ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ԿԻՐԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.
1.«Հայաստանի Հանրապետության պետական սահմանի մասին» ՀՀ օրենքը կիրարկել հրապարակման պահից:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` օրենքի հրապարակման պահից եռամսյա ժամկետում.
ա) սահմանել Հայաստանի Հանրապետության պետական սահմանի սահմանանշանների ձևերը և չափերը,
բ) հաստատել Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պահպանման կանոնները,
գ) սահմանել Հայաստանի Հանրապետության պետական սահմանի այն անցման կետերը, որոնցով իրականացվելու է երկաթուղային, ավտոմոբիլային, օդային և այլ հաղորդակցություններ,
դ) սահմանել սահմանային գոտու և սահմանային շերտի որոշման և փոփոխման կարգը,
ե) վերանայել սահմանային շերտում կատարված հողի սեփականաշնորհման և հետգնման հարցը` այն սահմանապահ զորքերի տնօրինությանը հանձնելու համար,
զ) սահմանել սահմանային գոտում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և այլ անձանց մուտք գործելու, ժամանակավոր գտնվելու, բնակվելու, տեղափոխվելու, տնտեսական գործունեություն իրականացնելու կանոնները կարգավորող սահմանային ռեժիմի կարգը:
Հայաստանի Հանրապետության ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ Նախագահ |
բ. արարքցյան |
|