ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«06» մայիս 2024 թ. |
N 2518-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 13-Ի N 1389-Ա ՀՐԱՄԱՆՈՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԿԱՐԱՊԵՏ ՄԱՏԻՆՅԱՆԻՆ ՏՐՎԱԾ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» օրենքի 20-րդ հոդվածը, 22-րդ հոդվածի 4-րդ մասը և 34-րդ հոդվածի 7-րդ մասը, անհատ ձեռնարկատեր ԿԱՐԱՊԵՏ ՄԱՏԻՆՅԱՆԻ կողմից 2024 թվականի ապրիլի 23-ին Առողջապահության նախարարություն ներկայացված դիմումը և խախտման պատճառ հանդիսացած շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայության փաստը հավաստող փաստաթուղթը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Վերացնել Առողջապահության նախարարի 2024 թվականի մարտի 13-ի «Անհատ ձեռնարկատեր Կարապետ Մատինյանին առողջապահության նախարարության կողմից 2005 թվականի ապրիլի 13-ին տրված դեղատնային գործունեություն (դեղատուն /առանց ստերիլ դեղերի պատրաստման/) իրականացնելու N Ա-XX-000246 լիցենզիայի գործողությունը աշխատակից Սաթենիկ Սեթյանի մասով կասեցնելու մասին» N 1389-Ա հրամանով լիցենզիայի գործողության կասեցումը:
2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին՝
1) ապահովել սույն հրամանի 1-ին կետով նշված լիցենզիայի գործողության կասեցման վերացման վերաբերյալ տեղեկության գրանցումը գրանցամատյանում,
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:
3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Աստղիկ Առաքելյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը անհատ ձեռնարկատեր ԿԱՐԱՊԵՏ ՄԱՏԻՆՅԱՆԻՆ:
4. Սույն հրամանը կարող է բողոքարկվել Առողջապահության նախարարություն, ինչպես նաև Վարչական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վարչական դատարան՝ վարչական ակտը ստանալուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում:
Ա. Ավանեսյան |