ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ՕՐԱԹԵՐԹ ՀԻՄՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.
1. Հիմնել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի օրաթերթ` «Հայաստանի Հանրապետություն» անվանումով:
2. «Հայաստանի Հանրապետություն» թերթի գլխավոր խմբագիր ժամանակավորապես հաստատել Հայաստանի Հանրապետության ժողովրդական պատգամավոր Այդին Էդվարդի Մորիկյանին:
3. Հանձնարարել գլխավոր խմբագրին երկու շաբաթվա ընթացքում Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության հաստատմանը ներկայացնել թերթի ծրագրային խնդիրները, կառուցվածքը, խմբագրական խորհրդի կազմը և որոշել անդրանիկ համարի հրատարակման օրը:
4. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Մինիստրների խորհրդին ՀԽՍՀ Գերագույն խորհրդի, Մինիստրների խորհրդի և ՀԿԿ Կենտկոմի գոյություն ունեցած համատեղ օրաթերթերի նյութատեխնիկական բազայի հիման վրա երեք օրվա ընթացքում «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի խմբագրությանը տրամադրել համապատասխան շենքային պայմաններ և միջոցներ հատկացնել խմբագրության հաստիքները և տպագրական ծախսերը ապահովելու համար:
5. 1991 թվականի հունվարի 1-ից «Հայաստանի Հանրապետություն» թերթը հրատարակել սեփական եկամուտների հաշվին:
6. Հայաստանի Հանրապետության մամուլի մասին ընդունվելիք օրենքին համապատասխան ճշտել «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի կարգավիճակը:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ` |
Լ. Տեր-Պետրոսյան |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության գերագույն խորհրդի քարտուղար` |
ա. սահակյան |
6 սեպտեմբերի 1990 թվականի, քաղ. Երևան Հ. Ն.-0121-1 |