ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«15» նոյեմբեր 2024 թ. |
N 342-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԴԵՂԱԶԳՈՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՈՐԱԿԱՎՈՐՎԱԾ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԱՆՁԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Դեղերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Սահմանել, որ դեղազգոնության համար պատասխանատու որակավորված և պատասխանատու անձանց ներկայացվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի նոյեմբերի 3-ի N 87 որոշմամբ հաստատված «Եվրասիական տնտեսական միության պատշաճ դեղազգոնության գործունեության կանոնների» համաձայն դեղազգոնության համար պատասխանատու անձի համար սահմանված պահանջները:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
15.11.2024 |
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 նոյեմբերի 2024 թվական: