ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԵՐՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՉՈՐՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի երկրորդ մասի «ա» ենթակետի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի երրորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները ներկայացրել են դրական եզրակացություն.
Հարցի անվանումը |
Ներկայացնողը |
Գլխադասային հանձնաժողովը |
1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին |
Կառավարություն 05.08.2004 |
Պետական-իրավական հարցերի, Սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական |
2. ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին |
Կառավարություն 06.08.2004 |
Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի, Սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովներ |
3. Բնապահպանական վերահսկողության մասին |
Կառավարություն 12.08.2004 |
Սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողով |
4. ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծ |
ԱԺ պատգամավորներ Գ. Ղոնջեյան Հ . Ավետիսյան 17.09.2004 |
Եվրոպական կառույցներին ինտեգրման հարցերի ժամանակավոր հանձնաժողով |
5. ա) Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին բ) «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատար ելու մասին գ) «Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատար ելու մասին դ) «ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին ե) «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին q) «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին է) «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին |
Կառավարություն 06.08.2004 |
Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով |
6. «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին |
Կառավարություն 12.08.2004 |
Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով |
7. ՀՀ ոստիկանության կարգապահական կանոնակարգը հաստատելու մասին |
Կառավարություն 11.08.2004 |
Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողով |
8. էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին |
Կառավարություն 11.08.2004 |
Պետական-իրավական հարցերի, Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովներ |
9. ա) «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին բ) «Ազգային անվտանգության մարմինների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին գ) «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին դ) «Ներքին զորքերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ե) «ՀՀ զինված ուժերի կայազորային պահակային ծառայությունների կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին զ) «ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին է) «Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի հավերժացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին ը) «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին |
Կառավարություն 22.03.2004 |
Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողով |
2. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի երկրորդ մասի «բ» ենթակետի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի երրորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները չեն ներկայացրել դրական եզրակացություն.
Հարցի անվանումը |
Ներկայացնողը |
Գլխադասային հանձնաժողովը |
3. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի երկրորդ մասի «զ» ենթակետի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի երրորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել պարտադիր և ըստ անհրաժեշտության քննարկվող հետևյալ հարցերը.
Հարցի անվանումը |
Ներկայացնողը |
Գլխադասային հանձնաժողովը |
«ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին | Կառավարություն 20.09.2004 | Սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողով |
Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ |
Ա. Բաղդասարյան |
27 սեպտեմբերի 2004 թվականի, քաղ. Երևան Ն-116-3 |