Հրամանն ունի անցումային դրույթ: Տես 4-րդ կետը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
«3» փետրվարի 2025 թ. |
N 04-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 28-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» օրենքի 10.1-ին հոդվածի 3-րդ մասի 5.1-ին կետը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի դեկտեմբերի 12-ի «ՀՀՇՆ 32-01-2022 «Ավտոմոբիլային ճանապարհներ» Հայաստանի Հանրապետության շինարարական նորմերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հունիսի 14-ի N 11-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» N 28-Ն հրամանի հավելվածի (այսուհետ՝ Հավելված) 1-ին կետում «նախագծման» բառից հետո լրացնել «և շինարարության» բառերը։
2. Հավելվածի 9-րդ բաժինը 386-րդ կետից հետո լրացնել նոր 386.1-ին, 386.2-րդ, 386.3-րդ և 386.4-րդ կետերով՝ հետևյալ բովանդակությամբ․
«386.1. Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների հարակից տարածքներում ավտոմոբիլային ճանապարհների նախագծման և շինարարական աշխատանքներ իրականացնելիս անհրաժեշտ է առաջնորդվել «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքի դրույթներով:
386.2. Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների հարակից տարածքներում և պահպանական գոտիներում ավտոմոբիլային ճանապարհներ նախագծելիս անհրաժեշտ է առաջնորդվել սահմանված պայմանակարգով (ռեժիմով) կամ դրա բացակայության դեպքում ոլորտի լիազորված մարմնի (Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության) կողմից տրված հանձնարարականներով:
386.3. Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների հարակից տարածքներում և պահպանական գոտիներում մինչ ավտոմոբիլային ճանապարհների շինարարության կամ վերակառուցման աշխատանքները սկսելն անհրաժեշտ է ՀՀ կառավարության 2002 թվականի ապրիլի 20-ի N 438 որոշմամբ հաստատված կարգով հնագիտական շերտերի հնարավոր առկայության և դրանց պահպանության մասին ուսումնասիրություն կատարել և դրա վերաբերյալ եզրակացությունը ներկայացնել ոլորտի լիազորված մարմին (Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն):
386.4. Անհրաժեշտության դեպքում պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների հարակից տարածքներում մինչ նոր կամ վերակառուցվող ավտոմոբիլային ճանապարհների շինարարական աշխատանքների մեկնարկը հուշարձանների անվթարությունն ապահովելու համար հարկավոր է ՀՀ կառավարության 2002 թվականի ապրիլի 20-ի N 438 որոշմամբ հաստատված կարգով ոլորտի լիազորված մարմնի (Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության) համաձայնությամբ իրականացնել հուշարձանի ամրակայման աշխատանքներ:»:
3. Հավելվածը լրացնել նոր՝ 14-րդ և 15-րդ բաժիններով՝ հետևյալ բովանդակությամբ.
«14. ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ
14.1. ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԵՎ ՀՈՂԱՅԻՆ ՊԱՍՏԱՌ
427. Հողային պաստառը պետք է նշահարել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հուլիսի 29-ի N 17-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 13.01-2022 «Գեոդեզիական աշխատանքներ շինարարությունում» Հայաստանի Հանրապետության շինարարական նորմերի պահանջներին համապատասխան։
428. Հողի բերրի շերտը պետք է հանել և պահեստավորել նախագծով հատկացված տեղերում՝ սույն շինարարական նորմերի 395-րդ կետի պահանջներին համապատասխան։
429. Լանջային առուները, հողապատնեշները, դրենաժները, ինչպես նաև անձրևաջրերի, վարարաջրերի և հալոցքների հավաքման ու հեռացման համար նախատեսված այլ շինությունները պետք է կառուցել մինչև հողային պաստառի կառուցման սկիզբը։ Մինչ այդ պետք է ավարտել նաև հողային պաստառի տակ ընկած հաղորդակցուղիների վերափոխումն ու նորերի անցկացումը։
430. Անհրաժեշտության դեպքում հողային պաստառի կառուցումից առաջ լիցքերի ու հանույթների հիմքերը պահանջվող խորությամբ պետք է խտացնել։
431. Ճանապարհի վերակառուցման ժամանակ՝ գոյություն ունեցող լիցքերի լայնացման դեպքում շեպերի մակերևույթը պետք է փխրեցնել, 2մ-ից բարձր լիցքերի շեպերի վրա նախատեսել 2 մ-ից ոչ պակաս լայնությամբ հարթակներ։
432. Ոչ ժայռային գրունտներում հանույթները պետք է մշակել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հունիսի 14-ի N 11-Ն հրամանի համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ՍՆիՊ 3.02.01-87 շինարարական նորմերի պահանջներին համապատասխան։
433. Անթույլատրելի է լիցքի մեկ շերտում տարատեսակ գրունտների օգտագործումը, բացառությամբ այն դեպքերի, երբ նման լուծում նախատեսված է նախագծով։
434. Լիցքերում գրունտի յուրաքանչյուր շերտ պետք է լցնել հողային պաստառի ողջ լայնությամբ, եզրերից դեպի կենտրոն։
435. Յուրաքանչյուր շերտի խտացումից հետո գրունտի խտությունը պետք է համապատասխանի սույն շինարարական նորմերի 173-րդ կետի պահանջներին։
436. Գրունտները պետք է խտացնել բարենպաստին մոտ խոնավության պայմաններում։
437. Հողային պաստառի մակերևույթի վերջնական հարթեցումը, ինչպես նաև շեպերի հարթեցումն ու ամրացումը պետք է կատարել հողային պաստառի կառուցման ավարտից անմիջապես հետո։ Կողնակներն անհրաժեշտ է հարթեցնել ու ամրացնել ճանապարհային պատվածքի կառուցումից անմիջապես հետո։
438. Ձմռանը թույլատրվում է հանույթի և պահուստների մշակումը ջրազուրկ ավազներում, կոպճագլաքարային և ժայռային գրունտներում, ինչպես նաև լիցքերի կառուցումը ժայռային, խոշորաբեկորային գրունտներից և ոչ փոշենման ավազներից։
439. I տիպի ճահիճներում լիցքի հիմքի թույլ գրունտը պետք է հեռացնել մեխանիկական, պայթեցման կամ հիդրավլիկական եղանակներով։ II և III տիպի ճահիճներում լիցքը կայուն հիմքի վրա պետք է նստեցնել՝ լիցքի սեփական քաշով տորֆի դուրս մղմամբ։ Ընդ որում, լիցքը պետք է կառուցել նախապես փխրեցված տորֆի վրա՝ միանգամից ամբողջ հաշվարկային բարձրությամբ (սույն շինարարական նորմերի 100-րդ աղյուսակ)։
440. Աղակալած գրունտներում լիցքերի կառուցումից առաջ պահուստների մակերևույթից ու լիցքի հիմքից աղերով գերհագեցած գետնի վերին փխրուն շերտը և 3 սմ-ից ավելի հաստությամբ աղակեղևները պետք է հեռացնել։
441. Ժայռային գրունտներում հանույթները պետք է մշակել մեխանիզացված կամ պայթեցման միջոցներով։ Պայթեցումներից հետո հանույթի շեպերն անհրաժեշտ է մաքրել անկայուն քարերից, ինչպես նաև մակերևույթային փուխր գրունտների կախված շերտերից։ Լիցքի շերտի մեջ քարաբեկորների չափսը չպետք է գերազանցի շերտի բարձրության 2/3 մասը։
442. Գրունտի խտությունը պետք է վերահսկել յուրաքանչյուր տեխնոլոգիական շերտում, հողային պաստառի առանցքով և նրա եզրից 1.5-2.0 մ հեռավորությամբ, իսկ 20 մ-ից ավելի լայնության շերտի դեպքում՝ նաև նրանց միջև։ Գրունտի խտությունը վերահսկվում է խտացվող շերտի բարձրության 1/3-ին հավասար խորությամբ, բայց 8 սմ-ից ոչ պակաս խորության վրա։ Գրունտի խտությունն ու խոնավությունը պետք է որոշել ըստ ԳՕՍՏ 5180-2015 ստանդարտի։
14.2. ՀԻՄՔԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՇԵՐՏԵՐ
443. Խճից, կոպիճից ու ավազից հիմքի լրացուցիչ շերտերը պետք է կառուցել սույն շինարարական նորմերի 5-րդ բաժնի պահանջներին համապատասխան։
444. Չգործված սինթետիկ նյութերից ցամաքեցնող և ջրի մազական բարձրացումն ընդհատող միջնաշերտերն անհրաժեշտ է տեղադրել՝ աշխատանքները սկսելով ջրի հոսքի ուղղության նկատմամբ ստորին կողմից։ Տրանսպորտային միջոցների կամ շինարարական մեքենաների տեղաշարժն անմիջապես փռված նյութի վրայով արգելվում է։
445. «Բնական հատիկավոր նյութ» արտահայտությունը ներառում է բնական աղբյուրներից ստացված, բայց առանց ջարդման օգտագործված ապարներ, գլաքարեր, կոպիճ, ավազային հողեր կամ այդ նյութերի որևէ համակցություն: Սակայն, բնական նյութերը կարող են ենթակա լինել մշակման գործողությունների, ներառյալ լվացումը, ընտրումը և սահմանված համամասնություններով վերահամակցումը: Բնական հատիկավոր նյութը նաև կոչվում է «կոպիճ»՝ որպես ընդհանրացված տերմին:
446. Հատիկավոր ենթահիմքի և կողնակների աշխատանքը բաղկացած է հողային պաստառի կամ գոյություն ունեցող նախապատրաստված և համարժեք ամրություն ունեցող ճանապարհային մակերևույթի վրա ենթահիմքի և կողնակների ապահովումից, իրականացումից ու խտացումից և կազմված է բնական աղբյուրներից կամ քարի ջարդումից ստացված հատիկավոր նյութերից:
447. Ենթահիմքի շերտերի համար նախատեսված նյութերը պետք է համապատասխանեն սույն շինարարական նորմերի 102-րդ աղյուսակի և ԳՕՍՏ 25607-2009 ստանդարտի պահանջներին:
Աղյուսակ 102
Խառնու րդի համար ը |
Ընդամենը մնացորդ, զանգվածի %, նշված չափերի անցքերով մաղերի վրա, մմ | ||||||||
70 |
40 |
20 |
10 |
5 |
2.5 |
0.63 |
0.16 |
0.05 | |
1. |
0 |
10-20 |
20-40 |
25-65 |
40-75 |
60-85 |
70-90 |
90-95 |
97-100 |
2. |
0 |
0-5 |
0-10 |
10-40 |
30-70 |
45-80 |
60-85 |
75-92 |
97-100 |
448. Ենթահիմքի նյութի պլաստիկության ցուցիչը պետք է լինի առավելագույնը 2:
449. I-III կարգի ճանապարհների լրացուցիչ շերտերի համար խճի (կոպճի) խառնուրդը պետք է ունենա 200-ից ոչ ցածր ամրության կարգ (ջարդելիությունը պետք է լինի առնվազն 24՝ կոպճի և կոպճից պատրաստված խճի համար):
450. Պատվածքի ֆիլտրման շերտերի համար ԳՕՍՏ 8736-2014 և ԳՕՍՏ 31424-2010 ստանդարտներին համապատասխանող ավազն ընդունելի է առանց լրացուցիչ ստուգափորձի, եթե 0,14 մմ-ից փոքր չափի հատիկներով զանգված կազմող մասը ընդհանուր զանգվածի 25%-ից քիչ է, իսկ կավի և փոշենման զանգվածի ընդհանուր պարունակությունը 5%-ից ավելի չէ: Բնական ավազի մեջ առկա կավի քանակությունը պետք է չգերազանցի ընդհանուր զանգվածի 0,5%-ը, իսկ խճի համար՝ համապատասխանաբար 1%-ը: Առավելագույն խտության պայմաններում թափանցելիությունը չպետք է 1 մ/օր-ից պակաս լինի:
451. Ճանապարհային կողնակների նյութը պետք է նույնը լինի, ինչ որ հատիկավոր նյութից ենթահիմքի համար, բացառությամբ հետևյալի`
1) նյութը պետք է լավ չափազատվի, ինչպես ենթահիմքի նյութի դեպքում՝ բացառությամբ, երբ զանգվածի 100%-ը պետք է անցնի 40 մմ-անոց մաղով,
2) նյութը պետք է ունենա 2%-5% պլաստիկության ցուցիչ:
452. Ենթահիմքի և կողնակների կառուցումը պետք է համապատասխանի սույն շինարարական նորմերում սահմանված պահանջներին:
453. Ենթահիմքի և կողնակների փռումը և խտացումը իրականացվում է հետևյալ եղանակով՝
1) պետք է ձեռնարկել համապատասխան միջոցներ, որպեսզի հատիկաչափական կազմի չափամասերը չառանձնանան փոխադրման, բեռնաթափման և փռման գործողությունների ընթացքում,
2) նյութերի փռումը պետք է կատարել հավասարաչափ հաստություն ունեցող շերտով տարածմամբ այնպես, որ համապատասխանի նախատեսված թույլտվածքներին՝ առանց առանձնացման,
3) փռված, մշակված և մի ժամանակ խտացված ցանկացած շերտի խտացման հաստությունը չպետք է գերազանցի 150 մմ-ը, իսկ եթե պահանջվում է ավելի մեծ հաստություն, նյութերը պետք է փռվեն երկու կամ ավելի շերտերով: Շերտի նվազագույն հաստությունը խտացված վիճակում պետք է լինի 75 մմ,
4) hիմքի ցանկացած շերտի խտացված հաստությունը չպետք է լինի նյութի առավելագույն չափի եռապատիկից պակաս, իսկ ենթահիմքի ցանկացած շերտի խտացված հաստությունը չպետք է լինի քարի առավելագույն չափի կրկնապատիկից պակաս,
5) պետք է յուրաքանչյուր շերտի խտացումը կատարել փռումից անմիջապես հետո: Պետք է, անհրաժեշտության դեպքում, փռելուց առաջ կարգավորի խոնավապարունակությունը, իսկ խոնավության երկրորդ կարգավորումը կարելի է կատարել փռման և խտացման ընթացքում, որպեսզի խոնավապարունակությունը հավասարաչափ պահվի պահանջվող արժեքով: Եթե պատվիրատուի կողմից այլ ցուցումներ առկա չեն, ապա խտացման պահին խոնավապարունակությունը պետք է լինի օպտիմալ խոնավապարունակությունից 0,5% բարձրից մինչև 1% ցածր միջակայքում (ԳՕՍՏ 22733-2016 ստանդարտ): Փռումից հետո շերտը պետք է համահարթվի և մշակվի մինչև վերջնական ընդունված նախագծային գիծը և մակարդակը:
6) կարելի է թեթև խտացում իրականացնել մինչև վերջնամշակումը, բայց հենց որ կիրառվի խտացման ճիգի 25%-ը, այլևս որևէ մշակում չի թույլատրվում։
14.3. ՀԻՄՔԵՐ ԵՎ ԾԱԾԿԵՐ ԱՆՕՐԳԱՆԱԿԱՆ ԵՎ ՕՐԳԱՆԱԿԱՆ ԿԱՊԱԿՑԱՆՅՈՒԹՈՎ ԱՄՐԱՑՎԱԾ ԳՐՈՒՆՏՆԵՐԻՑ
454. Կապակցանյութերը գրունտների հետ կարելի է խառնել․
1) ճանապարհի կամ որևէ հրապարակի վրա, ինչպես նաև քարհանքում, օգտագործելով գրունտախառնիչ մեքենաներ կամ ճանապարհային քանդիչներ,
2) խառնիչ կայանքներում, որպես կանոն, հարկադիր խառնումով։
455. Խոշորաբեկոր գրունտները, ինչպես նաև խոշորաբեկոր գրունտների ու մանր ավազների խառնուրդնեերը կապակցանյութերի հետ թույլատրվում է խառնել ազատ խառնման կայանքներում։
456. Խառնիչ կայանքներում խոշորաբեկոր գրունտների և կապակցանյութերի խառնման ժամանակ գրունտները չպետք է պարունակեն 40 մմ-ից խոշոր հատիկներ։ Խոշորաբեկոր գրունտներում 25 մմ-ից խոշոր հատիկների բացակայության դեպքում 2-25 մմ չափսի հատիկների գումարային քաշը չպետք է գերազանցի գրունտի զանգվածի 70 %-ը։ Խոշորաբեկոր գրունտների կազմի մեջ մտնող 0.5 մմ-ից փոքր չափսի գրունտային մասնիկների պլաստիկության թիվը պետք է լինի 12-ից ոչ բարձր։
457. Ճանապարհի վրա խոշորաբեկոր գրունտների և կապակցանյութերի խառնման դեպքում գրունտի հատիկների չափսը չպետք է գերազանցի 25 մմ։
458. Անօրգանական կապակցանյութերով ամրացված գրունտներից հիմքեր և ծածկեր հարկավոր է կառուցել առավելապես 50C-ից ոչ ցածր ջերմաստիճանի պայմաններում։
459. Անկախ խառնուրդի պատրաստման եղանակից, անօրգանական կապակցանյութի չափաբաժինը գրունտի հետ պետք է խառնել կշռային կամ ծավալային բաշխիչներով։
460. Անօրգանական կապակցանյութերով ամրացված գրունտային խառնուրդը պետք է տեղադրել և խտացնել բարենպաստին մոտ խոնավության պայմաններում։ Ամրացված խառնուրդի խտությունը պետք է ԳՕՍՏ 22733-2016 ստանդարտով նախատեսված առավելագույն խտության արժեքի 0.98-ից պակաս չլինի։
461. Անօրգանական կապակցանյութերով ամրացված գրունտի թարմ տեղադրված շերտի խնամքի համար պետք է նրա մակերևույթին շաղ տալ բիտումային էմուլսիա՝ 0.5-0.8լ/մ2 ծախսով։
462. Օրգանական կապակցանյութերով ամրացված գրունտներից հիմքերն ու ծածկերը թույլատրվում է տեղադրել չոր եղանակին, օդի 100C-ից բարձր ջերմաստիճանի պայմաններում։
463. Գրունտների խառնումը բիտումային էմուլսիայի հետ թույլատրվում է օդի 50C-ից ոչ ցածր ջերմաստիճանի պայմաններում։ Խոշորաբեկոր և ավազանման գրունտների խոնավությունը օրգանական կապակցանյութի ներմուծումից առաջ պետք է գտնվի 2-5 %-ի սահմաններում, իսկ կավային գրունտների խոնավությունը՝ գրունտի հոսունության սահմանի խոնավության 0.2-0.4 մասի սահմաններում։
14.4. ԽՃԱՅԻՆ, ԿՈՊՃԱՅԻՆ ՀԻՄՔԵՐ ՈՒ ԾԱԾԿԵՐ, ՍԱԼԱՐԿՆԵՐ
464. Փռման ենթակա շերտի նվազագույն բարձրությունը պետք է 1.5 անգամ գերազանցի առավել խոշոր մասնիկների չափսը և լինի 10 սմ-ից ոչ պակաս՝ կայուն հիմքի վրա տեղադրելիս և 15 սմ-ից ոչ պակաս՝ ավազի վրա տեղադրելիս։ Շերտի առավելագույն բարձրությունը չպետք է գերազանցի սույն շինարարական նորմերի 103-րդ աղյուսակում նշված արժեքները։
Աղյուսակ 103
N |
Նյութի տեսակը |
Տարբեր գլդոններով խտացվող շերտի առավելագույն բարձրությունը, սմ | |||
10 տ և ավելի քաշով հարթ թմբուկներով |
15 տ և ավելի քաշով պնևմատիկ դողերով |
Թրթռիչ և կոմբինացված | |||
Մինչև 10 տ քաշով |
16 տ և ավելի քաշով | ||||
1. |
Դժվար խտացվող-հրաբխածին և ձևափոխված ապարներից, ըստ ամրության 1000 և ավելի մակնիշի |
18 |
24 |
18 |
24 |
2. |
Հեշտ խտացվող-հրաբխածին և ձևափոխված ապարներից, ըստ ամրության 1000-ից պակաս մակնիշի, նստվածքային |
22 |
30 |
22 |
30 |
465. Լիցքերի համար քարային նյութերի անհրաժեշտ ծավալը պետք է որոշել՝ հաշվի առնելով նյութի խտացման պաշարի գործակիցը։ Բարենպաստ հատիկային կազմության ավազա-կոպճային (խճային) խառնուրդների և 40-70 ու 70-120 մմ չափաբաժինների՝ 800 և ավելի մակնիշի խճանյութի խտացման պաշարի գործակիցը կարելի է ընդունել 1.25-1.30, իսկ 600-300 մակնիշի խճանյութինը՝ 1.30-1.50:
466. Սեպավորման եղանակով խճավազե հիմքերն ու ծածկերը պետք է կառուցել երկու փուլով․
1) խճի հիմնական չափաբաժնի բաշխում և նախնական խտացում (շրջաճմլում և փոխսեպավորում),
2) սեպավորող խճի բաշխում (կրկնակի և եռակի սեպավորում) յուրաքանչյուր չափաբաժնի խտացմամբ։ Հիմքերի համար թույլատրվում է միակի սեպավորում։
467. Հիմքերի կառուցման համար 600-ից ցածր մակնիշի նստվածքային ապարներից ստացված խիճը կարելի է բաշխել մեկ փուլով։
468. Առաջին և երկրորդ փուլերում հիմքը խտացնում են 16 տ-ից ոչ պակաս քաշով պնևմատիկ դողերով գլդոններով (օդի ճնշումը դողերում 0.6-0.8 ՄՊա), 6 տ-ից ոչ պակաս քաշով թրթռագլդոններով, 10 տ-ից ոչ պակաս քաշով ինքնագնաց հարթ թմբուկավոր գլդոններով և 16 տ-ից ավելի քաշով զուգակցված գլդոններով։ Մեկ հետքով սովորական գլդոնների անցումների թիվը պետք է 30-ից պակաս չլինի (10-ը առաջին փուլում և 20-ը՝ երկրորդ), զուգակցված գլդոններինը՝ 18-ից ոչ պակաս (6 և 12) և թրթռագլդոններինը՝ 12-ից ոչ պակաս (4 և 8)։
469. Խճաքարերի միջև շփման նվազեցման և փոխսեպավորման արագացման համար խիճը պետք է խտացնել ջրելով, առաջին փուլում մոտավորապես 15-25 լ/մ2 ջրի ծախսով, իսկ սեպավորման փուլում՝ 10-20 լ/մ2 ծախսով։
470. Երկրորդ փուլում խճի շերտը պետք է սեպավորել հաջորդաբար նվազող չափաբաժինների խճով, սույն շինարարական նորմերի 104-րդ աղյուսակի պահանջների համապատասխան։
471. Ծածկի խտացման ավարտից հետո նրա մակերևույթին պետք է փռել ըստ ամրության 800-ից ոչ պակաս մակնիշի հրաբխածին ապարներից ստացված քարային մանրուք (նստվածքային ապարներից՝ 600-ից ոչ պակաս մակնիշի)՝ 1մ3/100մ2 ծախսով և խտացնել գլդոնի 4-6 անցումներով։
Աղյուսակ 104
N |
Խճի հիմնական չափաբազնի չափսը, մմ |
Սեպավորման չափաբաժնի ծախսը, մ3, 1000մ2-ի վրա, հետևյալ չափսերի դեպքում, մմ | ||
20-40 |
10-20 |
5-10 | ||
1. |
40-70 |
- |
15 |
10 |
2. |
70-120 |
10 |
10 |
10 |
472. Ըստ ԳՕՍՏ 25607-2009 ստանդարտի բարենպաստ հատիկաչափական կազմով ավազակոպճային կամ ավազախճային խառնուրդ թույլատրվում է պատրաստել անմիջապես ճանապարհի վրա։ Բարենպաստին մոտ խոնավությամբ խառնուրդի շերտը պետք է խտացնել սույն շինարարական նորմերի 468-րդ կետի պահանջներին համապատասխան։ Գլդոնի անցումների թիվը պետք է պակասեցնել մոտավորապես 30 %-ով։
473. Խճային հիմքի վերին մասի մշակման համար նախատեսված ավազացեմենտային խառնուրդը պատրաստում են հարկադիր խառնումով խառնիչներում։ Պատրաստի ավազացեմենտային խառնուրդը բաշխում են խճի շերտի վրա և խառնում նրա հետ։ Խառնել կարելի է նաև թրթռացման կամ հակադիր մղման միջոցով։ Ստացված խառնուրդը խտացնում են պնևմատիկ դողերով գլդոնի միևնույն հետքով 12-16 անցումներով։ Հիմքի խնամքի նպատակով նրա մակերևույթի հարդարումից հետո շաղ են տալիս բիտումային էմուլսիա 0.6-0.8 լ/մ2 ծախսով։
474. Ճեղքված քարով և գլաքարերով սալարկումը պետք է սկսել երթևեկելի մասի զույգ կողմերից՝ եզրային շարքերի շարվածքով։ Եզրային շարքերի քարի բարձրությունը պետք է մոտ 4 սմ-ով բարձր լինի սալարկի քարերի միջին բարձրությունից։ 10 ‰ և ավելի երկայնական թեքության, ինչպես նաև միաթեք լայնական թեքության դեպքում սալարկումը պետք է կատարել ներքևից դեպի վեր։
475. Ճեղքված քարից կամ գետաքարից կառուցված սալարկը սկզբում պետք է խտացնել մեխանիկական խտացուցիչներով, իսկ այնուհետև՝ գլդոններով։ Մեխանիկական խտացումը պետք է կատարել հետևյալ հերթականությամբ՝ սալարկումից անմիջապես հետո և 10-20 մմ չափաբաժնի սեպավորման խճի բաշխումից հետո (1.0-1.5 մ3՝ 100 մ2 համար)։
476. Սալարկի խտացումը գլդոններով պետք է սկսել 5-10 մմ չափաբաժնի մանր խճի բաշխումից հետո (1.0 մ3՝ 100 մ2 համար), սկզբում 6-8 տ քաշով, այնուհետև 10-13 տ քաշով գլդոններով։ Սալարկի խտացումը պետք է դադարեցնել քարերի աննշմար նստվածքի դեպքում։
477. Շահագործումից առաջ սալարկին պետք է շաղ տալ 1.5-2.0 սմ շերտով ավազ, մինչև 10 մմ չափսի խիճ, խճավազ կամ կոպիճ։
478. Կանոնավոր քարերով կամ ձևավոր սալարկումը պետք է սկսել եզրային երկայնական շարքերից։ Եզրային երկու շարքերը պետք է շարել քարերի 1/3-ից ոչ պակաս չափով կարանների փոխկապումով։
479. Կանոնավոր քարերը պետք է շարել ճանապարհի առանցքին ուղղահայաց շարքերով։
480. Հարևան շարքերի քարերի կարանները միմյանցից պետք է շեղված լինեն քարերի 1/3 չափսից ոչ պակաս չափով։ Կարանների բացվածքը չպետք է գերազանցի 10 մմ։
481. Կանոնավոր քարերով և ձևավոր սալարկները մեխանիկական խտացուցիչներով պետք է խտացնել շարք առ շարք՝ երթևեկային մասի եզրերից դեպի կենտրոն։
482. Անհրաժեշտության դեպքում կարանները ցեմենտային շաղախով պետք է լցնել երկու փուլով՝ սկզբում ջրիկ, ապա ավելի մածուցիկ (թթվասերի տեսքի) շաղախներով։ Բիտումային մածուկով ու ավազով կարանները լցվում են մեկ անգամից։
483. Խճային, կոպճային հիմքերի կամ ծածկերի կառուցման ժամանակ խճի ու կոպիճի խոնավությունը պետք է ստուգել ըստ ԳՕՍՏ 8269.0-97 և ԳՕՍՏ 5180-2015, իսկ ավազացեմենտի ամրությունը՝ ըստ ԳՕՍՏ 23558-94 ստանդարտի։
484. Խճային կամ կոպճային հիմքերի ու ծածկերի խտացման որակը պետք է ստուգել՝ ամբողջ տեղամասով 10-13 տ քաշով գլդոնի ստուգիչ անցումով, որի դեպքում հիմքի կամ ծածկի վրա ոչ մի հետք չպետք է մնա, թմբուկի առջև ոչ մի ալիք չպետք է գոյանա, իսկ նրա տակ դրված խճաքարը պետք է փշրվի։
485. Սալարկների խտացման չափը պետք է ստուգել 10-13 տ քաշով գլդոնով՝ անցման դեպքում առանձին քարերի անշարժության պայմանից։
14.5. ՀԻՄՔԵՐ ԵՎ ԾԱԾԿԵՐ ԱՆՕՐԳԱՆԱԿԱՆ ԿԱՊԱԿՑԱՆՅՈՒԹԵՐՈՎ ՄՇԱԿՎԱԾ ԽՃԱՅԻՆ, ԿՈՊՃԱՅԻՆ ԵՎ ԱՎԱԶԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐԻՑ
486. Որպես կանոն, խառնուրդները պետք է պատրաստել հակադիր խառնմամբ խառնիչներում։ Թույլատրվում է նաև խառնուրդի պատրաստումը ճանապարհի վրա։
487. Քարային նյութերի ու ցեմենտի խառնուրդի տեղափոխման տևողությունը, երբ ցեմենտի կապակցման սկիզբը 2 ժ-ից պակաս չէ, չպետք է անցնի 30 ր-ից, եթե տեղադրման ժամանակ օդի ջերմաստիճանը 200C-ից բարձր է, և 50 ր-ից, երբ օդի ջերմաստիճանը 200C-ից ցածր է։ Խառնուրդի խտացումը պետք է ավարտել մինչև ցեմենտի կապակցման սկիզբը։
488. Որպես կանոն, անօրգանական կապակցանյութերով մշակված քարային նյութերից հիմքեր ու ծածկեր պետք է իրականացնել չոր եղանակին, երբ օդի միջին ամսական ջերմաստիճանը 50C-ից ցածր չէ։
489. Խառնուրդը, որպես կանոն, պետք է խտացնել պնևմատիկ դողերով կամ թրթռիչ գլդոններով։ Մեկ հետքով գլդոնի անցման մոտավոր թիվը կարելի է ընդունել համապատասխանաբար 16 և 10։
490. Խտացման ավարտից հետո մակերևույթը պետք է հարթեցնել ավտոգրեյդերով կամ այլ մեքենայով և վերջնականապես խտացնել 6-8 տ քաշով գլդոնի մեկ հետքով 2-4 անցումներով։
491. Ցեմենտի կիրառմամբ հիմքերի ու ծածկերի խնամքը պետք է կազմակերպել սույն շինարարական նորմերի 461-րդ կետի պահանջներին համապատասխան։
492. Անօրգանական կապակցանյութերով մշակված խճային, կոպճային և ավազային նյութերից հիմքերի ու ծածկերի իրականացման ժամանակ խառնուրդի խոնավությունը պետք է ստուգել ըստ ԳՕՍՏ 5180-2015, նյութերի ամրությունը՝ ըստ ԳՕՍՏ 23558-94 ստանդարտի։
493. Խտացման որակը պետք է ստուգել ամբողջ տեղամասով 10-13 տ քաշով գլդոնի ստուգիչ անցումով, որի դեպքում ծածկի կամ հիմքի վրա ոչ մի հետք չպետք է մնա և թմբուկի առջև ոչ մի ալիք չպետք է գոյանա։
14.6. ՀԻՄՔԵՐ ԵՎ ԾԱԾԿԵՐ ՍԵՎ ԽՃԻՑ, ՕՐԳԱՆԱԿԱՆ ԿԱՊԱԿՑԱՆՅՈՒԹԵՐՈՎ ՏՈԳՈՐՎԱԾ ԽՃԱՅԻՆ ԽԱՌՆՈՒՐԴՆԵՐԻՑ ԵՎ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՎՐԱ ԽԱՌՆՈՒՄՈՎ
494. Աշխատանքները սկսելուց առաջ պետք է ստուգել կապակցող և հանքային նյութերի կպչողականությունն ըստ ԳՕՍՏ 12801-98 և ԳՕՍՏ 18659-2005 ստանդարտների։ Պակաս կպչողականության դեպքում պետք է օգտագործել մակերևույթային ակտիվ նյութեր կամ մակերևույթն ակտիվացնող նյութեր (կիր, ցեմենտ)։
495. Օրգանական կապակցող նյութերի տաքացման ջերմաստիճանը պետք է գտնվի սույն շինարարական նորմերի 105-րդ աղյուսակում նշված սահմաններում։
Աղյուսակ 105
N |
Կապակցանյութի մակնիշը |
Կապակցանյութի տաքացման ջերմաստիճանը,0C | |
առանց մակերևույթային ակտիվ նյութերի |
մակերևույթային ակտիվ նյութերի կիրառմամբ | ||
1. |
Բիտումներ ըստ ԳՕՍՏ 22245-90 ստանդարտի | ||
1) |
ԲՆԴ (БНД) 40/60, ԲՆԴ (БНД) 60/90, ԲՆ (БН) 60/90 |
130-150 |
110-130 |
2) |
ԲՆԴ (БНД) 90/130, ԲՆ (БН) 90/130, ԲՆԴ (БНД) 130/200, ԲՆ (БН) 130/200 |
100-120 |
90-100 |
3) |
ԲՆԴ (БНД) 200/300, ԲՆ (БН) 200/300 |
90-100 |
90-100 |
2. |
Բիտումներ ըստ ԳՕՍՏ 11955-82 ստանդարտի | ||
1) |
ՍԳ (CГ) 130/200, ՄԳ (MГ) 130/200 |
90-100 |
90-100 |
2) |
ՍԳ (CГ) 70/130, ՄԳ (MГ) 70/130, ՄԳO (MГO) 70/130 |
80-90 |
80-90 |
3) |
ՍԳ (CГ) 40/70, ՄԳ (MГ) 40/70, ՄԳO (MГO) 40/70 |
70-80 |
70-80 |
4) |
ՍԳ (CГ) 25/40, ՄԳ (MГ) 25/40 |
60-70 |
60-70 |
3. |
Էմուլսիաներ ըստ ԳՕՍՏ 18659-2005 ստանդարտի | ||
1) |
ԷԲԱ(ЭБА)-1, ԷԲԱ(ЭБА)-2, ԷԲԱ(ЭБА)-3, ԷԲԿ(ЭБК)-1, ԷԲԿ(ЭБК)-2, ԷԲԿ(ЭБК)-3 |
առանց տաքացման |
- |
496. Սև խիճը պետք է պատրաստել հարկադիր խառնման խառնիչներում։
497. Խառնիչից դատարկման և ճանապարհին փռելու պահին սև խճի ջերմաստիճանը պետք է համապատասխանի սույն շինարարական նորմերի 106-րդ աղյուսակում բերված տվյալներին։
Աղյուսակ 106
N |
Կապակցանյութի մակնիշը |
Սև խճի ջերմաստիճանը, 0C | |||
Խառնիչից դատարկման պահին |
Ճանապարհին փռելու պահին, ոչ պակաս | ||||
առանց մակերևութային ակտիվ նյութերի |
մակերևութային ակտիվ նյութերի կիրառմամբ |
առանց մակերևութային ակտիվ նյութերի |
մակերևութային ակտիվ նյութերի կիրառմամբ | ||
1. |
ԲՆԴ (БНД) 40/60, ԲՆԴ (БНД) 60/90, ԲՆ (БН) 60/90, ԲՆԴ (БНД) 90/130, ԲՆ (БН) 90/130 |
140-160 |
120-140 |
120 |
100 |
2. |
ԲՆԴ (БНД) 130/200, ԲՆ (БН) 130/200, ԲՆԴ (БНД) 200/300, ԲՆ (БН) 200/300 |
110-130 |
100-120 |
80 |
80 |
3. |
ՍԳ (CГ) 130/200, ՄԳ (MГ) 130/200 |
90-110 |
80-100 |
70 |
70 |
4. |
ՍԳ (CГ) 130/200, ԲԳ (БГ) 70/130 |
80-110 |
80-110 |
գարնանը 5 |
- |
5. |
ԷԲԱ(ЭБА)-1, ԷԲԱ(ЭБА)-2, ԷԲԿ(ЭБК)-1, ԷԲԿ(ЭБК)-2 |
առանց տաքացման |
- |
գարնանը 5, աշնանը 10 |
- |
498. Տաք և սառը խճից ծածկի ու հիմքի շերտերն իրականացվում են օդի 50C-ից ոչ ցածր ջերմաստիճանի դեպքում: Թարմ պատրաստված սև խիճն ու անիոնային էմուլսիայով մշակված խառնուրդները կարելի է տեղադրել, երբ օդի ջերմաստիճանը 100C-ից ցածր չէ, իսկ կատիոնային էմուլսիայով մշակվածները՝ երբ 50C-ից ցածր չէ:
499. Սև խճային հիմքերն ու ծածկերը տեղադրում են հետևյալ հաջորդականությամբ.
1) 20-40 մմ հիմնական չափաբաժնի փռում նախագծայինից 25-30 %-ով ավելի բարձր շերտով, 6-8 տ քաշով գլդոնով խտացում (մեկ հետքով 4-6 անցումներով),
2) 10-20 մմ չափաբաժնի սեպավորման առաջին շերտի փռում, 10-13 տ քաշով գլդոնով խտացում (3-4 անցումներով),
3) սեպավորման երկրորդ շերտի 5-10 մմ չափաբաժնի փռում, 10-13 տ քաշով գլդոնով խտացում (3-4 անցումներով): Թույլատրվում է հիմքի իրականացման համար օգտագործել 40-70 մմ հիմնական չափաբաժնի սև խիճ, իսկ սեպավորման համար՝ 20-40 և 10-20 մմ չափաբաժինների սև խիճ:
500. Եթե սև խճի պատրաստման համար օգտագործում են 5-40 կամ 5-20 մմ չափաբաժիննեի խիճ, ապա կոնստրուկտիվ շերտը փռում են մեկ անգամից, առանց սեպավորման:
501. Սև խճի կամ խառնուրդների տեղադրումից առաջ ստորին շերտի մակերևույթը պետք է մշակել կապակցանյութով (հեղուկ բիտում, էմուլսիա), 0.5-0.8 լ/մ2 ծախսով:
502. Խճային ծածկերն ու հիմքերը բիտումով կամ էմուլսիայով հարկավորէ տոգորել միայն չոր եղանակին, երբ օդի ջերմաստիճանը 50C-ից ցածր չէ: Եթե օդի ջերմաստիճանը 100C-ից ցածր է, էմուլսիաները պետք է կիրառել գոլ վիճակում (40-500C):
503. Տոգորման եղանակով կարելի է մշակել հրաբխածին ապարներից ստացված 800-ից ոչ պակաս մակնիշի և ձևափոխված ապարներից ստացված 600-ից ոչ պակաս մակնիշի խիճ: Հիմքի համար օգտագործվող խճի մակնիշը 600-ից պակաս չպետք է լինի:
504. Տոգորման եղանակով կոնստրուկտիվ շերտի իրականացման համար օգտագործում են չորս չափաբաժնի խիճ՝ 40-70, 20-40 (կամ 25-40), 10-20 (կամ 15-25) և 5-10 (կամ 3-15) մմ: Եթե ծածկի բարձրությունը 8 սմ-ից ցածր է, կիրառում են միայն վերջին երեք չափաբաժինները: Վերջին չափաբաժինը, որը նախատեսվում է որպես պաշտպանիչ շերտ, հիմքի համար չի գործածվում:
505. Գլխավոր (առաջին) չափաբաժնի 40-70 կամ 20 (25)-40 մմ չափսի խճի անհրաժեշտ ծախսը պետք է հաշվել՝ հիմքի կամ ծածկի շերտի նախագծային բարձրության 0.9 մասը բազմապատկելով 1.25 խտացման պաշարի գործակցով: Յուրաքանչյուր հաջորդ չափաբաժնի խճի ծավալը պետք է ընդունել 0.9-1.1 մ3 հիմքի կամ ծածկի 100 մ2-ու համար: Կապակցանյութի ծախսը պետք է ընդունել 1.0-1.1 լ/մ2՝ շերտի յուրաքանչյուր սանտիմետր բարձրացման համար և լրացուցիչ 1.5-2.0 լ/մ2՝ ծածկի համար: Էմուլսիայի կիրառման դեպքում նրա խտությունը պետք է կազմի 50-55 %՝ կրաքարի խճի և 55-60 %՝ գրանիտի խճի օգտագործման դեպքում:
506. Հիմքերն ու ծածկերը բիտումով տոգորում են հետևյալ հաջորդականությամբ.
1) հիմնական չափաբաժնի խճի փռում,
2) 6-8 տ քաշով գլդոնով մեկ հետքով 5-7 անցումներով խտացում,
3) կապակցանյութի 50 %-ի բաշխում,
4) սեպավորման խճի բաշխում,
5) 10-13 տ քաշով գլդոնի 2-4 անցումներով խտացում,
6) կապակցանյութի 30 %-ի բաշխում,
7) սեպավորման երկրորդ չափաբաժնի բաշխում,
8) 10-13 տ քաշով գլդոնի 3-4 անցումներով խտացում,
9) կապակցանյութի 20 %-ի բաշխում,
10) խճի վերջին չափաբաժնի բաշխում,
11) 10-13 տ քաշով գլդոնի 3-4 անցումներով խտացում:
507. Որպես կապակցանյութ էմուլսիայի օգտագործման դեպքում պետք է բաշխել (ընդհանուր ծախսի 70 %-ը) սեպավորման առաջին չափաբաժնի խճի բաշխումից ու խտացումից հետո: Էմուլսիայի մնացած 30 %-ը պետք է բաշխել սեպավորման երկրորդ չափաբաժնի խտացումից հետո:
508. Մինչև 200C ջերմաստիճանի դեպքում հիմնական չափաբաժնի խիճը պետք է խտացնել առանց խոնավացման: 200C-ից բարձր ջերմաստիճանի դեպքում հիմնական չափաբաժնի խիճը պետք է ջրել 8-10 լ/մ2 ծախսով: Բիտումը պետք է բաշխել խճի չորանալուց հետո, իսկ էմուլսիան կարելի է շաղ տալ խոնավ խճի վրա:
509. Ճանապարհի վրա խճից, կոպիճից ու ավազից հիմքերն ու ծածկերն օրգանական կապակցանյութերով թույլատրվում է մշակել, երբ օդի ջերմաստիճանը բարձր է 150C-ից, և ավարտել՝ անձրևումներից կամ 100C-ից ցածր կայուն ջերմաստիճանի հաստատումից 15-20 օր առաջ:
510. Քարային նյութերը բիտումով կարելի է մշակել, երբ նյութի խոնավությունը 4 %-ից չի գերազանցում, խառնուրդի ավելի բարձր խոնավության դեպքում այն պետք է չորացնել՝ խառնելով ավտոգրեյդերով:
511. Ճանապարհի վրա խառնման եղանակով հանքային նյութերը կարելի է մշակել ՍԳ (CГ) 40/70, ՄԳ (MГ) 40/70, ՍԳ (CГ) 70/130, ՄԳ (MГ) 70/130 մակնիշի բիտումներով, Д-3, Д-4 մակնիշի ձյութերով, ինչպես նաև ԷԲԱ (ЭБА)-3, ԷԲԿ (ЭБК)-3 էմուլսիաներով: Առավել մածուցիկ բիտումներ ու ձյութեր կարելի է օգտագործել շոգ կլիմա ունեցող շրջաններում:
512. Պատրաստի խառնուրդը պետք է բաշխել երթևեկելի մասի ամբողջ լայնությամբ: Խառնուրդը պետք է խտացնել 6-8 տ քաշով գլդոնների՝ մեկ հետքով մոտավորապես 3-5 անցումներով:
14.7. ԱՍՖԱԼՏԱԲԵՏՈՆԵ ԾԱԾԿԵՐ ԵՎ ՀԻՄՔԵՐ
513. Ասֆալտաբետոնե խառնուրդները պետք է նախագծել ելնելով ասֆալտաբետոնի տեսակից, տիպից ու նշանակությունից ԳՕՍՏ 9128-2013 ստանդարտի պահանջների համաձայն:
514. Ասֆալտաբետոնի որակը բարձրացնելու նպատակով կարելի է կիրառել հանքային նյութերի ֆիզիկաքիմիական ակտիվացման մեթոդներ, ինչպես նաև մակերևութային ակտիվ նյութեր ու պոլիմերներ։
515. Ասֆալտաբետոնի խառնուրդ կարելի է պատրաստել ասֆալտաբետոնի խառնման անընդհատ կամ ընդհատ գործող սարքավորումներում, որոնք կահավորված են հարկադիր խառնման խառնիչներով։
516. Խառնիչ մտնող բիտումի, չորացնող թմբուկից դուրս եկող հանքային նյութերի և խառնիչից դատարկվող խառնուրդի ջերմաստիճանները, կախված բիտումի մակնիշից, պետք է համապատասխանեն սույն շինարարական նորմերի 106-րդ աղյուսակի տվյալներին։ Հանքային փոշին թույլատրվում է խառնիչ մտցնել առանց տաքացման։
517. Ակտիվացված հանքային փոշիներ կամ մակերևութային նյութեր կիրառելիս բիտումի, հանքային նյութերի ու պատրաստի ասֆալտաբետոնի խառնուրդի ջերմաստիճանները սույն շինարարական նորմերի 107-րդ աղյուսակի տվյալների համեմատ կարելի է իջեցնել․
1) 20 %-ով՝ ԲՆԴ (БНД) 40/60, ԲՆԴ (БНД) 60/90, ԲՆԴ (БНД) 130/60, ԲՆ (БН) 60/90, ԲՆ (БН) 90/130 մակնիշի բիտումներ օգտագործելու դեպքում,
2) 10 %-ով՝ ԲՆԴ (БНД) 130/200, ԲՆԴ (БНД) 200/300, ԲՆ (БН) 130/200, ԲՆ (БН) 200/300 մակնիշի բիտումներ օգտագործելու դեպքում։
518. Ասֆալտաբետոնի խառնուրդի փոխադրման տևողությունը պետք է սահմանել՝ ելնելով սույն շինարարական նորմերի 108-րդ աղյուսակում բերված խառնուրդի տեղադրման ջերմաստիճանից։
519. Ասֆալտաբետոնի խառնուրդները պետք է տեղադրել չոր եղանակին։ Գարնանն ու աշնանը տաք և սառը խառնուրդներ հարկավոր է տեղադրել, երբ շրջակայքի ջերմաստիճանը 50C-ից ցածր չէ, աշնանը՝ 100C-ից։
520. Խառնուրդի տեղադրումից առաջ (1-6 ժամ) ստորին մակերևույթը անհրաժեշտ է մշակել բիտումային էմուլսիայով, հեղուկ կամ թանձր բիտումով՝ տաքացված մինչև սույն շինարարական նորմերի 107-րդ աղյուսակի պահանջներին համապատասխան ջերմաստիճանի։
521. Բիտումի (բիտումային էմուլսիայի) ծախսի նորմը, լ/մ2, սահմանվում է հիմքի մշակման համար՝ 0.5-0.8 (0.6-0.9), ասֆալտաբետոնե ծածկի ստորին շերտի համար՝ 0.2-0.3 (0.3-0.4):
522. Ստորին շերտը մշակման չի ենթարկում այն դեպքում, երբ վերին շերտը տեղադրում են 2 օրից ոչ ավելի ուշացումով՝ պայմանով, որ տրանսպորտի երթևեկություն տեղի չի ունեցել։
Աղյուսակ 107
N |
Խառնուրդի տեսակը |
Բիտումի մակնիշը |
Ջերմաստիճանը, 0C | ||
Խառնիչ մտնող բիտումի |
Չորացնող թմբուկից դուրս եկող խճի (կոպճի), ավազի, քարային մանրուքի |
Խառնիչից դատարկվող խառնուրդի | |||
1. |
Տաք |
ԲՆԴ (БНД) 40/60, ԲՆԴ (БНД) 60/90, ԲՆԴ (БНД) 90/130, ԲՆ (БН) 60/90, ԲՆ (БН) 90/130 |
130-150 |
165-185 |
140-160 |
2. |
Սառը |
ՍԳ (CГ) 70/130, ՄԳ (MГ) 70/130, ՄԳO (MГO) 70/130 |
80-90 |
115-125 |
80-100 |
Աղյուսակ 108
N |
Խառնուրդի տեսակը |
Բիտումի մակնիշը |
Խտացման սկզբում խառնուրդի ջերմաստիճանը, 0C | |
А և Б տիպի խիտ ասֆալտաբետոններ, ծակոտկեն և բարձր ծակոտկենությամբ ասֆալտաբետոններ՝ խիճ (կոպիճ) 40 % և ավելի պարունակությամբ (ըստ քաշի) |
В, Г և Д տիպի խիտ ասֆալտաբետոններ, ծակոտկեն և բարձր ծակոտկենությամբ ասֆալտաբետոններ՝ խճի (կոպճի) 40 % և ավելի պարունակությամբ (ըստ քաշի) և բարձր ծակոտկենությամբ ավազային ասֆալտաբետոններ | |||
1. |
Տաք |
ԲՆԴ (БНД) 40/60, ԲՆԴ (БНД) 60/90, ԲՆԴ (БНД) 90/130, ԲՆ (БН) 60/90, ԲՆ (БН) 90/130 |
120-160 |
100-130 |
2. |
Սառը |
ՍԳ (CГ) 70/130, ՄԳ (MГ) 70/130, ՄԳO (MГO) 70/130 |
5-ից ոչ պակաս |
523. Տաք և սառը (տաք վիճակում) ասֆալտաբետոնի խառնուրդներ տեղադրելիս խառնուրդի շերտի բարձրությունը նախագծայինից պետք է 10-15 %-ով բարձր լինի, իսկ ավտոգրեյդերով կամ ձեռքով փռելիս՝ 25-30 %։
524. Պահեստավորված սառը ասֆալտաբետոնի խառնուրդները ասֆալտատեղադրիչով, ավտոգրեյդերով կամ ձեռքով տեղադրելիս, շերտի բարձրությունը 60-70 %-ով պետք է գերազանցի նախագծայինը։
525. Խտացնող չորսուով ու պասիվ արդուկող սալով սարքավորված ասֆալտատեղադրիչով տեղադրելու դեպքում խտացման հաջորդականությունը հետևյալն է՝
1) А և Б տիպի խիտ, խճի 40 % և ավելի պարունակությամբ ծակոտկեն և բարձր ծակոտկենությամբ ասֆալտաբետոնի խառնուրդները սկզբում խտացնում են 16 տ քաշով գլդոնով մեկ հետքով 6-10 անցումներով կամ 10-13 տ քաշով հարթ թմբուկավոր գլդոնի 8-10 անցումներով կամ 6-8 տ քաշով թրթռագլդոնի 5-7 անցումներով և վերջնական՝ 11-18 տ քաշով հարթ թմբուկավոր գլդոնի 6-8 անցումներով,
2) В, Г և Д տիպի խիտ, խճի 40 % և պակաս պարունակությամբ ծակոտկեն և բարձր ծակոտկենությամբ, ինչպես նաև բարձր ծակոտկենությամբ ավազային ասֆալտաբետոնի խառնուրդները սկզբում խտացնում են 6-8 տ քաշով հարթ թմբուկավոր գլդոնի կամ 6-8 տ քաշով թրթռիչն անջատված թրթռագլդոնի մեկ հետքով 2-3 անցումով, այնուհետև 16 տ քաշով պնևմատիկ դողերով գլդոնի 6-10 անցումներով, կամ 10-13 տ քաշով հարթ թմբուկավոր գլդոնի 8-10 անցումներով կամ 6-8 տ քաշով թրթռագլդոնի 3-4 անցումներով և վերջնական՝ 11-18 տ քաշով հարթ թմբուկավոր գլդոնի 4-8 անցումներով։
526. Խտացման սկզբում գլդոնների արագությունը չպետք է գերազանցի 1.5-2 կմ/ժ-ը, 5-6 անցումներից հետո հարթ թմբուկավոր գլդոնների արագությունը կարելի է հասցնել 3-5 կմ/ժ-ի, թրթռագլդոններինը՝ 3 կմ/ժ-ի, պնևմատիկ դողերով գլդոններինը՝ 5-8 կմ/ժ-ի։
527. Խտացնող չորսուով և թրթռասալով սարքավորված ասֆալտատեղադրիչով տեղադրման դեպքում խտացման հաջորդականությունը հետևյալն է․
1) А և Б տիպի խիտ, խճի 40 % և ավելի պարունակությամբ ծակոտկեն և բարձր ծակոտկենությամբ ասֆալտաբետոնի խառնուրդները սկզբում խտացնում են 10-13 տ քաշով հարթ թմբուկավոր գլդոնի, 16 տ քաշով պնևմատիկ դողերով գլդոնի կամ 6-8 տ քաշով թրթռագլդոնի մեկ հետքով 4-6 անցումներով, իսկ այնուհետև՝ 11-18 տ քաշով հարթ թմբուկավոր գլդոնի 4-6 անցումներով,
2) В, Г և Д տիպի խիտ, խճի 40 % և պակաս պարունակությամբ ծակոտկեն և բարձր ծակոտկենությամբ ասֆալտաբետոնի խառնուրդները սկզբում խտացնում են 6-8 տ քաշով հարթ թմբուկավոր գլդոնի կամ 6-8 տ թրթռագլդոնի մեկ հետքով 2-3 անցումներով, իսկ այնուհետև 10-13 տ քաշով հարթ թմբուկավոր գլդոնի կամ 6-8 տ քաշով թրթռագլդոնի 4-6 անցումներով և վերջնական՝ 11-18 տ քաշով գլդոնի 4 անցումներով։
528. Խտացման սկզբում շարժման արագությունը չպետք է գերազանցի․
1) հարթ թմբուկավոր գլդոնների դեպքում՝ 5 կմ/ժ,
2) թրթռագլդոնների դեպքում՝ 3 կմ/ժ,
3) պնևմատիկ դողերով գլդոնների դեպքում՝ 10 կմ/ժ։
529. Հիմնանորոգման կամ վերակառուցման ժամանակ, նախքան ասֆալտաբետոնի շերտի տեղադրումն անհրաժեշտ է վերացնել հին ծածկի արատները (ճաքեր, խանդակներ) և մշակել մակերևույթը սույն շինարարական նորմերի 518-522-րդ կետերի պահանջներին համապատասխան։ Հին ծածկի՝ մինչև 1 սմ խորությամբ անվահետքերը նախապես պետք է համահարթել խառնուրդով և խտացնել։
530. Հարթ թմբուկավոր գլդոնների առաջին անցման դեպքում տանող թմբուկները պետք է առջևում լինեն։
531. Սառը ասֆալտաբետոնի խառնուրդները նախապես պետք է խտացնել պնևմատիկ դողերով գլդոնի մեկ հետքով 6-8 անցումներով կամ 6-8 տ քաշով հարթ թմբուկավոր գլդոնի 4-6 անցումներով, իսկ վերջնական խտացումը կատարվում է տրանսպորտային միջոցների երթևեկությամբ, որը պետք է կարգավորել երթևեկային մասի ամբողջ լայնությամբ՝ սահմանափակելով շարժման արագությունը մինչև 40 կմ/ժ։
532. 10-18 սմ բարձրությամբ ասֆալտաբետոնի խառնուրդի շերտը սկզբում խտացնում են պնևմատիկ դողերով գլդոնի մեկ հետքով 6-8 անցումներով, այնուհետև 11-18 տ քաշով հարող թմբուկավոր գլդոնի 4-6 անցումներով։
533. Գլդոնների շարժման արագությունը խտացման սկզբի 2-3 անցումների ժամանակ չպետք է գերազանցի 2-3 կմ/ժ-ը, իսկ մյուս անցումների ժամանակ՝ 12-15 կմ/ժ-ը։ Դողերի մեջ օդի ճնշումը խտացման սկզբում պետք է կազմի 0.3 ՄՊա-ից ոչ ավելի, իսկ վերջում՝ 0.8 ՄՊա։
534. Երթևեկելի մասի և ավտոմոբիլների անիվների միջև կառչման գործակիցը մեծացնելու նպատակով ասֆալտաբետոնի չխտացված շերտի մեջ սև խիճ են ներմղում։ Ներմղման համար պետք է օգտագործել 5-10, 10-15 և 15-20 մմ չափաբաժնի սառը կամ տաք սև խիճ։
535. Տեղադրված տաք ասֆալտաբետոնի խառնուրդը պետք է խտացնել 6-8 տ քաշով գլդոնի մեկ-երկու անցումներով, որից հետո սև խիճը հավասարապես բաշխել խճաքարի բարձրությամբ։
536. Տարբեր չափաբաժինների սև խճի ծախսի նորմը հետևյալն է․
1) 5-10 մմ – 6-8 կգ/մ2,
2) 10-15 մմ – 7-10 կգ/մ2,
3) 15-20 մմ – 9-12 կգ/մ2։
537. Սև խճի բաշխման պահին ասֆալտաբետոնի ջերմաստիճանը պետք է լինի 90-1100C-ի սահմաններում։ Բաշխումից հետո սև խիճը ասֆալտաբետոնի շերտի մեջ պետք է ներմղել 10-13 տ քաշով հարթ թմբուկավոր գլդոնով կամ պնևմատիկ դողեր ունեցող գլդոնով։
538. Ճանապարհային պատվածքի կոնստրուկտիվ շերտերի խտացման գործակիցը պետք է լինի ոչ պակաս, քան.
1) 0.99 - А և Б տիպի տաք խառնուրդներից ստացված խիտ ասֆալտաբետոնի համար,
2) 0.98 - В, Г և Д տիպի տաք խառնուրդներից ստացված խիտ ասֆալտաբետոնի և ծակոտկեն ու բարձր ծակոտկենությամբ ասֆալտաբետոնի համար,
3) 0.96 – սառը խառնուրդներից ստացված ասֆալտաբետոնի համար։
14.8. ԾԱԾԿԻ ՄԱԿԵՐԵՎՈՒԹԱՅԻՆ ՄՇԱԿՈՒՄ
539. Ծածկի մակերևութային մշակումը պետք է իրականացնել, երբ օդի ջերմաստիճանը 15 0C-ից ցածր չէ։ Կատիոնային էմուլսիայի օգտագործման դեպքում մակերևութային մշակումը կարելի է կատարել, երբ օդի ջերմաստիճանը 5 0C-ից ցածր չէ։
540. Մակերևութային մշակման համար պետք է օգտագործել հրաբխածին և ձևափոխված լեռնային ապարներից ստացված 1200-ից ոչ պակաս մակնիշի 5-10, 10-15, 15-20 մմ չափաբաժնի դժվար հղկելի, առավելապես խորանարդաձև խիճ։ Խիճը պետք է մաքուր լինի, չպարունակի կավ ու փոշի։
541. Մակերևութային մշակման համար որպես կապակցանյութ բիտումի օգտագործման դեպքում կիրառվում են հետևյալ մակնիշի բիտումներ՝ ԲՆԴ (БНД) 60/90, ԲՆԴ (БНД) 90/130, ԲՆԴ (БНД) 130/200, ԲՆ (БН) 60/90, ԲՆ (БН) 90/130 կամ ԲՆ (БН) 130/200։
542. Մակերևութային մշակման համար օգտագործվող բիտումը խճի հետ պետք է ունենա բավարար կպչողունակություն։ Անբավարար կպչողունակության դեպքում պետք է օգտագործել մակերևութային ակտիվ նյութեր կամ խիճը նախնական մշակման ենթարկել բիտումով։
543. Կապակցանյութի ու խճի ծախսը պետք է համապատասխանի սույն շինարարական նորմերի 109-րդ աղյուսակի տվյալներին։
544. Մակերևության մշակում հարկավոր է իրականացնել մաքուր և չփոշոտված մակերևույթի վրա։ Մշակման ենթակա մակերևույթը պետք է չոր լինի՝ բիտումի կիրառման, և խոնավացրած (0.5լ/մ2)՝ էմուլսիայի կիրառման դեպքում։
545. Բաշխման պահին ԲՆԴ (БНД) 60/90, ԲՆԴ (БНД) 90/130, ԲՆ (БН) 60/90, ԲՆ (БН) 90/130 մակնիշների բիտումների ջերմաստիճանը պետք է լինի 130-160 0C, ԲՆԴ (БНД) 130/200 և ԲՆ (БН) 130/200 մակնիշներինը՝ 100-1300C։
Աղյուսակ 109
N |
Խճի չափսը, մմ |
Ծախսի նորմը | |||
Խճի, մ3/100 մ2 |
Բիտումի, լ/մ2 |
Էմուլսիայի, լ/մ2, բիտումի պարունակության դեպքում, % | |||
60 |
50 | ||||
1. |
Միակի մակերևութային մշակում | ||||
1) |
5-10 |
0.9-1.1 |
0.7-1.0 |
1.3-1.5 |
1.5-1.8 |
2) |
10-15 |
1.1-1.2 |
0.9-1.0 |
1.5-1.7 |
1.8-2.0 |
3) |
15-20 |
1.2-1.4 |
1.0-1.3 |
1.7-2.0 |
2.0-2.4 |
2. |
Կրկնակի մակերևութային մշակում | ||||
1) |
15-20 |
առաջին բաշխում 1.1-1.3 |
առաջին բաշխում 0.9-1.1 |
1.5-1.8 |
1.8-2.2 |
2) |
5-10 |
երկրորդ բաշխում 0.7-1.0 |
երկրորդ բաշխում 0.7-1.0 |
1.3-1.5 |
1.5-1.8 |
3. |
Սև խճի կիրառման դեպքում կապակցանյութի ծախսը պետք է պակասեցնել 20-25%-ով։ |
546. Խիճը պետք է բաշխել մեխանիզացված եղանակով, բիտումի բաշխումից հետո, մեկ խճաքարի բարձրությամբ շերտով և խտացնել գլդոնի մեկ հետքով 4-5 անցումներով։
547. Սկզբնական շահագործման 2-3 օրերի ընթացքում ավտոմոբիլների շարժումը պետք է կարգավորել երթևեկելի մասի ամբողջ լայնությամբ և արագությունը սահմանափակել մինչև 40 կմ/ժ։
548. Մակերևութային մշակման համար կիրառվող բիտումային էմուլսիաներից առավելություն պետք է տալ կատիոնային ԷԲԿ (ЭБК)-1, ԷԲԿ (ЭБК)-2 և անիոնային ԷԲԱ (ЭБА)-1, ԷԲԱ (ЭБА)-2 էմուլսիաներին։
549. Էմուլսիայի կապակցանյութի կպչողունակությունը խճաքարին պետք է ստուգել ԳՕՍՏ 18659-2005 ստանդարտի պահանջներին համապատասխան։
550. Մակերևութային մշակման համար կտիոնային բիտումային էմուլսիաների օգտագործման դեպքում կիրառում են սպիտակ խիճ, իսկ անիոնային էմուլսիաների դեպքում՝ սև խիճ։
551. Բիտումային էմուլսիաների կիրառմամբ մակերևութային մշակում պետք է կատարել հետևյալ հաջորդականությամբ․
1) էմուլսիայի բաշխում ծածկի վրա, նորմի 30 %-ի ծախսով,
2) խճի բաշխում նորմի 70 %-ի ծախսով,
3) էմուլսիայի մնացորդի բաշխում,
4) խճի մնացորդի բաշխում,
5) խտացում։
552. Օդի 200C-ից պակաս ջերմաստիճանի դեպքում պետք է օգտագործել բիտումի 55-60 % խտություն և 40-50 0C ջերմաստիճանի էմուլսիաներ, օդի 20 0C-ից բարձր ջերմաստիճանի դեպքում էմուլսիան տաքացնել պետք չէ, իսկ բիտումի խտությունը կարելի է իջեցնել մինչև 50 %։
553. Խիճը պետք է բաշխել և խտացնել սույն շինարարական նորմերի 550-րդ կետի պահանջներին համապատասխան։ Խտացումը պետք է շարունակել մինչև էմուլսիայի լրիվ տրոհումը։ Անիոնային էմուլսիաների օգտագործման դեպքում ավտոմոբիլների երթևեկությունը, սույն շինարարական նորմերի 550-րդ կետի պահանջներին համապատասխան, թույլատրվում է աշխատանքների ավարտից մեկ օր հետո միայն։
554. Ծածկերի մակերևութային մշակման համար օգտագործում են նաև լցովի խտության էմուլսիոն-հանքային խառնուրդներ՝ կատիոնային ԷԲԿ (ЭБК)-2 և ԷԲԿ (ЭБК)-3 էմուլսիաների հիմքի վրա։
555. Էմուլսիոն-հանքային խառնուրդների կիրառման դեպքում պետք է օգտագործել դժվար հղկելի հրաբխածին և ձևափոխված լեռնային ապարներից 1000 մակնիշից ոչ ցածր ամրության 5-10 (5-15) մմ չափաբաժնի խիճ, առավելապես հրաբխածին ապարների 1000 մակնիշից ոչ ցածր ամրության մանրած (ջարդած) ավազ կամ մանրած ու բնական ավազների 2։1 կամ 1։1 հարաբերությամբ խառնուրդներ։ Եթե մակերևութային մշակումը կատարում է միայն պահպանիչ շերտի դեր, կարելի է օգտագործել միայն բնական ավազ։ Էմուլսիոն-հանքային խառնուրդների կիրառմամբ մակերևութային մշակում պետք է իրականացնել բաշխիչի մեկ անցումով՝ նախապես մաքրված և խոնավացրած մակերևույթի վրա։ Նյութը տեղադրում են 5-10 մմ (20-25 կգ/մ2) շերտով՝ ավազային խառնուրդների և 10-15 մմ (25-30 կգ/մ2) շերտով՝ խճային խառնուրդների դեպքում։ Տեղադրված խառնուրդը գլդոններով չեն խտացնում։
14.9. ՄԻԱՁՈՒՅԼ ԵՎ ՀԱՎԱՔՈՎԻ ՑԵՄԵՆՏԱԲԵՏՈՆԵ ԾԱԾԿԵՐ ԵՎ ՀԻՄՔԵՐ
556. Միաշերտ կամ երկշերտ երթևեկությամբ ճանապարհների ծածկերը առավելապես պետք է բետոնացնել ամբողջ լայնությամբ։ Երկու և ավելի շարժման շերտեր ունեցող ճանապարհի ծածկը կարելի է բետոնացնել կես առ կես։
557. Եթե օրական առավելագույն ջերմաստիճանը բարձր է 30 0C-ից, օրվա ընթացքում ջերմաստիճանի տատանումը՝ 12 0C-ից և օդի հարաբերական խոնավությունը ցածր է 50 %-ից, որպես կանոն, ծածկերն ու հիմքերը բետոնացնում են երեկոյան կամ գիշերային ժամերին։
558. Օդի 5 0C-ից ցածր միջին ամսական ջերմաստիճանի և 0 0C-ից ցածր օրական նվազագույն ջերմաստիճանի դեպքում ծածկերն ու հիմքերը հարկավոր է բետոնացնել ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի սեպտեմբերի 19-ի N 22-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 13-03-2022 «Կրող և պատող կոնստրուկցիաներ» Հայաստանի Հանրապետության շինարարական նորմերի պահանջներին համապատասխան։
559. Բետոնի խառնուրդը պետք է համապատասխանի ԳՕՍՏ 26633-2015 և ԳՕՍՏ 25192-2012 ստանդարտների պահանջներին։
560. Բետոնի խառնուրդի կազմի նախագծման ժամանակ բետոնի տեղադրման հարմարավետությունը պետք է սահմանել ըստ սույն շինարարական նորմերի 110-րդ աղյուսակի։ Ըստ ԳՕՍՏ 10181.1-81 ստանդարտի պահանջների՝ բետոնի մանրահատիկ խառնուրդի կոշտության ցուցանիշը պետք է գտնվի 15-25 վ-ի միջակայքում։
Աղյուսակ 110
N |
Բետոնի խառնուրդի խտացման մեքենաներն ու սարքավորումները |
Տեղադրման հարմարավետությունը ըստ ԳՕՍՏ 10181-81 ստանդարտի | |
շարժունակությունը, սմ, ոչ ավելի |
կոշտությունը, վ, ոչ պակաս | ||
1. |
Անվառելսային ընթացքով բետոնատեղադրիչ |
2 |
8 |
2. |
Սահող կաղապարով բետոնատեղադրիչ՝ տարբեր արագությունների դեպքում, մ/ր |
|
|
1) |
2 և պակաս |
2 |
8 |
2) |
2-2.5 |
3 |
5 |
3) |
2.5-3.0 |
4 |
3 |
3. |
Հարթ հատակով թրթռիչներ և թրթռաձողեր |
4 |
3 |
4. |
Թրթռագլդոններ և այլ նմանատիպ սարքավորումներ |
- |
30 |
561. Երկշերտ ծածկի վերին շերտի բետոնի լցանյութի հատակի չափսը չպետք է գերազանցի 20 մմ-ը, միաշերտ և երկշերտ ծածկի ստորին շերտը՝ 40մմ, հիմքինը՝ 70մմ։
562. Բետոնի խառնուրդի փոխադրման տևողությունը չպետք է գերազանցի 30 ր՝ օդի 20-30 0C ջերմաստիճանի և 60 ր՝ 20 0C-ից ցածր ջերմաստիճանի դեպքում։ Փոխադրման ժամանակ բետոնի խառնուրդը պետք է պաշտպանել մթնոլոտային տեղումներից ու խոնավության գոլորշիացումից։
563. Որպես կանոն, ծածկի բետոնը պետք է խտացնել և հարդարել անընդհատ, խուսափելով բետոնահարդարիչի կանգառից։
564. Երկշերտ ծածկի բետոնացման աշխատանքները պետք է այնպես կազմակերպել, որպեսզի ծածկի ամբողջ բարձրությամբ ստացվի միաձույլ բետոն։ Ստորին և վերին շերտերի բետոնացման ընդմիջումը պետք է կազմի ոչ ավելի, քան 1 ժ՝ երբ օդի ջերմաստիճանը 5-10 0C է, 45 ր՝ երբ 20-25 0C է և 30 ր՝ երբ 25-30 0C է։
565. Բետոնի խնամքի համար կիրառում են թաղանթածին նյութեր։ Այդ նյութերը բաշխում են 0,4 կգ/մ3 ծախսով՝ 25 0C-ից ցածր ջերմաստիճանի և 0,6 կգ/մ2 ծախսով՝ 25 0C-ից բարձր ջերմաստիճանի դեպքում, սովորաբար 2 շերտով, 20-30 րոպե ընդմիջումով։
566. Մթնոլորտային տեղումների ժամանակ պետք է գործածել ջրա- և գոլորշանթափանց փաթեթային նյութեր։
567. Թարմ տեղադրված բետոնը պետք է խնամել մինչև նախագծային ամրության հասնելը, բայց 28 օրից ոչ պակաս տևողությամբ։
568. Ձևախախտման կարաններն առավելապես պետք է կատարել ալմաստե սկավառակներով՝ երբ բետոնի ամրությունն ըստ սեղմման հասնում է 8-10 ՄՊա-ի։ Թույլատրվում է սեղմման կարաններն իրականացնել համալիր եղանակով՝ թարմ տեղադրված բետոնի մեջ դնում են էլաստիկ ներդիրներ և կարաննեը կտրում ներդիրներով, արդեն պնդացած բետոնի մեջ։
569. Կարանների կտրման ժամանակը որոշում են բետոնի ամրության մասին տվյալների և սույն շինարարական նորմերի 573-րդ կետի պահանջի հիման վրա և ճշտում փորձնական կտրման միջոցով։ Փորձնական կտրման ժամանակ կարանի եզրերը 2-3 մմ-ից ավելի չպետք է փշրվեն։
570. Սեղմման կարանների համաչափ աշխատանքի համար, որպես կանոն, դրանք պետք է կտրել համընթաց հաջորդականությամբ։
571. Հերթափոխի ավարտման կամ աշխատանքների պարտադիր ընդհատման պահին պետք է տեղադրել սեղմման կարանի տեսքով աշխատանքային լայնական կարան։
572. Աշխատանքային կարանից ծածկի տեղադրումը պետք է շարունակել սալի ճակատային մասը տաք բիտումային քսուքով կամ թաղանթածին նյութով մշակելուց հետո միայն։
573. Կարանների լցման համար բիտումային հիմքի վրա պատրաստված հերմետիկացնող նյութերն օգտագործելուց առաջ պետք է տաքացնել մինչև 150-180 0C։
574. Ձևախախտման կարանների լցնելուց առաջ պետք է․
1) կտրելուց անմիջապես հետո կարանները լվանալ մինչև մնացորդներից լրիվ մաքրվելն ու չորացնել,
2) սեղմված օդի շիթով մաքրել կարաններն ու նրանց շրջակայքը ավազի ու խճի մնացորդներից։
575. Բիտումային հիմքի վրա պատրաստված մածուկներով ձևախախտման կարանները պետք է լցնել հետևյալ հաջորդականությամբ․
1) կարանի հատակին փռել բամբակե թել,
2) կարանի պատերին քսել հեղուկ բիտում,
3) կարանը լցնել մածուկով, ծածկի մակարդակից 2-3 մմ բարձր,
4) ծածկի մակարդակից բարձր լցված մածուկը կտրել սուր դանակով։
576. Կոշտ բետոնից կառուցվող հիմքը կարելի է խտացնել նաև գլդոնով։ Հիմքի 20 սմ և պակաս բարձրության դեպքում՝ շերտը խտացնում են մեկ փուլով, իսկ 20 սմ և ավելի բարձրության դեպքում՝ երկու փուլով։
577. Հավաքովի ծածկի սալերը տեղակայում են ինքնագնաց կռունկներով, նախօրոք հարթեցված և պլանավորված շերտի վրա։
578. Սալերը վերջնական տեղավորում են բեռնված ավտոմոբիլների կամ պնևմատիկ դողերով գլդոնի անցումներով՝ մինչև սալերի շարժի դադարը։ Տեղակայումից հետո սալը հիմնատակի հետ պետք է շփվի 95 %-ից ոչ պակաս մակերեսով։
579. Սալերի տեղակայումից անմիջապես հետո սալերի կապերը պետք է զոդել և կարանները լցնել հերմետիկ նյութով։ Կարանները ավազացեմենտային խառնուրդով և հերմետիկացնող նյութերով պետք է լցնել հատուկ սաքավորումներով։
14.10. ՃԱՆԱՊԱՐՀԻ ԿԱՀԱՎՈՐՈՒՄ
580. Ճանապարհը պետք է կահավորել հողային պաստառի շեպերն ու կողնակները հարթեցնելուց և ամրացնելուց հետո։
581. Ճանապարհային նշանները պետք է տեղադրել ՀՀ կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 26-ի N 1699-Ն որոշման և ՀՍՏ ԳՕՍՏ Ռ 52289-2022 ստանդարտի պահանաջներին համապատասխան։ Ճանապարհային նշանների տեխնիկական պահանջները պետք է համապատասխանեն ԳՕՍՏ 32945-2014 և ԳՕՍՏ Ռ 52290-2004 ստանդարտների պահանջներին:
582. Ճանապարհների գծանշումները պետք է իրականացնել ՀՀ կառավարության 2008 թվականի հունվարի 10-ի N 113-Ն որոշման և ՀՍՏ ԳՕՍՏ Ռ 52289-2022 ստանդարտի պահանջներին համապատասխան։ Ճանապարհային գծանշման տիպերը, հիմնական պարամետրերը և դրանց ընդհանուր տեխնիկական պահանջները պետք է համապատասխանեն ՀՍՏ ԳՕՍՏ Ռ 51256-2023 ստանդարտի պահանջներին։ Ճանապարհի հորիզոնական գծանշումը թույլատրվում է լվացած, մաքրած և չորացած ծածկի 150C-ից ոչ ցածր, թերմոպլաստիկ նյութերով՝ 100C-ից ոչ ցածր ջերմաստիճանի դեպքում, երբ օդի հարաբերական խոնավությունը չի գերազանցում 85 %-ը։
583. Ճանապարհային լուսացույցները պետք է տեղադրել ՀՀ կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 26-ի N 1699-Ն որոշման և ՀՍՏ ԳՕՍՏ Ռ 52289-2022 ստանդարտի պահանաջներին համապատասխան։ Ճանապարհային լուսացույցերի տեխնիկական պահանջները պետք է համապատասխանեն ԳՕՍՏ 33385-2015 և ԳՕՍՏ Ռ 52282-2004 ստանդարտների պահանջներին համապատասխան:
584. Չի թույլատրվում իրականացնել մշտական հորիզոնական գծանշում փափկած ծածկի, ինչպես նաև յուղի, բիտումի և մածուկի հետքերի առկայության դեպքում։
585. Ներկանյութերով (էմալներով) կատարված մշտական հորիզոնական գծանշումից հետո ավտոմոբիլների երթևեկություն կարելի է թույլատրել 15 րոպե հետո, իսկ ջերմոպլաստիկ նյութերով կատարված մշտական հորիզոնական գծանշումից հետո՝ 30 րոպե հետո:
586. Ճանապարհներին երթևեկության կազմակերպման այլ տեխնիկական միջոցների տեղակայումը պետք է համապատասխանի Հայաստանի Հանրապետությունում գործող նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջներին։
15. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ
15.1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
587. Ընդունման ժամանակ պետք է կատարված աշխատանքները զննել տեղում, անցկացնել ստուգիչ չափումներ, ուսումնասիրել շինանյութերի ու փորձանմուշների արտադրական և լաբորատոր փորձարկումների արդյունքները, վերատեսչական գրքույկները և ներկայացնել տեխնիկական փաստաթղթեր՝ ըստ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2008 թվականի հունվարի 14-ի N 11-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ I-3.01.01-2008 «Շինարարական արտադրության կազմակերպման աշխատանքների կատարում» շինարարական նորմերի։
588. Ծածկված աշխատանքների ընդունման արձանագրություններ կազմում են․
1) բնահողի բերրի շերտի հեռացման, կոճղերի արմատախիլ անելու, լեռնալանջերին աստիճանաձև կտրվածք տալու ժամանակ,
2) դրենաժների ու ջրահեռացման կառուցվածքների հունի ամրացման ժամանակ,
3) հողային պաստառի կառուցման, խտացման և նրա մակերևույթը պատվածքի կառուցման համար նախապատրաստելու ժամանակ,
4) ճանապարհային պատվածքի կոնստրուկտիվ շերտերի տեղադրման ու խտացման ժամանակ,
5) սեղմման և ընդարձակման կարանների տարրերի տեղադրման ժամանակ,
6) ցեմենտաբետոնե ծածկերի ամրանավորման ժամանակ։
589. Աշխատանքների ընդունման ժամանակ ճանապարհի փաստացի տարրերը պետք է համեմատել նախագծայինի հետ սույն շինարարական նորմերի 111-րդ աղյուսակի պահանջների համաձայն։ Բացի նշված պարամետրերից, պետք է ստուգել նաև․
1) ճանապարհային պատվածքի շերտերի խտությունը,
2) ծածկի և հիմքի շերտերի հարթությունը՝ բարձրանիշերի տարբերության որոշման միջոցով,
3) ավտոմոբիլի անիվի կառչումը ծածկից կամ ծածկի անողորկությունը (խորդուբորդությունը),
4) ծածկի շերտի բարձրությունն ու նյութի ամրությունը՝ 1000 մ2-ուց վերցրած 3 նմուշի փորձարկմամբ, երբ այլ միջոցներով գնահատված տարրերը չեն բավարարում համապատասխան պահանջներին։
Աղյուսակ 111
Շինմոնտաժային աշխատանքների ընդունման պարամետրեր ու պայմաններ
N |
Կոնստրուկտիվ տարրը, աշխատանքների տեսակն ու ստուգման ենթակա պարամետրը |
Պարամետրի նորմատիվ մեծությունը |
1. |
Հողային պաստառ |
|
1) |
հողային պաստառի հիմնատակի նախապատրաստում |
|
ա. |
բուսահողի հանվող շերտի բարձրությունը |
չափումների արդյունքների 10 %-ից ոչ ավելին կարող են շեղվել նախագծային արժեքներից մինչև ± 20 %, իսկ մնացյալը՝ մինչև ± 10 % |
բ. |
բնական հիմնատակի խտության նվազում |
չափումների արդյունքների 10 %-ից ոչ ավելին կարող են շեղվել նախագծային արժեքներից մինչև + 4 %, իսկ մնացյալը՝ նախագծային արժեքներից պակաս չպետք է լինեն |
2) |
լիցքերի կառուցում հանույթների մշակում |
|
ա. |
հողային պաստառի շերտերի խտության նվազում* |
չափումների արդյունքների 10 %-ից ոչ ավելին կարող են շեղվել նախագծային արժեքներից մինչև + 4 %, իսկ մնացյալը՝ նախագծային արժեքներից պակաս չպետք է լինեն |
բ. |
երկայնական պրոֆիլի բարձրանիշերը |
չափումների արդյունքների 10 %-ից ոչ ավելին կարող են շեղվել նախագծային արժեքներից մինչև ± 50(20)մմ, իսկ մնացյալը՝ մինչև ± 30(10)մմ |
գ. |
հողային պաստառի առանցքի և եզրի միջև հեռավորությունը |
չափումների արդյունքների 10 %-ից ոչ ավելին կարող են շեղվել նախագծային արժեքներից մինչև ± 100 մմ, իսկ մնացյալը՝ մինչև ± 50 մմ |
դ. |
լայնական թեքություններ |
չափումների արդյունքների 10 %-ից ոչ ավելին կարող են շեղվել նախագծային արժեքներից մինչև ± 0,003(0,002) սահմաններում, իսկ մնացյալը՝ մինչև ± 0,002(0,0015) սահմաններում |
ե. |
շեպերի թեքության շեղում |
չափումների արդյունքների 10 %-ից ոչ ավելին կարող են շեղվել նախագծային արժեքներից մինչև 10 %, իսկ մնացյալը՝ մինչև 5 % |
3) |
ճանապարհային ջրահեռացում |
|
ա. |
կողային, լանջային և այլ առուների չափսերի շեղում |
չափումների արդյունքների 10 %-ից ոչ ավելին կարող են շեղվել նախագծային արժեքներից մինչև 10 սմ, իսկ մնացյալը՝ մինչև 5 սմ |
բ. |
դրենաժների լայնական չափսերի շեղում |
չափումների արդյունքների 10 %-ից ոչ ավելին կարող են շեղվել նախագծային արժեքներից մինչև ± 10 սմ, իսկ մնացյալը՝ մինչև ± 5 սմ |
գ. |
դրենաժների երկայնական թեքություններ |
չափումների արդյունքների 10 %-ից ոչ ավելին կարող են շեղվել նախագծային արժեքներից մինչև ± 0,002, իսկ մնացյալը՝ մինչև ± 0,001 |
4) |
լցովի կողնակներ |
|
ա. |
կողնակների գրունտի խտության նվազում |
չափումների արդյունքների 10 %-ից ոչ ավելին կարող են շեղվել նախագծային արժեքներից մինչև 4 %, իսկ մնացյալը՝ նախագծային արժեքներից պակաս չպետք է լինեն |
բ. |
եզրային շերտի բարձրությունը |
չափումների արդյունքների 10 %-ից ոչ ավելին կարող են շեղվել նախագծային արժեքներից մինուս 15-ից մինչև 20մմ, իսկ մնացյալը՝ մինչև ± 10 մմ |
գ. |
կողնակների լայնակների թեքությունները |
չափումների արդյունքների 10 %-ից ոչ ավելին կարող են շեղվել նախագծային արժեքներից մինչև ± 0,003(0,002) սահմաններում, իսկ մնացյալը՝ մինչև ± 0,002(0,0015) սահմաններում |
2. |
Ճանապարհային պատվածքների հիմքեր և ծածկեր |
|
1) |
բարձրանիշերը ճանապարհի առանցքով |
չափումների արդյունքների 10 %-ից ոչ ավելին կարող են շեղվել նախագծային արժեքներից մինչև ± 50(20)մմ, իսկ մնացյալը՝ մինչև ± 30(10)մմ |
2) |
շերտի լայնությունը |
|
ա. |
ցեմենտաբետոնե և ասֆալտաբետոնե ծածկեր |
չափումների արդյունքների 10 %-ից ոչ ավելին կարող են շեղվել նախագծային արժեքներից մինչև ± 5սմ, իսկ մնացյալը՝ մինչև ± 3սմ |
բ. |
բոլոր այլ տիպի հիմքեր և ծածկեր |
չափումների արդյունքների 10 %-ից ոչ ավելին կարող են շեղվել նախագծային արժեքներից մինչև ± 10սմ, իսկ մնացյալը՝ մինչև ± 6սմ |
3) |
շերտի բարձրությունը |
|
ա. |
ցեմենտաբետոնե և ասֆալտաբետոնե ծածկեր |
չափումների արդյունքների 10 %-ից ոչ ավելին կարող են շեղվել նախագծային արժեքներից մինչև ± 10 %, իսկ մնացյալը՝ մինչև ± 5 % |
բ. |
բոլոր այլ տիպի հիմքեր և ծածկեր |
չափումների արդյունքների 10 %-ից ոչ ավելին կարող են շեղվել նախագծային արժեքներից մինչև ± 12 %, իսկ մնացյալը՝ մինչև ± 8 % |
4) |
լայնական թեքություններ |
չափումների արդյունքների 10 %-ից ոչ ավելին կարող են շեղվել նախագծային արժեքներից մինչև ± 0,003(0,002) սահմաններում, իսկ մնացյալը՝ մինչև ± 0,002(0,0015) սահմաններում |
5) |
հարթությունը (3մ երկարությամբ չորսվակի տակ բացակի չափսը) |
|
ա. |
անօրգանական և օրգանական կապակցանյութերով ամրացված խոշորաբեկոր, ավազային և կավային գրունտներից հիմքեր և ծածկեր՝ I, II և III կարգի ճանապարհների համար |
չափումների արդյունքների 5 %-ից ոչ ավելին կարող են ունենալ մինչև 14(10) մմ բացակ, իսկ մնացյալը՝ մինչև 7(5) մմ |
բ. |
անօրգանական և օրգանական կապակցանյութերով ամրացված խոշորաբեկոր, ավազային և կավային գրունտներից հիմքեր և ծածկեր՝ IV կարգի, գյուղատնտեսական և արդյունաբերական կազմակերպությունների ներքին ճանապարհների համար |
չափումների արդյունքների 5 %-ից ոչ ավելին կարող են ունենալ մինչև 20 մմ բացակ, իսկ մնացյալը՝ մինչև 10 մմ |
գ. |
խճային, կոպճային և խարամային հիմքեր և ծածկեր։ Անօրգանական կապակցանյութերով մշակված խճային, կոպճային և ավազային նյութերից հիմքեր և ծածկեր՝ I, II և III կարգի ճանապարհների համար |
չափումների արդյունքների 5 %-ից ոչ ավելին կարող են ունենալ մինչև 13(9) մմ բացակ, իսկ մնացյալը՝ մինչև 10(5) մմ |
դ. |
խճային, կոպճային և խարամային հիմքեր և ծածկեր։ Անօրգանական կապակցանյութերով մշակված խճային, կոպճային և ավազային նյութերից հիմքեր և ծածկեր՝ IV կարգի, գյուղատնտեսական և արդյունաբերական կազմակերպությունների ներքին ճանապարհների համար |
չափումների արդյունքների 5 %-ից ոչ ավելին կարող են ունենալ մինչև 20 մմ բացակ, իսկ մնացյալը՝ մինչև 10 մմ |
ե. |
սև խճից, օրգանական կապակցանյութերի տոգորման եղանակով ստացված խճային նյութերի խառնուրդներից և ճանապարհի վրա խառնումով՝ I, II և III կարգի ճանապարհների համար |
չափումների արդյունքների 5 %-ից ոչ ավելին կարող են ունենալ մինչև 12(8) մմ բացակ, իսկ մնացյալը՝ մինչև 6(4) մմ |
զ. |
սև խճից, օրգանական կապակցանյութերի տոգորման եղանակով ստացված խճային նյութերի խառնուրդներից և ճանապարհի վրա խառնումով՝ IV կարգի, գյուղատնտեսական և արդյունաբերական կազմակերպությունների ներքին ճանապարհների համար |
չափումների արդյունքների 5 %-ից ոչ ավելին կարող են ունենալ մինչև 15 մմ բացակ, իսկ մնացյալը՝ մինչև 10 մմ |
է. |
ասֆալտաբետոնե և միաձույլ ցեմենտաբետոնե հիմքեր և ծածկեր |
չափումների արդյունքների 5 %-ից ոչ ավելին կարող են ունենալ մինչև 7(5) մմ բացակ, իսկ մնացյալը՝ մինչև 5(3) մմ |
6) |
միաձույլ ցեմենտաբետոնե հիմքերի և ծածկերի կարաններում սալերի մակարդակների տարբերությունը |
չափումների արդյունքների 20 %-ից ոչ ավելին կարող են տարբերվել մինչև 3(2) մմ, իսկ մնացյալը՝ մինչև 2(1) մմ |
7) |
հավաքովի ցեմենտաբետոնե ծածկերի հարակից սալերի եզրերի վերազանցումը |
|
ա. |
I, II և III կարգի ճանապարհների համար |
չափումների արդյունքների 20 %-ից ոչ ավելին կարող են տարբերվել մինչև 5 մմ, իսկ մնացյալը՝ մինչև 3 մմ |
բ. |
IV կարգի, գյուղատնտեսական և արդյունաբերական կազմակերպությունների ներքին ճանապարհների համար |
չափումների արդյունքների 20 %-ից ոչ ավելին կարող են տարբերվել մինչև 8 մմ, իսկ մնացյալը՝ մինչև 4 մմ |
3. |
Ժայռային (խոշորաբեկոր) գրունտների հողային պաստառի կառուցման դեպքում որակի գնահատման հողային պաստառի շերտերի խտության նվազման ցուցանիշը չի կիրառվում։ | |
4. |
Փակագծերի մեջ նշված տվյալները վերաբերում են բարձրանիշերի ավտոմատ հսկման համակարգի մեքենաներով կատարվող աշխատանքներին։ | |
5. |
Հիմքի լրացուցիչ շերտերի (ցրտապաշտպան, մեկուսիչ, ցամաքեցնող և այլն) կառուցման դեպքում որակի գնահատման հարթության (3մ երկարությամբ չորսվակի տակ բացակի չափսը) ցուցանիշը չի որոշվում։ Հավաքովի ցեմենտաբետոնե ծածկի սալերի տեղադրման հարթությունը որոշվում է միայն ճանապարհը շահագործման ընդունելու պահին։ |
590. Ասֆալտբետոնի խառնուրդի և ասֆալտբետոնի նմուշառումը և փորձարկումը իրականացվում է հետևյալ կերպ`
1) ասֆալտբետոնի հատիկաչափությունը և բիտումի պարունակությունը՝ ասֆալտբետոնի արտադրությունը սկսելիս և այն դեպքում, երբ ասֆալտբետոնե խառնուրդի նախագծային կազմությունը փոխվել է, կամ խառնուրդի սահմանված կազմության վերաբերյալ կասկածների առկայության դեպքում, ստուգափորձի համար ասֆալտբետոնի գործարանից պետք է վերցնել անհրաժեշտ քանակությամբ փորձանմուշներ: Յուրաքանչյուր 500 տոննայից պատահականորեն պետք է վերցնել մեկ նմուշ, կամ օրական առնվազն մեկ նմուշ արդեն տեղադրված, բայց դեռ չխտացված պատվածքից (եթե նախագծով կամ տեխնիկական մասնագրով այլ բան սահմանված չէ),
2) աշխատանքների սկզբում երթևեկելի մասից պետք է վերցնել 3 հանուկներից բաղկացած լրակազմ, որից հետո՝ մեկ լրակազմ յուրաքանչյուր 7000 մ2 պատվածքից: Հանուկների նմուշառումը պետք է կատարվի պատահական ընտրության սկզբունքով, և պետք է որոշվի հանուկների հաստությունն ու խտությունը: Անհրաժեշտության դեպքում թույլատրվում է վերցնել հանուկների լրացուցիչ լրակազմ: Եթե երթևեկության օրական ինտենսիվությունը կազմում է ≥4000 տրանսպորտային միջոց, կամ եթե առկա են ճաքեր կամ մեծ ծակոտկենություն, ապա նմուշների փորձարկումը պետք է կատարվի Մարշալլի սարքով։
15.2. ՊԱՏՎԱԾՔԻ ԱՆՀԱՐԹՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՀԱՐԹՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՈՒՄ
591. Անհարթության կամ հարթության չափման համար՝ և՛ լայնական ուղղությամբ, և՛ առանցքին զուգահեռ, օգտագործվում է 5մ երկարությամբ մետաղական ստուգիչ քանոն: Թերություններով է համարվում այն մակերեսը, որի մակերևութային շեղումները քանոնի և մակերևույթի միջև գերազանցում են 7 մմ-ը: Թերություններով տարածքը պետք է շտկել և շտկումից հետո այն նորից չափել՝ ընդունման հանձնելու համար: Նոր պատվածքը պետք է լինի համասեռ՝ առանց շերտատման, ճաքերի, կապակցանյութի արտահոսման և այլն:
592. Բացի սույն շինարարական նորմերի 591-րդ կետում նշված պահանջներից՝ Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների կառուցված, վերակառուցված, հիմնանորոգված և միջին նորոգված (այսուհետ՝ վերանորոգված) հատվածների ծածկի որակի գնահատման ընթացքում կիրառվում են նաև անհարթության միջազգային ցուցիչի (այսուհետ՝ ԱՄՑ) չափանիշը։
593. ԱՄՑ-ն՝ ճանապարհի ծածկի հարթությունը երկայնական չափելու համար նախատեսված միջազգայնորեն ընդունված չափանիշ է, որն արտահայտում է պրոֆիլի տատանումների մաթեմատիկական բացարձակ գումարը, որը նկարագրում է տրանսպորտային միջոցների վիբրացիա առաջացնող՝ ծածկի անհարթությունը։
594. Ճանապարհի անհարթության կամ հարթության ստուգումներն իրականացվում են ծածկի վիճակը մշտադիտարկելու համար՝ նոր և վերանորոգված ծածկով երթևեկելու որակը գնահատելու նպատակով։ Ծածկի անհարթությունը զգալի ազդեցություն ունի տրանսպորտային միջոցի շահագործման ծախսերի, անվտանգության, հարմարավետության և երթևեկելու արագության վրա։
595. Ընդունման չափանիշը` չափել ավարտված մակերևույթի անհարթությունը կամ հարթությունը վերջնական գլդոնումից հետո:
596. ԱՄՑ–ի արժեքն ստացվում է հատուկ սարքավորման միջոցով, որը ցույց է տալիս ճանապարհի հատվածի հարթությունը։
597. ԱՄՑ-ն հաշվարկվում է որպես մոդելավորված կախոցի գծային շարժման հանրագումար` բերված պրոֆիլի երկարության, որի չափման միավորն է մ/կմ կամ մմ/մ։
598. ԱՄՑ-ի չափումը թույլ է տալիս.
1) իրականացնել օբյեկտիվ վերլուծություն՝ սահմանափակ կապիտալ ծախսերի (ռեսուրսների) բաշխումն օպտիմալացնելու նպատակով,
2) գնահատել իրականացվող ճանապարաշինական ծրագրի փաստացի վերջնարդյունքները և դրանք համեմատել ակնկալվող վերջնարդյունքների հետ։
599. Ճանապարհի հարթության մակարդակի ապահովումը ստեղծում է տրանսպորտային միջոցների համար ավելի արդյունավետ երթևեկելու հնարավորություն, բարձրացնում է երթևեկության օպտիմալ արագությունները, պահպանում է երթևեկության հոսքը, կրճատում է անվտանգության հետ կապված ռիսկերն օգտագործողների և նրանց տրանսպորտային միջոցների համար, բարձրացնում է վառելիքի ծախսի արդյունավետությունը։
600. ԱՄՑ պահանջվող ցուցանիշները կախված են ավտոմոբիլային ճանապարհի նշանակությունից (միջպետական, հանրապետական, մարզային (տեղական) և կարգից (I, II, III և IV), ինչպես նաև վերանորոգման կամ պահպանման աշխատանքների տեսակից։
601. Ճանապարհի ԱՄՑ-ն կախված է տվյալ ճանապարհի վրա կատարվող աշխատանքների բնույթից՝ միջամտության տեսակից։ Միջամտությունները կարելի է բաժանել հետևյալ հիմնական տեսակների՝ կառուցում, վերակառուցում, հիմնանորոգում և միջին նորոգում։
602. Կախված ճանապարհի համար սահմանվող արագությունից և երթևեկության ինտենսիվությունից՝ ԱՄՑ-ի արժեքի պահանջները կարող են տարբեր լինել։
603. Ճանապարհի վրա կատարվող աշխատանքների բնույթից՝ միջամտության տեսակից կապված ԱՄՑ-ի պահանջները, ըստ ճանապարհների կարգերի և նշանակության բերված է սույն շինարարական նորմերի 112-րդ աղյուսակում։
Աղյուսակ 112
ԱՄՑ-Ի ՄԻՋԻՆ ՑՈՒՑԱՆԻՇԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ (ՄՄ/Մ)
N |
Ավտոմոբիլային ճանապարհի նշանակությունը |
ԱՄՑ միջին ցուցանիշները |
Միջամտության տեսակը | ||||
Ճանապարհի տեխնիկական կարգը |
Երթևեկության ցածր ինտենսիվությամբ համայնքային ճանապարհներ | ||||||
I |
II |
III |
IV |
|
| ||
1. |
Միջպետական |
2.5 |
2.5 |
2.5 |
2.5 |
|
Երկշերտ ասֆալտաբետոն |
3.5 |
3.5 |
3.5 |
3.5 |
Միաշերտ ասֆալտաբետոն | |||
2. |
Հանրապետական |
|
2.5 |
2.5 |
2.5 |
3.5 |
Երկշերտ ասֆալտաբետոն |
3.5 |
3.5 |
3.5 |
4.5 |
Միաշերտ ասֆալտաբետոն | |||
3. |
Տեղական |
|
2.5 |
2.5 |
3.5 |
Երկշերտ ասֆալտաբետոն | |
|
3.5 |
3.5 |
4.5 |
Միաշերտ ասֆալտաբետոն | |||
4. |
Սույն աղյուսակում սահմանված միջամտության տեսակն ընդունվում է առանց մակերեսային մշակման և մակերեսի մեկուսացման։ | ||||||
5. |
Սույն աղյուսակում սահմանված երթևեկության ցածր ինտենսիվությամբ համայնքային ճանապարհները դրանք խիտ կառուցված քաղաքային հատվածներ են՝ դրենաժի և մուտքերի նիշերի հետ կապված խնդիրներով։ |
604. Ծածկի անհարթությունը չափվում է տարբեր ավտոմատ բազմաֆունկցիոնալ գործիքների կամ սարքերի միջոցով, և քանակապես սահմանվում է օգտագործելով միջազգայնորեն ընդունված ցուցանիշը՝ ԱՄՑ-Ն։
605. Անհարթության չափման սարքերը հիմնականում դասակարգվում են չորս խմբերի՝ համաձայն իրենց ճշգրտության և ԱՄՑ-ն որոշելու համար օգտագործվող մեթոդաբանության։
606. Անհարթության չափման սարքավորումների օրինակները ներկայացվում են սույն շինարարական նորմերի 113-րդ աղյուսակում։ 1-ին կարգի սարքերն ներառում են ճշգրիտ պրոֆիլներ, 2-րդ կարգի սարքերում հաշվի են առնվում պրոֆիլի չափման այլ մեթոդներ, 3-րդ կարգի սարքերում օգտագործվում են կորելացիոն հավասարումներից ստացվող ԱՄՑ-ի գնահատականներ, իսկ 4-րդ կարգի սարքերը հաշվի են առնում սուբյեկտիվ գնահատականներ և չստուգաչափված չափումները։
Աղյուսակ 113
ԱՆՀԱՐԹՈՒԹՅԱՆ ՉԱՓՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՕՐԻՆԱԿՆԵՐ
N |
Սարքավորման կարգը |
Սարքավորման բնութագիրը |
1. |
Կարգ 1. Ճշգրիտ պրոֆիլներ |
Լազերային պրոֆիլ կազմող սարքեր - առանց հպման աշխատող, թեթև պրոֆիլ կազմող սարքեր և պրոֆիլ կազմող շարժական սարքեր Ձեռքով ռեժիմում աշխատող սարքեր - օրինակ՝ ՏՌԼ ճառագայթ, Ֆեյս Դիպսթիկ/Ռօմդաս Զ-250, ԱՌՌԲ Ուորկինգ Պրոֆիլ (TRL beam, Face Dipstick/ROMDAS Z-250, ARRB Walking Profiler) |
2. |
Կարգ 2. Պրոֆիլի չափման այլ մեթոդներ |
ԱՊԼ (APL) պրոֆիլ չափող սարք, պրոֆիլոգրաֆներ (օրինակ՝ Կալիֆորնիա, Ռեյնհարթ (California, Rainhart)), պրոֆիլ կազմող օպտիկական սարքեր և պրոֆիլ կազմող իներցիոն սարքեր (GMR) |
3. |
Կարգ 3. Կորելացիոն հավասարումներից ստացվող ԱՄՑ գնահատականներ |
Ռոդմասթեր, ՌՕՄԴԱՍ Ռուֆմետեր, ՏՌԼ հարվածային ցուցիչ (Roadmaster, ROMDAS, Roughometer, TRL Bump Integrator), անիվավոր չափիչ ձող |
4. |
Կարգ 4. Սուբյեկտիվ գնահատականներ և չստուգաչափված չափումներ |
Հիմնական կոդային գնահատման համակարգեր, վիզուալ զննում, երթևեկություն ճանապարհի հատվածով |
607. Վերջնական վիճակի բերված մակերևույթի համար ճանապարհի երթևեկության յուրաքանչյուր գոտում պետք է ստուգվի ԱՄՑ-ն՝ օգտագործելով 1-ին կարգի ԱՄՑ-ի չափիչ սարք։
608. Վերջնական վերանորոգված հատվածի յուրաքանչյուր երթևեկելի շերտի համար պետք է հաշվարկվի ԱՄՑ-ի ցուցանիշը։
609. ԱՄՑ-ի միջինացված ցուցանիշները պետք է ներկայացվեն մմ/մ միավորներով՝ ճանապարհի յուրաքանչյուր 100 մ հատվածի համար։
610. Ճանապարհի վերանորոգված հատվածի միջին ԱՄՑ-ի ցուցանիշը՝ հաշվարկված յուրաքանչյուր 100մ միջինացված արժեքների հիման վրա, չպետք է գերազանցի սույն շինարարական նորմերի 112-րդ աղյուսակում սահմանված արժեքը։
611. Յուրաքանչյուր 100 մ երկարությամբ հատվածի ընդունումը, որտեղ ԱՄՑ-ի արժեքը 1.0մմ/մ չափով գերազանցում է սահմանված ցուցանիշը պետք է մերժվի։
612. ԱՄՑ-ի ցուցանիշի՝ թույլատրված ցուցանիշից յուրաքանչյուր 0.1 մմ/մ գերազանցման համար ծածկի վերին շերտի գինը պետք է նվազեցվի 1%-ով՝ հաշված ստուգված յուրաքանչյուր 100մ-ի համար, գնի առավելագույն նվազեցումը պետք է կազմի 10% »։
4. Սահմանել, որ սույն հրամանի պահանջները չեն տարածվում մինչև սույն հրամանն ուժի մեջ մտնելն սկսված և դեռևս չավարտված քաղաքաշինական ծրագրերի գնման գործընթացների, ինչպես նաև կնքված և գործող պայմանագրերի վրա: Սույն հրամանի 3-րդ կետով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի դեկտեմբերի 12-ի N 28-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 32-01-2022 «Ավտոմոբիլային ճանապարհներ» շինարարական նորմերում լրացվող նոր 14-րդ և 15-րդ բաժինները գործելու են մինչև նոր «Ավտոմոբիլային ճանապարհներ. Շինարարություն» շինարարական նորմերի ուժի մեջ մտնելը։
03.02.2025 |
Ե. ՎԱՐԴԱՆՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 փետրվարի 2025 թվական:
![loading...](/static/img/loader.gif)