ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«19» հունիս 2024 թ. |
N 189-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԼԵՂԱՊԱՐԿԻ ՉԱՐՈՐԱԿ ՆՈՐԱԳՈՅԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`
Հրամայում եմ
1. Հաստատել լեղապարկի չարորակ նորագոյացություններով պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն hավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
19.06.2024 |
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ |
Հավելված ՀՀ առողջապահության նախարարի «19» հունիս 2024 թվականի N 189-Ն հրամանի |
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ԼԵՂԱՊԱՐԿԻ ՉԱՐՈՐԱԿ ՆՈՐԱԳՈՅԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․
Հ/Հ |
Կոդը |
Անվանում |
1) |
C23 |
Լեղապարկի չարորակ նորագոյացություններ |
2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․
Ձև 1
1) |
Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) |
Մեծահասակ, երեխա, դեռահաս |
2) |
Սեռ (արական, իգական) |
Արական, իգական |
3) |
Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)) |
ԱԲ, Բ |
4) |
Հիվանդության փուլը (նկարագրել) |
Т-առաջնային ուռուցք TX` Առաջնային ուռուցքի մասին չկա տեղեկություն T0` Առաջնային ուռուցքի մասին ապացույցներ չկան Tis` Ուռուցք տեղում T1` Ուռուցքը ներաճում է lamina propria կամ մկանային շերտ T1a` Ուռուցքը ներաճում է lamina propria T1b` Ուռուցքը ներաճում է մկանային շերտ T2` Ուռուցքը ներաճում է մկանային շերտից դուրս դեպի շարակցական հյուսվածք առանձ որովայնամզի ախտահարման որովայնի կողմից կամ առանց լյարդային հյուսվածքի ընդգրկման լյարդի կողմից T3` Ուռուցքը ներաճում է վիսցերալ որովայնամիզ և հարևան օրգաններ T4` Ուռուցքը ներաճում է մագիստրալ անոթների մեջ N-ռեգիոնար ավշային հանգույցներ NX` Ռեգիոնար ավշային հանգույցները ընդգրկվածությունը հաստատված չէ N0` Չկա ռեգիոնար ավշային հանգույցներում մետաստազ N1` Մետաստազների առկայություն 1-3 ռեգիոնար ավշային հանգույցներում N2` Մետաստազների առկայություն 4 և ավել ավշային հանգույցներում M -հեռավոր մետաստազներ MX` Մետաստազի մասին չկա տեղեկություն M0` Մետաստազ չկա M1` Առկա է հեռավոր մետաստազ |
5) |
Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում) |
Բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում |
6) |
Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային) |
Անհետաձգելի, շտապ, պլանային |
7) |
Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) |
Որովայնային /լապարոսկոպիկ/ ընդհանուր վիրաբույժ, բժիշկ-էնդոսկոպիստ, ճառագայթային ախտորոշման մասնագետ, ախտաբանական անատոմիայի և կլինիկական մորֆոլոգիայի մասնագետ, քիմիաթերապևտ-ուռուցքաբան, ճառագայթային ուռուցքաբան, սրտաբան, հոգեբույժ, նուտրիցիոլոգ, աղեստամոքսաբան, առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական հաստատության ուռուցքաբան, անոթային վիրաբույժ, ինֆեկցիոնիստ (վարակաբան) |
8) |
Գանգատներ |
ա. առանց գանգատների, բ. գանգատների առկայությամբ` դեղնուկ, ցավեր որովայնի շրջանում, գոտևորող ցավեր էպիգաստրալ շրջանում, աղիների անկանոն աշխատանք, փորկապություն, ախորժակի բացակայություն, սրտխառնոց, որովայնի չափերի մեծացում, փքվածություն, մկանային թուլություն, քաշի անկում, կախեքսիա |
9) |
Անամնեզ |
Մաշկի դեղնություն, մեզի մգացում, ախոլիկ կղանք, ցավեր, թուլություն |
10) |
Զննման արդյունք/Ցուցում |
Ծավալային գոյացության հայտնաբերում, որովայնի վիճակի գնահատում (փքված, լարված, հանգիստ և այլն), լաբորատոր կլինիկական և ճառագայթային ախտորոշիչ հետազոտությունների արդյունքների հետ համադրում |
11) |
Հոսպիտալացման ցուցում |
Պլանային վիրահատություն, պլանային քիմիաթերապիա, պլանային/շտապ ճառագայթային թերապիա, կյանքին սպառնացող իրավիճակներում շտապ հոսպիտալացում վիրաբուժական և/կամ ինտենսիվ թերապիայի բաժանմունք |
3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 2
Հ/հ |
Խորհրդատվության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Տվյալ նոզոլոգիական խմբում խորհրդատվությունների քանակը, բնույթը և ընդգրկված մասնագետների քանակը դիտվում է յուրովի և կախված է տվյալ կլինիկական դեպքի նրբությունների և/կամ ուղեկցող նոզոլոգիական խմբերի առկայությունից և/կամ բացակայությունից |
1 |
1 |
4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։
5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 3
Լաբորատոր հետազոտություններ | |||||
Հ/Հ |
Կոդը |
Անվանումը |
Տրամադրման քանակը |
Արդյունք | |
ԱԲ |
Բ | ||||
1) |
Առկա չէ |
Արյան ընդհանուր և բիոքիմիական հետազոտություններ, կոագուլոգրամմա, էլեկտրոլիտներ, արյան խումբ, սերոլոգիական հետազոտություն` ալֆա-ֆետոպրոտեին (AFP), Հեպատիտ Բ, Հեպատիտ Ց, այլ հեպատիտներ, CEA-քաղցկեղային էմբրիոնալ հակածին, Ca 19-9` շրջանառվող ուռուցքային անտիգեն։ |
1 |
1 |
Շեղումների հայտնաբերում |
2) |
Առկա չէ |
Էնդոսկոպիկ բիոպտատի/պրեպարատի հյուսվածաբանական հետազոտություն։ Իմունոհիստոքիմիական հետազոտություն Գենետիկ մուտացիաների որոշում MSI (միկրոսատելիտային անկայունության) ստատուսի, EGFR, KRAS, BRAF, ALK, ROS, MET, RET, HER, NTRK, NGS (նոր սերնդի սեկվենավորում): |
1 |
1 |
Ուռուցքի հյուսվածաբանական տեսակի, գենետիկ պրոֆիլի ճշտում |
Գործիքային հետազոտություններ | |||||
3) |
Առկա չէ |
Պոլիօրգան համակարգչային տոմոգրաֆիա` ն/ե կոնտրաստավորմամբ |
1 |
1 |
Ճառագայթային ախտորոշիչ հետազոտություններով պարզաբանվում է պրոցեսի տարածվածությունը, ավշային հանգույցների ընդգրկվածությունը |
4) |
Առկա չէ |
Պոզիտրոն-էմիսիոնային տոմոգրաֆիա` ըստ ցուցման |
1 |
1 | |
5) |
Առկա չէ |
Գերձայնային հետազոտություն` ըստ ցուցման |
1 |
1 | |
6) |
Առկա չէ |
Միջուկամագնիսային-ռեզոնանսային տոմոգրաֆիա` ըստ ցուցման |
1 |
1 | |
7) |
Առկա չէ |
Գերձայնային հետազոտություն կամ համակարգչային տոմոգրաֆիա` տրեպան բիոպսիայով (ըստ ցուցման) |
1 |
1 | |
8) |
Առկա չէ |
Էնդոսկպիկ խոլանգիոգրաֆիա, կոլոնոսկոպիա, խոլեդոխոսկոպիա ֆիբրոէզոֆագոգաստրոդուոդենոսկոպիա` բիոպսիայով և առանց |
1 |
1 |
Էնդոսկոպիկ հետազոտություններով պարզաբանվում է ուռուցքի տեղակայումը, ինչպես նաև հանդիսանում է բիոպսիայի մեթոդ, նաև անհրաժեշտ է հետազոտել աղեստամոքսային ուղու վերին հատվածները այլ պաթոլոգիաները ժխտելու/հայտնաբերելու համար |
9) |
Առկա չէ |
Համակարգչային տոմոգրաֆիա-անգիոգրաֆիա, լյարդի անգիոգրաֆիա` էմբոլիզացիայով և առանց |
1 |
1 |
Էնդովասկուլյար միջամտությունների արդյունքում որոշվում է սրտի սնուցող անոթների անցանելիությունը, ինչպես նաև ուրգենտ կարգավիճակներում արյունահոսության դադարեցում, ստուգվում են հաստ աղին սնուցող անոթները վիրահատության ծավալը որոշելու համար, լյարդի մետաստատիկ օջախների համար կիրառվում է օջախը սնուցող անոթի էմբոլիզացիա |
10) |
Առկա չէ |
էնդոդուոդենոսոնոգրաֆիա |
1 |
1 |
Անհրաժեշտ է ուռուցքների փուլավորման, ավշային հանգույցների գնահատման, վաղ ուռուցքների էնդոսկոպիկ հեռացման համար։ |
6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։
7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․
Ձև 4
Հ/հ |
Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում |
Անվանում /ջեներիկ/ |
Չ/Մ |
Միջինաց-ված ցուցանիշ՝ տրամա-դրման հաճախա-կանություն |
Միջին օրական չափա-քանակ |
Բուժման կուրսի միջին չափա-քանակ |
Օրերի քանակ |
1) |
Ատեզոլիզումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 60մգ/մլ |
Ատեզոլիզումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 60մգ/մլ |
սրվակ |
21 օրը 1 անգամ |
1200 |
1200 |
12 ամիս և ավել |
2) |
Բևացիզումաբ խտանյութ կաթիլաներարկ- ման լուծույթի 25մգ/մլ, |
Բևացիզումաբխտա-նյութ կաթիլաներարկման լուծույթի 25մգ/մլ, |
սրվակ |
21 օրը 1 անգամ |
400մգ |
1100մգ |
12 ամիս և ավել |
3) |
Լենվատինիբ 10մգ |
Լենվատինիբ 10մգ |
դեղա-պատիճ |
ամենօրյա |
8 |
12 |
12 ամիս և ավել |
4) |
Դուրվալումաբ, խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 120մգ/2.4մգ |
Դուրվալումաբ, խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 120մգ/2.4մգ |
սրվակ |
21 օրը 1 անգամ |
1500 |
1500 |
12 ամիս և ավել |
5) |
Սորաֆենիբ 200մգ |
Սորաֆենիբ 200մգ |
դեղա-հատեր |
ամենօրյա |
800 |
800 |
12 ամիս և ավել |
6) |
Կաբազանտինիբ 40մգ |
Կաբազանտինիբ 40մգ |
դեղա-հատեր |
ամենօրյա |
60 |
60 |
12 ամիս և ավել |
7) |
Ռեգորաֆենիբ 40մգ |
Ռեգորաֆենիբ 40մգ |
դեղա-հատեր |
28 օրը 1 անգամ |
160 |
160 |
12 ամիս և ավել |
8) |
Օքսալիպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 5մգ/մլ , Ֆտորուրացիլ, 100մգ/20մլ |
Օքսալիպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 5մգ/մլ , 50մգ/10մլ , 100մգ/20մլ |
սրվակ |
21 օրը 1 անգամ |
200 մգ |
260մգ |
4-6ամիս |
9) |
5 Ֆտորուրացիլ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 50մգ/մլ |
5 Ֆտորուրացիլ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 50մգ/մլ |
սրվակ |
21 օրը 1 անգամ |
4500 մգ |
5500 մգ |
4-6 ամիս |
10) |
Կապեցիտաբին 500մգ |
Կապեցիտաբին 500մգ |
դեղա-հատեր |
21 օրը 1 անգամ |
6 հաբ 3000մգ |
112 հաբ 4000մգ |
4-6 ամիս |
11) |
Կալցիումի-ֆոլինատ, խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 10մգ/1մլ |
Կալցիումի- ֆոլինատ, խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 10մգ/1մլ |
սրվակ |
14 օրը 1 անգամ |
650 մգ |
800 մգ |
4-6 ամիս |
12) |
Նիվոլումաբ, խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 100 մգ/10մլ |
Նիվոլումաբ, խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 100 մգ/10մլ |
սրվակ |
2-3 շաբաթը 1անգամ |
200 մգ |
480 մգ |
6-12 ամիս |
13) |
Պեմբրոլիզումաբ, խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 100 մգ/4մլ |
Պեմբրոլիզումաբ, խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 100 մգ/4մլ |
սրվակ |
21 օրը 1 անգամ |
200 մգ |
200 մգ |
6-12 ամիս |
14) |
Ռեգորաֆեմիբ 40մգ |
Ռեգորաֆեմիբ 40մգ |
դեղա-հատեր |
1-21 ՕՐ |
160մգ |
- |
Երկարատև |
15) |
Ռամուցիրումաբ, խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 10մգ/50մլ |
Ռամուցիրումաբ, խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 10մգ/50մլ |
սրվակ |
14 օրը 1 անգամ |
500մգ |
800 |
12 ամիս և ավել |
16) |
Տրաստուզումաբ դեղափոշի կաթիլաներարկման լուծույթի խտանյութի 100մգ,150մգ, 160մգ, 440մգ |
Տրաստուզումաբ դեղափոշի կաթիլաներարկման լուծույթի խտանյութի 100մգ,150մգ, 160մգ, 440մգ |
սրվակ |
21 օրը 1 անգամ |
440մգ |
600մգ |
12 ամիս և ավել |
17) |
Պերտուզումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 420մգ/14մլ |
Պերտուզումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 420մգ/14մլ |
սրվակ |
21 օրը 1 անգամ |
420մգ |
840մգ |
12 ամիս և ավել |
18) |
Տրաստուզումաբ դեղափոշի կաթիլաներարկման լուծույթի խտանյութի 100մգ,150մգ, 160մգ, 440մգ |
Տրաստուզումաբ դեղափոշի կաթիլաներարկման լուծույթի խտանյութի 100մգ,150մգ, 160մգ, 440մգ |
սրվակ |
21 օրը 1 անգամ |
420մգ |
840մգ |
12 ամիս և ավել |
19) |
Դաբրաֆենիբ 75մգ |
Դաբրաֆենիբ 75մգ |
դեղա-պատիճ |
ամենօրյա |
300մգ |
300մգ |
12 ամիս և ավել |
20) |
Էնկորաֆենիբ 75մգ |
Էնկորաֆենիբ 75մգ |
դեղա-պատիճ |
ամենօրյա |
300մգ |
300մգ |
12 ամիս և ավել |
21) |
Վեմուրաֆենիբ 240մգ |
Վեմուրաֆենիբ 240մգ |
դեղա-հատեր |
ամենօրյա |
1920մգ |
1920մգ |
12 ամիս և ավել |
22) |
Բինիմետինիբ 15մգ |
Բինիմետինիբ 15մգ |
դեղա-հատեր |
ամենօրյա |
90մգ |
90մգ |
12 ամիս և ավել |
23) |
Տրամետինիբ 2մգ |
Տրամետինիբ 2մգ |
դեղա-հատեր |
ամենօրյա |
2մգ |
2մգ |
12 ամիս և ավել |
24) |
Ցիսպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 0,5մգ/մլ |
Ցիսպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 0,5մգ/մլ |
սրվակ |
21 օրը 1 անգամ |
80մգ |
130մգ |
4-6 ամիս |
25) |
Լորատրեկտինիբ 100մգ |
Լորատրեկտինիբ 100մգ |
դեղա-պատիճ |
ԱՄԵՆՕՐՅԱ |
100*2 |
100*2 |
12 ամիս և ավել |
26) |
Էնտրեկտինիբ 100մգ |
Էնտրէկտինիբ 100մգ |
դեղա-պատիճ |
ԱՄԵՆՕՐՅԱ |
600 |
600 |
12 ամիս և ավել |
27) |
Պազոպամիբ 400մգ |
Պազոպամիբ 400մգ |
դեղա-հատեր |
ամենօրյա |
800 |
800 |
12 ամիս և ավել |
28) |
Կարբոպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի10մգ/մլ |
Կարբոպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի10մգ/մլ |
սրվակ |
21 օրը 1 անգամ |
450 |
900մգ |
4-6 ամիս |
29) |
Պակլիտաքսել խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 6մգ/մլ, 30մգ/5մլ, 100մգ/16.7մլ |
Պակլիտաքսել խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 6մգ/մլ, 30մգ/5մլ, 100մգ/16.7մլ |
սրվակ |
21 օրը 1 անգամ |
250 |
360 |
4-6 ամիս |
30) |
Գեմցիտաբին (գեմցիտաբինի հիդրոքլորիդ)դեղափոշի լիոֆիլացված կաթիլաներարկման լուծույթի 200մգ |
Գեմցիտաբին (գեմցիտաբինի հիդրոքլորիդ) դեղափոշի լիոֆիլացված կաթիլաներարկման լուծույթի 200մգ |
սրվակ |
21 օրը 1 անգամ |
1500 |
2000մգ |
4-6 ամիս |
31) |
Էտոպոզիդ, խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 200մգ /10մլ |
Էտոպոզիդ, խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 200մգ /10մլ |
սրվակ |
21 օրը 1 անգամ |
100 |
200մգ |
4-6 ամիս |
8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված`
1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ,
2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։
9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 5
Հ/հ |
Բժշկական ծառայության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Վիրահատական միջամտություն հետևյալ ծավալով/ներով (լապարոտոմիկ և լապարոսկոպիկ). ա. լյարդի տրեպան բիոպսիա, բ. ներլեղածորանային բիոպսիա, գ. լեղուղիների միջմաշկային միջլյարդային դրենավորում` արտաքին, արտաքին- ներքին, դ. լեղուղիների միջմաշկային միջլյարդային ստենտավորում, ե. ընդհանուր լեղածորանի էնդոսկոպիկ ստենտավորում, զ. լյարդի օջախների աբլյացիաներ, է. լապարոսկոպիկ խոլեցիստէկտոմիա, ը. խոլեցիստէկտոմիա լյարդի մասնահատումով, թ. ախտորոշիչ լապարոսկոպիա` բիոպսիայով, ժ. լյարդի մասնահատումներ լիմֆոդիսսեկցիայով և առանց, ժա. լյարդի ատիպիկ մասնահատում, սեգմենտի մասնահատում, ժբ. լյարդի բիսեգմենտէկտոմիա, տրիսեգմենտէկտոմիա, ժդ. լյարդի բլթի մասնահատում (հեմիհեպատէկտոմիա), լյարդի համակցված մասնահատումներ, ժե. լյարդի մասնահատում օջախների աբլյացիաների հետ, ժզ. պորտալ երակի էմբոլիզացիաներ, ժէ. անոթային ռեկոնստրուկցիաներ, ժը. լեղածորանի մասնահատում պլաստիկայով, լեղածորանի մասնահատում բարակ աղու գալարի հետ բերանակցումով, լեղածորանի մասնահատում լյարդի մասնահատումով, ժթ. լյարդի փոխպատվաստում: |
1 |
1 |
10․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ
1․ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=142864
2․ Ուռուցքների դասակարգմում` TNM 8-th edition
3․ https://www.nccn.org/
Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 հուլիսի 2024 թվական: