Գլխավոր տեղեկություն
Номер
N 335-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (22.08.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.08.19-2024.09.01 Պաշտոնական հրապարակման օրը 21.08.2024
Принят
Շրջակա միջավայրի նախարար
Дата принятия
19.08.2024
Подписан
Շրջակա միջավայրի նախարար
Дата подписания
19.08.2024
Дата вступления в силу
22.08.2024

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

«19» օգոստոսի 2024 թ. 

N 335-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

2024-2025 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՈՐՍԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԴՐԱՆՑ ՈՐՍԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՏԱՐԵԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ ԵՎ ՈՐՍԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, 8-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Սահմանել.

1) 2024-2025 թվականների որսի կենդանիների ցանկը, դրանց որսի համար նախատեսվող տարեկան օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները՝ համաձայն հավելվածի,

2) 2024-2025 թվականների որսաշրջանի ընթացքում սույն հրամանի հավելվածով սահմանված կենդանատեսակների համար որսի թույլտվություն ունեցող անձինք կարող են իրականացնել մոխրագույն ագռավի, կաչաղակի, գայլի և շնագայլի անսահմանափակ որս:

2. Որս իրականացնել միայն հինգշաբթի, ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքով հաստատված տոների և հիշատակի օրերին։

3. Շրջակա միջավայրի նախարարության կենսառեսուրսների կառավարման վարչության պետին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի օգոստոսի 24-ի N 1429-Ն որոշման, կազմակերպել կենդանական աշխարհի օբյեկտների` սոցիալական նպատակով օգտագործման մասին պայմանագրերի կնքումը։

4. Շրջակա միջավայրի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ-նախարարի մամուլի քարտուղարին՝ ապահովել սույն հրամանի լուսաբանումը զանգվածային լրատվության միջոցներով։

5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հ. ՍԻՄԻԴՅԱՆ

 

 

«19» օգոստոսի 2024 թ.
ք. Երևան

8/19/2024

 

Հավելված

Շրջակա միջավայրի նախարարի

2024 թվականի օգոստոսի 19-ի

N 335-Ն հրամանի

 

ՑԱՆԿ

 

2024-2025 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՈՐՍԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ՈՐՍԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՏԱՐԵԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԻ ԵՎ ՈՐՍԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ

 

Հ/Հ

ԿԵՆԴԱՆԱՏԵՍԱԿԸ

ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ ԵՎ ՈՐՍԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

1.

Լոր

2024 թվականի օգոստոսի 24-ից մինչև հոկտեմբերի 31-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 111300 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 10 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում),

2.

Քարակաքավ

2024 թվականի նոյեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 29-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 18220 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 3 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում),

3.

Թխակապույտ աղավնի

2024 թվականի օգոստոսի 31-ից մինչև նոյեմբերի 15-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 43500 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 4 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում),

4.

Անտառային աղավնի

2024 թվականի օգոստոսի 31-ից մինչև նոյեմբերի 15-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 1050 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 1 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում),

5.

Կռնչան բադ

2024 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև 2025 թվականի հունվարի 31-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 25000 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 2 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում),

6.

Սուլող մրտիմն

2024 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև 2025 թվականի հունվարի 31-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 5500 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 1 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում),

7.

Սև փարփար

2024 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև 2025 թվականի փետրվարի 15-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 35000 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 3 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում),

8.

Եղեգնահավ

2024 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև 2025 թվականի փետրվարի 15-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 9000 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 2 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում),

9.

Մորակտցար

2024 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև 2025 թվականի փետրվարի 15-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 4000 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 1 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում),

10.

Նապաստակ

2024 թվականի նոյեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 29-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 500 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 1 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում),

11.

Փորսուղ

2024 թվականի հոկտեմբերի 4-ից մինչև հոկտեմբերի 27-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 140 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 1 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում),

12.

Քարակզաքիս

2024 թվականի նոյեմբերի 15-ից մինչև 2025 թվականի փետրվարի 2-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 345 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 1 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում),

13.

Վայրի խոզ

2024 թվականի նոյեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 29-ը, (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 55 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 1 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում),

14.

Աղվես

2024 թվականի նոյեմբերի 15-ից մինչև 2025 թվականի փետրվարի 2-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ անսահմանափակ, յուրաքանչյուր որսորդ՝ 2 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում):

Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 օգոստոսի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան