ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության ինքնուրույն համակարգի ձևավորման համար անհրաժեշտ իրավական հիմքի բացակայությունը,
նպատակ ունենալով կանոնակարգել հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների, գիտությունների ակադեմիայի և գիտական հաստատությունների գործունեությունը, ինչպես նաև պետական գույքից նրանց օգտվելու պայմանները, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.
1. Մինչև բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքի ընդունումը այդ համակարգի հաստատությունների գործունեությունը կարգավորող հիմնադիր իրավական փաստաթուղթ համարել նրանց օրինադրությունը (ստատուտ):
2. Օրինադրությունները հաստատագրում են բարձրագույն կրթության և գիտության համակարգի հաստատությունների`
ա) գիտական և գիտաուսումնական գործունեության հիմնական նպատակները և բնույթը,
բ) գույքը և դրանից օգտվելու պայմանները,
գ) կառուցվածքը, կառավարման մարմինների իրավասությունները և դրանք կազմելու կարգը:
3. Բարձրագույն կրթության և գիտության համակարգի հաստատությունների օրինադրությունները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
4. Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կրթության և գիտության, լեզվի և մշակույթի հարցերի մշտական հանձնաժողովին` մինչև 1992 թվականի սեպտեմբերի 15-ը Գերագույն խորհրդի քննարկմանը ներկայացնել Բարձրագույն կրթության և գիտության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
Հայաստանի Հանրապետության ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ Նախագահ |
բ. արարքցյան |
|