ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«30» հոկտեմբեր 2024 թ. |
N 320-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 18-Ի N 49-Ն, 2014 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 14-Ի N 02-Ն ԵՎ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 20-Ի N 19-Ն ՀՐԱՄԱՆՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածները.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2021 թվականի հունիսի 18-ի «Ձևաբանական հետազոտության եզրակացության օրինակելի ձևերը և դրանց լրացման կարգը հաստատելու մասին» N 49-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) հավելված 1-ի 1-ից 8-րդ Ձևերում «Տարիքը» բառը փոխարինել «Ծննդյան օր, ամիս, տարեթիվ» բառերով, «Բջջաբան՝ ԱԱՀ» բառերից հետո լրացնել «Ստորագրություն» բառը, «202 թ․» բառերից հետո լրացնել «,ժամը» բառը․
2) հավելված 2-ի 10-րդ կետում «Տարիքը» բառը փոխարինել «Ծննդյան օր, ամիս, տարեթիվ» բառերով, «տարիքը կամ ծննդյան տարեթիվը» բառերը փոխարինել «ծննդյան օրը, ամիսը և տարեթիվը» բառերով․
3) հավելված 2-ի 19-րդ կետում «ամսաթիվը» բառից հետո լրացնել «և ժամը» բառերը։
2․ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2014 թվականի փետրվարի 14-ի «Հիվանդանոցային բժշկական կազմակերպություններում կիրառվող մի շարք բժշկական փաստաթղթերի ձևերը հաստատելու մասին» N 02-Ն հրամանի N 1 հավելվածով հաստատված «Մեծահասակի հիվանդության պատմագրի Ձև»-ում «Օրագիր» բաժնում «Ամսաթիվ» բառից հետո լրացնել «, ժամը» բառը։
3․ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2022 թվականի ապրիլի 20-ի «Մեծահասակի հիվանդության պատմագրի լրացման և շրջանառության կարգը հաստատելու մասին» N 19-Ն հրամանի հավելվածի 11-րդ կետի 1-ին ենթակետում կատարել հետևյալ լրացումները.
1) «Ամսաթիվ» բառից հետո լրացնել «, ժամը» բառը.
2) «տարին» բառից հետո լրացնել «և ժամը» բառերը:
4․ Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից մեկ ամիս հետո:
Պարտականությունները կատարող`
30.10.2024 |
Ա. ՋՈՒՄԱՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 նոյեմբերի 2024 թվական: