ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԱՏԵՆԱԿԱԼՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԵՆՑ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԸ ՆՐԱՆՑ ՀԱՏՈՒՑԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՈՒ ՉԱՓԻ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետությունում դատարանակազմության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18, 27, 47 հոդվածներին համապատասխան Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.
1. Դատարանում իրենց պարտականությունների կատարման յուրաքանչյուր օրվա համար ժողովրդական ատենակալները վարձատրվում են դատավորի պաշտոնային դրույքաչափին հավասար չափով:
2. Դատարանում իրենց պարտականությունների կատարման կապակցությամբ մշտական բնակության վայրից մեկնելու դեպքում ժողովրդական ատենակալին, բացի սույն որոշման առաջին կետում նախատեսված վճարից, հատուցվում է ճանապարհածախսը, բնակարանավարձը և վճարվում է օրապահիկ` տվյալ պահին գործող պաշտոնական գործուղման ծախսերի նորմերին համապատասխան:
3. Սույն որոշմամբ նախատեսված բոլոր վճարումները ժողովրդական ատենակալներին տրվում են այդ նպատակի համար դատարանին հատկացված միջոցներից:
4. Սույն որոշման հրապարակման պահից ուժը կորցրած ճանաչել ՀՍՍՀ Գերագույն խորհրդի նախագահության 1983 թվականի հունիսի 29-ի հրամանագիրը «Դատարանում ժողովրդական ատենակալների, հասարակական կազմակերպությունների և աշխատավորական կոլեկտիվների ներկայացուցիչների կողմից պարտականությունների կատարման հետ կապված ծախսերը նրանց հատուցելու կարգի ու չափերի մասին»:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ Նախագահ |
բ. արարքցյան |
|