Գլխավոր տեղեկություն
Номер
N 251-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (17.08.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.08.05-2024.08.18 Պաշտոնական հրապարակման օրը 07.08.2024
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
06.08.2024
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
06.08.2024
Дата вступления в силу
17.08.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«06» օգոստոս 2024 թ.

N 251-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՇԱԳԱՆԱԿԱԳԵՂՁԻ ՉԱՐՈՐԱԿ ՆՈՐԱԳՈՅԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել շագանակագեղձի չարորակ նորագոյացություններով պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

06.08.2024

 Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

«06» օգոստոս 2024 թվականի

N 251-Ն հրամանի

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

 

ՇԱԳԱՆԱԿԱԳԵՂՁԻ ՉԱՐՈՐԱԿ ՆՈՐԱԳՈՅԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10-րդ վերանայման դասակարգչի․

 

Հ/Հ

Կոդը

Անվանում

1)

C61

Շագանակագեղձի չարորակ նորագոյացություններ

2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1-ի․

 

Ձև 1

 

1)

Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ)

Դեռահաս, մեծահասակ

2)

Սեռ (արական, իգական)

Արական

3)

Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ))

ԱԲ, Բ

4)

Հիվանդության փուլը (նկարագրել)

T - Առաջնային ուռուցք

Կլինիկական T փուլ (cT)

TX` Առաջնային ուռուցքը չի կարող գնահատվել

T0` Ուռուցքին վերաբերող փաստերը բացակայում են

T1` Առկա է ուռուցք, սակայն կլինիկորեն չի հայտնաբերվում

T1a` Շագանակագեղձի 5% կամ սակավ հյուսվածքի մասնահատման ժամանակ (այլ նպատակով իրականացրած) պատահականորեն հայտնաբերվել է ուռուցք

T1b` Շագանակագեղձի 5% կամ ավել հյուսվածքի մասնահատման ժամանակ պատահականորեն հայտնաբերվել է ուռուցք։

T1c` Շիճուկային PSA-ի (շագանակագեղձ սպեցիֆիկ հակածնի) մակարդակի բարձրացման պատճառով իրականացված ասեղային կենսազննման ժամանակ հայտնաբերվել է ուռուցք

T2` Զննման ժամանակ ուռուցքը շոշափելի է, բայց շագանակագեղձի սահմաններից դուրս չի տարածվել

T2a` Ուռուցքը չափերով հավասար է շագանակագեղձի երկու բլթերից մեկի կեսին կամ փոքր է

T2b` Ուռուցքը զբաղեցնում է բլթերից մեկի կեսից ավել տարածքը

T2c` Ուռուցքը հայտնաբերվում է երկու բլթերում, բայց շագանակագեղձի պատիճում

T3` Ուռուցքը տարածվել է շագանակագեղձի պատիճով (եթե սա միայն կիսով չափ է, ապա դեռ T2 է)

T3a` Ուռուցքը տարածվել է պատիճի մեկ կամ մի քանի երեսին

T3b` Ուռուցքը ներուղղվել է մեկ կամ երկու բշտերի մեջ

T4` Ուռուցքը ներուղղվել է օրգանական հարակից օրգաններ և հյուսվածքներ։

G-Հյուսվածքաբանական աստիճանի գնահատում

Շագանակագեղձի ուռուցքի համար բջջի մորֆոլոգիան գնահատված է Գլիսոն համակարգի (Gleason) հիման վրա։ Գլիսոնյան համակարգում ուռուցքները տարբերակված են հետևյալ բնութագրիչներով․ «լավ», «չափավոր» և «վատ», որոնք համապատասխանում են սանդղակի 2-4, 5-6 և 7-10 միավորներին։ Ներկայումս ախտաբանական անատոմիայի և կլինիկական մորֆոլոգիայի մասնագետները (ախտաբանաանատոմները) հազվադեպ են ախտորոշում այնպիսի ուռուցք, որը համապատասխանում է սանդղակի 3-ից փոքր միավորին։

Աստիճանային խմբի դասակարգում (GG)

Ուռուցքի փուլավորումն արտածելու առավել ժամանակակից մեթոդը աստիճանային խմբերն են (Grading Group)։ Շագանակագեղձի չարորակ նորագոյացությունների համար աստիճանային խմբի տեղեկությունն ու շագանակագեղձ-սպեցիֆիկ հակածնի մակարդակները օգտագործվում են TNM համակարգի կարգավիճակի հետ զուգակցված, որպեսզի աստիճանային խմբերը դասակարգվեն ընդհանուր չորս փուլերում։

Grading Group 1 = Gleason 6 (կամ ավելի քիչ)

Grading Group 2 = Gleason 3+4=7

Grading Group 3 = Gleason 4+3=7

Grading Group 4 = Gleason 8

Grading Group 5 = Gleason 9-10

5)

Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում)

Արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում

6)

Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային)

Անհետաձգելի, շտապ, պլանային

7)

Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը)

Ուրոլոգ-ուռուցքաբան, ճառագայթային ախտորոշման մասնագետ, ախտաբանական անատոմիայի և կլինիկական մորֆոլոգիայի մասնագետ, քիմիաթերապևտ-ուռուցքաբան, ճառագայթային ուռուցքաբան, կլինիկական հոգեբան, բժշկական գենետիկայի մասնագետ, ֆիզիկական և վերականգնողական բժշկության մասնագետ

8)

Գանգատներ

Դժվարացած, հաճախացած, ցավոտ միզարձակություն, արյունամիզություն, գոտկային շրջանի ցավեր, որովայնի, աճուկային շրջանի ցավեր, ջերմային համախտանիշ։ Մետաստազների առկայության դեպքում տարբեր գանգատներ՝ պայմանավորված մետաստազների տեղակայմամբ։

9)

Անամնեզ

Պացիենտը նշում է սույն գործելակարգի Ձև 1-ի 8-րդ ենթակետում նշված գանգատները` տարբեր ժամանակաշրջանում/վաղեմությամբ

10)

Զննման արդյունք/Ցուցում

Զննմամբ էական փոփոխություններ կարող են չհայտնաբերվել։ Մատնային ռեկտալ քննությամբ կարող է դիտվել շագանակագեղձի չափերի մեծացում, կոնսիստենցիայի պնդացում, եզրերի անհարթություն, ուղիղ աղու լորձաթաղանթի շարժունության սահմանափակում։

11)

Հոսպիտալացման ցուցում

Վիրահատական բուժում՝ հիվանդանոցային պայմաններում, հորմոնալ անդրոգենդեպրիվացիոն բուժում՝ հիվանդանոցային կամ արտահիվանդանոցային պայմաններում, ճառագայթային և քիմիաթերապևտիկ բուժում՝ ցերեկային ստացիոնարի պայմաններում։ Բարդացած դեպքերում քիմիաթերապևտիկ և ճառագայթային բուժում` հիվանդանոցային պայմաններում։

3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 2

 

Հ/հ

Խորհրդատվության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Ուրոլոգ-ուռուցքաբանի խորհրդատվություն` 6 ամիսը մեկ անգամ

1

1

2)

Ճառագայթային ուռուցքաբանի խորհրդատվություն

1

1

3)

Քիմիաթերապևտի/կլինիկական ուռուցքաբանի խորհրդատվություն

1

1

4)

Կլինիկական հոգեբանի խորհրդատվություն

1

1

5)

Բժշկական գենետիկայի մասնագետի խորհրդատվություն

1

1

6)

Ֆիզիկական և վերականգնողական բժշկության մասնագետի խորհրդատվություն

1

1

4․ Սույն հավելվածի Ձև 2-ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։

5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 3

 

 

Լաբորատոր հետազոտություններ

Հ/Հ

Կոդը

Անվանումը

Տրամադրման քանակը

Արդյունք

ԱԲ

Բ

1)

Առկա չէ

Արյան ընդհանուր հետազոտություն` լեյկոֆորմուլայով

1

 1

Շեղումների հայտնաբերում

2)

Առկա չէ

Արյան բիոքիմիական քննություն`
ալանինամինատրանսֆերազ (ԱԼՏ), ասպարտատամինատրանսֆերազ (ԱՍՏ), գամմագլյուտամիլտրանսֆերազ (ԳԳՏ), բիլիռուբին, ընդհանուր սպիտակուց, ալբումին, միզանյութ և միզանյութի N, կրեատինին, էլեկտրոլիտներ (Na, K, Ca ընդհանուր, Ca իոնիզացված), գլյուկոզ, խոլեստերին, պրոթրոմբինային ժամանակ, պրոթրոմբինային գործակից, միջազգային նորմալացված գործակից (ՄՆԳ)

1

 1

3)

Առկա չէ

Արյան սերոլոգիական հետազոտություն` հեպատիտ Բ, հեպատիտ Ց, մարդու իմունային անբավարարության վիրուս (ՄԻԱՎ` HIV1-2), սիֆիլիսի հարուցիչի նկատմամբ

1

 1

4)

Առկա չէ

Մեզի ընդհանուր հետազոտություն

1

 1

5)

Առկա չէ

Օնկոմարկերի՝ պրոստատ սպեցիֆիկ հակածինի (PSA) մշտադիտարկում

1

 1

 

Գործիքային հետազոտություններ

6)

Առկա չէ

Կրծքավանդակի, որովայնի, կոնքի համակարգչային տոմոգրաֆիա` ն/ե կոնտրաստավորմամբ

1

1

Ճառագայթային ախտորոշիչ հետազոտություններով պարզաբանվում է պրոցեսի տարածվածությունը, ավշային հանգույցների ընդգրկվածությունը

7)

Առկա չէ

Օստեոսցինտիգրաֆիա

1

1

8)

Առկա չէ

Որովայնի, կոնքի օրգանների, հետորովայնամզային տարածության գերձայնային հետազոտություն

1

1

9)

Առկա չէ

Փոքր կոնքի միջուկամագնիսային-ռեզոնանսային տոմոգրաֆիա` ն/ե կոնտրաստավորմամբ

1

1

10)

Առկա չէ

Գլխուղեղի միջուկամագնիսային-ռեզոնանսային տոմոգրաֆիա` կոնտրաստավորմամբ (ըստ ցուցման)

1

1

11)

Առկա չէ

Շագանակագեղձի բիոպսիա (տրանսռեկտալ կամ տրանսպերինեալ)` համակարգչային տոմոգրաֆիայի և գերձայնային հետազոտության հսկողությամբ (Fusion բիոպսիա)՝ հյուսվածքաբանական և իմունոհիստոքիմիական հետազոտությամբ

1

1

Ուռուցքի հյուսվածքաբանական տեսակի ճշտում

6․ Սույն հավելվածի Ձև 3-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։

7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4-ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 4

 

 Հ/հ

Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում

Անվանում /ջեներիկ/

Չ/Մ

Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախա-կանություն

Միջին օրական չափաքանակ

Բուժման կուրսի միջին չափա-քանակ

Օրերի քանակ

1)

Աբիրատերոն (աբիրատերոնի ացետատ) 250մգ

Աբիրատերոն (աբիրատերոնի ացետատ) 250մգ

1000մգ

Երկարատև

4հաբ 1000մգ

120հաբ

Երկարատև

2)

Դոցետաքսել խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 20մգ/մլ

Դոցետաքսել խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 20մգ/մլ

75մգ/մ2

6 կուրս

120-150մգ

120-150 մգ

21 օրը մեկ

3)

Կաբազիտաքսել խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 40մգ/մլ

Կաբազիտաքսել խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 40մգ/մլ

20-25 մգ/մ2

6 կուրս

30-50մգ/մ2

30-50 մգ/մ2

21 օրը մեկ

4)

Օլապարիբ 150մգ

Օլապարիբ 150մգ

150մգ

Երկարատև

600մգ

120հաբ

Երկարատև

8․ Սույն հավելվածի Ձև 4-ում սահմանված`

1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ,

2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։

9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5-ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 5

 

Հ/հ

Բժշկական ծառայության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

ա. ռադիկալ պրոստատէկտոմիա (բաց կամ լապարասկոպիկ եղանակով),
բ. զստային լիմֆոդիսսեկցիա (ըստ ցուցումների),
գ. երկկողմանի օրխէկտոմիա,
դ. շագանակագեղձի տրանսուրետրալ մասնահատում (TUR),
ե. պալիատիվ/ամոքիչ վիրահատություններ: Պերկուտան էպիցիստոստոմիա, պերկուտան նեֆրոստոմիա,
զ. վիրահատություններ պայմանավորված մետաստատիկ օջախներով,
է. այլ պալիատիվ/ամոքիչ վիրահատություններ:

1

1

2)

Ճառագայթային բուժում, բրախիթերապիա

1

1

3)

Վերականգնողական բուժում

1

1

10․ Սույն հավելվածի Ձև 5-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

 

1․ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=142864

2․ Ուռուցքների դասակարգում` TNM 8-th edition

3․ https://www.nccn.org/

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 օգոստոսի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան