ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«21» օգոստոս 2024 թ. |
N 268-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՄԱՇԿԻ ՉԱՐՈՐԱԿ ՄԵԼԱՆՈՄԱՅՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`
Հրամայում եմ`
1. Հաստատել մաշկի չարորակ մելանոմայով պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Պարտականությունները կատարող`
21.08.2024 |
Լ. Նանուշյան |
|
Հավելված ՀՀ առողջապահության նախարարի «21» օգոստոս 2024 թվականի N 268-Ն հրամանի |
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ՄԱՇԿԻ ՉԱՐՈՐԱԿ ՄԵԼԱՆՈՄԱՅՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․
Հ/Հ |
Կոդը |
Անվանում |
1) |
C43.0 |
Շրթունքների չարորակ մելանոմա, բացառությամբ` շրթունքների կարմիր երիզի (C00.0-C00.2) |
2) |
C43.1 |
Կոպերի չարորակ մելանոմա ներառյալ կոպերի կպումները |
3) |
C43.2 |
Ականջների և արտաքին լսողական անցուղու չարորակ մելանոմա |
4) |
C43.3 |
Դեմքի այլ և չճշտված մասերի չարորակ մելանոմա |
5) |
C43.4 |
Գլխի մազածածկ մասի և պարանոցի չարորակ մելանոմա |
6) |
C43.5 |
Իրանի չարորակ մելանոմա Հետանցքի (անալ) շրջանի` եզրի, մաշկի Հարհետանցքային (պերիանալ) շրջանի մաշկի Կրծքագեղձի մաշկի Բացառությամբ` հետանցքային անցուղու (անուսի)` ԱՀՃ (C21.0) |
7) |
C43.6 |
Վերին վերջույթների, ներառյալ բազկային հոդի շրջանի չարորակ մելանոմա |
8) |
C43.7 |
Ստորին վերջույթների, ներառյալ կոնքազդրային հոդի շրջանի չարորակ մելանոմա |
9) |
C43.8 |
Մաշկի չարորակ մելանոմա, որը դուրս է վերը նշված մեկ և ավելի տեղակայումների սահմաններից |
10) |
C43.9 |
Մաշկի չարորակ մելանոմա` չճշտված տեղակայմամբ Չարորակ մելանոմա` ԱՀՃ |
2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․
Ձև 1
1) |
Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) |
Մեծահասակ, երեխա, դեռահաս | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
2) |
Սեռ (արական, իգական) |
Արական, իգական | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
3) |
Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)) |
ԱԲ, Բ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
4) |
Հիվանդության փուլը (նկարագրել) |
pT` Առաջնային ուռուցք (գնահատվում է հեռացումից հետո) pTX` Առաջնային ուռուցքի մասին չկա տեղեկություն: Առաջնային ուռուցքը չի կարող գնահատվել pT0` Առաջնային ուռուցքի մասին տվյալների բացակայություն pTis` Ուռուցք տեղում (I մակարդակ ըստ Կլարկի) pT1` Ուռուցք մինչև 1 մմ հաստությամբ pT1a` Ուռուցքը <0,8 մմ հաստությամբ` առանց խոցոտման (II կամ III մակարդակ ըստ Կլարկի առանց խոցոտման): pT1b` Ուռուցքը <0,8 մմ հաստությամբ՝ խոցոտումով, կամ 0.8–1.0 մմ ՝ խոցոտումով կամ առանց խոցոտման (IV կամ V մակարդակ ըստ Կլարկի կամ խոցոտումով) pT2a` Ուռուցք՝ 1 մմ-ից ավել, բայց 2մմ-ից պակաս հաստությամբ՝ առանց խոցոտման pT2b` Ուռուցք՝ 1 մմ-ից ավել, բայց 2մմ-ից պակաս հաստությամբ՝ խոցոտումով pT3a` Ուռուցք ՝2 մմ-ից ավել, բայց 4մմ-ից պակաս հաստությամբ՝ առանց խոցոտման pT3b` Ուռուցք ՝2 մմ-ից ավել, բայց 4մմ-ից պակաս հաստությամբ՝ խոցոտումով pT4a` Ուռուցք՝ 4 մմ-ից ավել հաստությամբ՝ առանց խոցոտման pT4b` Ուռուցք՝ 4 մմ-ից ավել հաստությամբ՝ խոցոտումով N` Ռեգիոնար ավշային հանգույցներ NX` Ռեգիոնար ավշային հանգույցները չեն կարող գնահատվել N0` Չկա ռեգիոնար ավշային հանգույցներում մետաստազ N1` Առկա է մետաստազ մեկ ավշային հանգույցում N1a` Միկրոմետաստազ (կլինիկորեն չի որոշվում) N1բ` Միկրոմետաստազ (կլինիկորեն որոշվող) N2` Մետաստազներ երկու կամ երեք ռեգիոնար ավշային հանգույցներում կամ սատելիտ/ներ կամ in-transit մետաստազ N2a` Միկրոմետաստազներ ռեգիոնար ավշային հանգույցներում N2b` Մակրոմետաստազներ ռեգիոնար ավշային հանգույցներում N2c` Սատելիտ/ներ կամ in-transit մետաստազներ, առանց ռեգիոնար ավշային հանգույցներում մետաստազի N3` Մետաստազներ չորս կամ ավելի ռեգիոնար ավշային հանգույցներում կամ սատելիտ/ներ կամ in-transit մետաստազներ` ռեգիոնար ավշային հանգույցներում մետաստազների հետ M` Հեռավոր մետաստազներ M0` Մետաստազ չկա M1` Առկա է հեռավոր մետաստազ
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
5) |
Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում) |
Ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
6) |
Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային) |
Անհետաձգելի, շտապ, պլանային | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
7) |
Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) |
Վիրաբույժ-ուռուցքաբան, ճառագայթային ախտորոշման մասնագետ, ախտաբանական անատոմիայի և կլինիկական մորֆոլոգիայի մասնագետ, քիմիաթերապևտ, ճառագայթային ուռուցքաբան, սրտաբան, կլինիկական հոգեբան, անոթային վիրաբույժ, մաշկաբան | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
8) |
Գանգատներ |
Առանց գանգատների և գանգատների առկայությամբ, մասնավորապես` մաշկի ուռուցքանման (պիգմենտային, ոչ պիգմենտային) գոյացության առկայություն, խոցոտում, արյունային արտադրություն։ Վերին և ստորին վերջույթների վրա տեղակայման պարագայում՝ վերջույթի ֆունկցիայի խանգարում կամ բացակայություն (կախված կոնկրետ տեղակայումից, չափից, ինվազիայի առկայությունից)։ Գանգատները կարող են լինել բազմաթիվ՝ բնորոշ տեղակայման հատվածից (շրթունքների, կոպերի, պարանոցի, իրանի, հետանցքի շրջանի, հարհետանցքային շրջանի մաշկի)։ Թոքեր մետաստազի դեպքում՝ հազ, հևոց, շնչարգելություն, արյունախխում։ Կենտրոնական նյարդային համակարգ (ԿՆՀ) մետաստազի դեպքում՝ գլխացավ, գլխապտույտ, հավասարակշռության խանգարում, զգայախաբություն (հալյուցինացիա), սրտխառնոց, փսխում։ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
9) |
Անամնեզ |
Բնածին, մելանոմավտանգ նևուսների առկայություն, նևուսների պարբերաբար վնասում ֆիզիկական, քիմիական, ջերմային, ճառագայթային ազդակներով։ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
10) |
Զննման արդյունք/Ցուցում |
Մաշկային գոյացության հայտնաբերում, լաբորատոր կլինիկական և ճառագայթային ախտորոշիչ հետազոտությունների արդյունքների հետ համադրում | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
11) |
Հոսպիտալացման ցուցում |
Պլանային վիրահատություն, պլանային քիմիոթերապիա, պլանային ճառագայթային թերապիա, կյանքին վտանգ սպառնացող իրավիճակներում շտապ հոսպիտալացում վիրաբուժական և/կամ ինտենսիվ թերապիայի բաժանմունք: Պալիատիվ վիրահատություն։ Դիագնոստիկ վիրահատություն։ |
3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 2
Հ/հ |
Խորհրդատվության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Տվյալ նոզոլոգիական խմբում խորհրդատվությունների քանակը, բնույթը և ընդգրկված մասնագետների քանակը դիտվում է յուրովի և կախված է տվյալ կլինիկական դեպքի նրբությունների կամ ուղեկցող նոզոլոգիական խմբերի առկայությունից կամ բացակայությունից |
1 |
1 |
4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։
5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 3
Լաբորատոր հետազոտություններ | |||||
Հ/Հ |
Կոդը |
Անվանումը |
Տրամադրման քանակը |
Արդյունք | |
ԱԲ |
Բ | ||||
1) |
Առկա չէ |
Արյան ընդհանուր և բիոքիմիական հետազոտություններ, կոագուլոգրամմա, էլեկտրոլիտներ, արյան խումբ, սերոլոգիական հետազոտություն |
1 |
1 |
Շեղումների հայտնաբերում |
2) |
Առկա չէ |
Քսուկի/քերուկի (գոյացության խոցոտվածության դեպքում) բջջաբանական հետազոտություն, բիոպտատի/պրեպարատի հյուսվածքաբանական հետազոտություն։ Իմունոհիստոքիմիական հետազոտություն, գենետիկ մուտացիաների որոշում (BRAF, RAS, P16, NF1, PD-1, PDL-1) |
1 |
1 |
Ուռուցքի հյուսվածքաբանական տեսակի ճշտում: Կասկածելի մաշկային գոյացություն ունեցող պացիենտների մոտ նախընտրելի է կատարել էքսցիզացիոն բիոպսիա (էլիպսաձև, դակիչ)՝ հյուսվածքաբանական հետազոտությամբ, 1-3մմ բացասական եզրերով (ներվիրահատական՝ շտապ հյուսվածաբանական հետազոտությամբ)` «մելանոմա» ախտորոշումը հաստատելու կամ ժխտելու համար: |
Գործիքային հետազոտություններ | |||||
3) |
Առկա չէ |
Պոլիօրգան համակարգչային տոմոգրաֆիա` ն/ե կոնտրաստավորմամբ |
1 |
1 |
Ճառագայթային ախտորոշիչ հետազոտություններով պարզաբանվում է պրոցեսի տարածվածությունը, ավշային հանգույցների ընդգրկվածությունը |
4) |
Առկա չէ |
Պոզիտրոն-էմիսիոնային տոմոգրաֆիա` ըստ ցուցման |
1 |
1 | |
5) |
Առկա չէ |
Գերձայնային հետազոտություն` ռեգիոնար ավշային հանգույցների, որովայնի, կոնքի խոռոչի, հետորովայնամզային տարածության օրգանների |
1 |
1 | |
6) |
Առկա չէ |
Գլխի միջուկամագնիսային-ռեզոնանսային տոմոգրաֆիա` ն/ե կոնտրաստավորմամբ, այլ հատվածների միջուկամագնիսային-ռեզոնանսային տոմոգրաֆիա` ըստ ցուցման |
1 |
1 | |
7) Ա |
Առկա չէ |
Կրծքավանդակի ռենտգենաբանական հետազոտություն |
1 |
1 | |
8) |
Առկա չէ |
Գերձայնային հետազոտություն կամ համակարգչային տոմոգրաֆիա` ուղղորդված տրեպան բիոպսիայով |
1 |
1 | |
9) |
Առկա չէ |
Օստեոսցինտիգրաֆիա |
1 |
1 | |
10) |
Առկա չէ |
Պահակային ավշային հանգույցների բիոպսիա ֆլյուորեսցենտային եղանակով |
1 |
1 |
Կատարվում է կլինիկորեն հայտնաբերված փոփոխված ավշային հանգույցների դեպքում (ներվիրահատական), հնարավորություն է տալիս պարզել պրոցեսի տարածվածությունը, որից կախված որոշվում է բուժման տակտիկան |
11) |
Առկա չէ |
Դերմատոսկոպիա |
1 |
1 |
Մաշկային գոյացության արխիտեկտոնիկայի ուսումնասիրում էպիլյումինեսցենցիայի միջոցով։ |
12) |
Առկա չէ |
Ավշային հանգույցի տրեպան բիոպսիա |
1 |
1 |
Կատարվում է կլինիկորեն հայտնաբերված փոփոխված ավշային հանգույցների դեպքում՝ հյուսվածքաբանական հետազոտությամբ։ Կատարվում է արտահիվանդանոցային կամ հիվանդանոցային պայմաններում |
13) |
Առկա չէ |
Բարակ ասեղային ասպիրացիոն բիոպսիա (ԲԱԱԲ/FNA) կասկածելի ավշային հանգույցից՝ գերձայնային հետազոտության ուղղորդմամբ կամ առանց |
1 |
1 |
Ավշային հանգույցների գնահատում |
6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։
7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․
Ձև 4
Հ/հ |
Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում |
Անվանում /ջեներիկ/ |
Չ/Մ |
Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախա-կանություն |
Միջին օրական չափա-քանակ |
Բուժման կուրսի միջին չափա-քանակ |
Օրերի քանակ |
1) |
Պեմբրոլիզումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 50մգ/1մլ,100մգ/4մլ |
Պեմբրոլիզումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 50մգ/1մլ,100մգ/4մլ |
սրվակ |
21 օրը 1 անգամ |
200 մգ |
200 մգ |
6-12 ամիս |
2) |
Նիվոլումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 10մգ/1մլ |
Նիվոլումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 10մգ/1մլ |
սրվակ |
28 օրը 1 անգամ |
480 |
480 |
12 ամիս և ավել |
3) |
Դաբրաֆենիբ 75 մգ |
Դաբրաֆենիբ 75 մգ |
դեղապա-տիճներ |
ամենօրյա |
300մգ |
300մգ |
12 ամիս և ավել |
4) |
Իպիլիմումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 5մգ/1մլ, 5մգ/40մլ |
Իպիլիմումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 5մգ/1մլ, 5մգ/40մլ |
սրվակ |
21 օրը 1 անգամ |
150 |
300 |
12 ամիս և ավել |
5) |
Պրոլգոլիմաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 20մգ/1մլ |
Պրոլգոլիմաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 20մգ/1մլ |
սրվակ |
14 օրը 1 անգամ |
50 |
100 |
4-6 ամիս |
6) |
Դազատինիբ 20մգ,50մգ, 70մգ,80մգ, 100մգ,140մգ, |
Դազատինիբ 20մգ,50մգ, 70մգ,80մգ, 100մգ,140մգ, |
դեղա-հատեր |
28 օրը 1 անգամ |
1500 |
2000 |
4-6 ամիս |
7) |
Էնկորաֆենիբ 75մգ |
Էնկորաֆենիբ 75մգ |
դեղա-պատիճ |
ամենօրյա |
300մգ |
300մգ |
12 ամիս և ավել |
8) |
Վեմուրաֆենիբ 240 մգ |
Վեմուրաֆենիբ 240 մգ |
դեղա-հատեր |
ամենօրյա |
1920մգ |
1920մգ |
12 ամիս և ավել |
9) |
Բինիմետինիբ 15մգ |
Բինիմետինիբ 15մգ |
դեղա-հատեր |
ամենօրյա |
90մգ |
90մգ |
12 ամիս և ավել |
10) |
Տրամեկտինիբ 0,5մգ, 2մգ |
Տրամեկտինիբ 0,5մգ, 2մգ |
դեղա-հատեր |
ամենօրյա |
2մգ |
2մգ |
12 ամիս և ավել |
11) |
Ատեզոլիզումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 840մգ/14մլ,1200մգ/20 |
Ատեզոլիզումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 840մգ/14մլ,1200մգ/20 |
սրվակ |
21 օրը 1 անգամ |
1200 |
1200 |
12 ամիս և ավել |
12) |
Ցիսպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 0,5մգ/մլ |
Ցիսպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 0,5մգ/մլ |
սրվակ |
1-4օր 21 օրը 1 անգամ |
40մգ |
160մգ |
4-6 ամիս |
13) |
Տեմոզոլոմիդ 10մգ,100մգ,250մգ |
Տեմոզոլոմիդ 10մգ,100մգ,250մգ |
դեղա-պատիճ |
1-5 օրեր 28օրը 1անգամ |
200մգ |
1000մգ |
4-6ամիս |
14) |
Պակլիտաքսել խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 6մգ/մլ |
Պակլիտաքսել խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 6մգ/մլ |
սրվակ |
21 օրը 1 անգամ |
250 |
360 |
4-6ամիս |
15) |
Կարբոպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 10մգ/մլ |
Կարբոպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 10մգ/մլ |
շշիկ |
21 օրը 1 անգամ |
600 |
900 |
4-6 ամիս |
16) |
Լոմուստին 40մգ |
Լոմուստին 40մգ |
դեղա-պատիճ |
6շաբ 1 անգամ |
200 |
260 |
12 ամիս և ավել |
17) |
Լենվատինիբ 4մգ,10մգ |
Լենվատինիբ 4մգ,10մգ |
դեղա-պատիճ |
ամենօրյա |
20 |
20 |
12 ամիս և ավել |
18) |
Ինտերֆերոն ալֆա լուծույթ ներակման 5000 ՄՄ |
Ինտերֆերոն ալֆա լուծույթ ներակման 5000 ՄՄ |
սրվակ |
Շաբաթը 3 անգամ |
3-5մլն |
5մլն |
12 ամիս |
19) |
Ցեմիպլիմաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 50մգ/մլ |
Ցեմիպլիմաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 50մգ/մլ |
սրվակ |
21 օրը 1 անգամ |
350 |
350 |
12 ամիս և ավել |
20) |
Պրոլգոլիմաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 20մգ/1մլ |
Պրոլգոլիմաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 20մգ/1մլ |
սրվակ |
14 օրը 1 անգամ |
50 |
100 |
12 ամիս և ավել |
21) |
Ցետութսիմաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 100մգ/20մլ |
Ցետութսիմաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 100մգ/20մլ |
ֆլակոն |
4-5օր |
600 |
800 |
4-6 ամիս |
22) |
Դօքսոռուբիցին (դօքսոռուբիցինի հիդրոքլորիդ) խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 2մգ/մլ |
Դօքսոռուբիցին (դօքսոռուբիցինի հիդրոքլորիդ)խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 2մգ/մլ |
սրվակ |
21 օրը 1 անգամ |
80 |
160 |
4-6 ամիս |
23) |
Կապեցիտաբին 500մգ |
Կապեցիտաբին 500մգ |
դեղա-հատեր |
1-14 օր |
3000 |
4000 |
4-6 ամիս |
24) |
Էտոպոզիդ լուծույթ ներարկման/ կաթիլաներարկման 100մլ/5մլ |
Էտոպոզիդ լուծույթ ներարկման/ կաթիլաներարկման 100մլ/5մլ |
սրվակ |
1-3օր 21 օրը 1 անգամ |
200 |
240 |
4-6 ամիս |
25) |
Ցիկլոֆոսֆամիդ 2մլ/1մլ |
Ցիկլոֆոսֆամիդ 2մլ/1մլ |
սրվակ |
21 օրը 1 անգամ |
1500 |
1800 |
4-6 ամիս |
26) |
Պազոպամիբ 200մգ,400մ |
Պազոպամիբ 200մգ,400մ |
դեղա-հատեր |
ամենօրյա |
800 |
800 |
12 ամիս և ավել |
27) |
Оկտրեոդիտ ներարկման լուծույթի մ/մ/ և ն/ե 100մկգ/1մլ, 300մկգ/1մլ, |
Оկտրեոդիտ ներարկման լուծույթի մ/մ/ և ն/ե 100մկգ/1մլ, 300մկգ/1մլ, |
շշիկ |
28 օրը 1 անգամ |
30 |
30 |
12 ամիս և ավել |
28) |
Լանտրեոտիդ լուծույթի ներարկման 120 մգ |
Լանտրեոտիդ լուծույթի ներարկման 120 մգ |
նախա-լցված ներարկիչ |
28 օրը 1 անգամ |
120 |
120 |
12 ամիս և ավել |
8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված`
1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ.
2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։
9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 5
Հ/հ |
Բժշկական ծառայության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Գոյացության լայն բացազատում, պլաստիկա տեղային հյուսվածքներով (ներառյալ` անոթային ոտիկով մաշկային ռոտացիոն լաթ, սահող լաթեր) |
1 |
1 |
2) |
Գոյացության լայն բացազատում, պլաստիկա մաշկային տրանսպլանտատով |
1 |
1 |
3) |
Վերջույթի ամպուտացիա վերին և ստորին վերջույթների ֆալանգների վրա տեղակայման դեպքում |
1 |
1 |
4) |
Գոյացության հեռացում՝ ստորադիր ոսկրի մասնահատումով (ինվազիայի դեպքում)՝ հաջորդող ռեկոնստրուկցիայով կամ առանց։ |
1 |
1 |
5) |
Հետվիրահատական բարդությունների վիրաբուժություն |
1 |
1 |
6) |
Լիմֆոդիսեկցիա (պարանոցային, վերանրակային և ստորանրակային)` գլխի և պարանոցի մաշկի մելանոմայի դեպքում` միակողմանի, երկկողմանի |
1 |
1 |
7) |
Լիմֆոդիսեկցիա (անութային)` կրծքագեղձի մաշկի, վերին վերջույթների մաշկի մելանոմայի դեպքում |
1 |
1 |
8) |
Լիմֆոդիսեկցիա աճուկաազդրային, զստաճուկաազդրային/ստորին վերջույթների մաշկի մելանոմայի դեպքում` միակողմանի, երկկողմանի |
1 |
1 |
9) |
Լիմֆոդիսեկցիա որովայնամզային, հետորովայնամզային/ հետանցքային և հարհետանցքային շրջանի մաշկի մելանոմայի դեպքում |
1 |
1 |
10) |
էքսցիզիոն բիոպսիաներ/պահակային ավշային հանգույցի բիոպսիա՝ ֆլյուորեսցենտային եղանակով կամ առանց՝ հյուսվածքաբանական հետազոտությամբ |
1 |
1 |
11) |
Ավշային հանգույցի տրեպան բիոպսիա՝ հյուսվածքաբանական և իմունոհիստոքիմիական հետազոտությամբ (CT0-ի դեպքում) |
1 |
1 |
10․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ
1․ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=142864
2․ Ուռուցքների դասակարգմում` TNM 8-th edition
3․ https://www.nccn.org/
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 օգոստոսի 2024 թվական: