ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 դեկտեմբերի 1992 թվականի N 640
քաղ. Երևան
ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ԿԱԶՄՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
Հաստատել պետական ծառայողի գույքային դրության վերաբերյալ հայտարարագրի կազմման և վերահսկման մասին կարգը (կցվում է):
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Խ. Հարությունյան |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՔՈԹԱՆՅԱՆ |
Հաստատված է |
Կ Ա Ր Գ
ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ԿԱԶՄՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված կարգով պետական կառավարման մարմիններում աշխատանքի անցնող քաղաքացին (պետական ծառայողը) ներկայացնում է իր ընտանիքի (իր և իր հետ համատեղ ապրող ու ընդհանուր տնտեսություն վարող ընտանիքի անդամների) գույքային դրության վերաբերյալ հայտարարագիր (ձևը կցվում է):
Պետական ծառայողի գույքային դրության վերաբերյալ հայտարարագիրը համարվում է հատուկ պահպանման փաստաթուղթ:
2. Սահմանված ձևով կազմված հայտարարագիրը պետական ծառայողի անձնական գործի հետ պահվում է այն մարմնում, որի ղեկավարի իրավասության մեջ է մտնում տվյալ պետական ծառայողին աշխատանքի նշանակելը:
Պետական ծառայողին աշխատանքի նշանակող պաշտոնատար անձն իրավունք չունի հրապարակել նրա հայտարարագրում նշված տվյալները: Այդպիսի տվյալների հրապարակման դեպքում պաշտոնատար անձը կրում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն:
3. Պետական ծառայողի հայտարարագրի հավաստիությունն ստուգվում է օրենսդրությամբ սահմանված դեպքում ու կարգով և կարող է կատարվել պետական ծառայության նշանակող պաշտոնատար անձի կամ իրավասու պետական մարմնի նախաձեռնությամբ:
Հայտարարագրում ոչ լրիվ կամ իրականությանը չհամապատասխանող տվյալներ ներկայացնելն օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության հիմք է հանդիսանում:
Հայտարարագիրը ներկայացնող պետական ծառայողը պարտավոր չէ ներկայացնել դրանում նշված տվյալները հիմնավորող փաստաթղթեր:
4. Հայտարարագրի «Դրամական միջոցներ և արժեթղթեր» մասում թվարկված կետերի դիմաց գրառումներն արվում են, եթե յուրաքանչյուր տեսակի արժեթղթի անվանական (նոմինալ) արժեքը` հանրագումարով գերազանցում է հայտարարագիրը ներկայացնելու պահին հանրապետությունում սահմանված ամսական նվազագույն աշխատավարձի 80-ապատիկ, իսկ կանխիկ դրամը և ավանդների հանրագումարը` 120-ապատիկ գումարը (վալյուտան` Հայաստանի Հանրապետության դրամի համարժեքին համապատասխան):
Պետական ծառայողի ներկայացրած հայտարարագիրը նորոգվում է (նոր հայտարարագիր է լրացվում) տարին մեկ անգամ, ինչպես նաև պետական ծառայության մեկ պաշտոնից մեկ այլ պաշտոնի անցնելու դեպքում:
ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ