Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
26 դեկտեմբերի 2002 թվականի թիվ 54
7. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
Ի կատարումն «Հայաստանի Հանրապետության կրթության զարգացման 2001-2005 թվականների ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ բաժնի երկրորդ մասի 9-րդ կետի`
1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությանը (կցվում է):
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմիններին «Հայաստանի Հանրապետության նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրության հիման վրա հաստատել իրենց ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունների կանոնադրությունները` այդ հաստատությունների համար սահմանելով ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`
ա) լրացուցիչ վճարովի կրթական ծառայությունների կազմակերպում.
բ) մարզաառողջարարական ծառայությունների կազմակերպում.
գ) զարգացման շեղումներով երեխաների համար հոգեբանական, շտկողական ծառայությունների կազմակերպում:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2003 թ. փետրվարի 4 Երևան |