿԱԹԳԻԾԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կառավարության կազմի և կառուցվածքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, և տրանսպորտի կառավարման կառուցվածքի կատարելագործման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հայաստանի Հանրապետության երկաթգիծը հանձնել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարության ենթակայությանը:
2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարությանը`
ա) Հայաստանի Հանրապետության երկաթգծի հետ համատեղ ստեղծել հանձնաժողով և մեկամսյա ժամկետում ավարտել Հայաստանի Հանրապետության երկաթգծի գույքը սահմանված կարգով նախարարության հաշվեկշռին հանձնելու աշխատանքները.
բ) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել նախարարության կանոնադրությունը և առաջարկություններ` Հայաստանի Հանրապետության երկաթգծին վերաբերող գործող ենթաօրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |