ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«11» հոկտեմբեր 2023 թ. |
N 4874-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԻՋԵՎԱՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 27-ԻՆ ՏՐՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ N Կ-ԲՕ-003257 ԼԻՑԵՆԶԻԱՅՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ` ՀԵՄՈԴԻԱԼԻԶԱՅԻՆ ՏԵՍԱԿՈՎ ՆԱՐԻՆԵ ԲԱԲԼՈՒՄՅԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 24.11.23 N 5661-Ա)
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը, 12-րդ հոդվածի 1-ին մասը, 36-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը և նույն հոդվածի 8-րդ մասը, Առողջապահության նախարարության լիցենզավորման հանձնաժողովի եզրակացությունը, Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 2023 թվականի հուլիսի 12-ի թիվ 22090494 վերստուգման շրջանակներում ՀՀ Տավուշի մարզ, Իջևան, Նալբանդյան 1 հասցեում բժշկական օգնության և սպասարկման գործունեություն իրականացնող «ԻՋԵՎԱՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» փակ բաժնետիրական ընկերությունում իրականացված զննման արդյունքը, այն է` Նարինե Բաբլումյանի (ում Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական ինստիտուտի կողմից, 1998 թվականի հունիսի 03-ին տրվել է դիպլոմ և շնորհվել ընդհանուր պրակտիկայի բժիշկ որակավորում) կողմից առանց համապատասխան հետդիպլոմային կրթության իրականացվում է բժշկական օգնության և սպասարկման հիվանդանոցային` հեմոդիալիզային տեսակով գործունեություն:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի պահանջով`
(նախաբանը փոփ. 24.11.23 N 5661-Ա)
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Կասեցնել «ԻՋԵՎԱՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» փակ բաժնետիրական ընկերությանն Առողջապահության նախարարության կողմից 2022 թվականի հուլիսի 27-ին տրված բժշկական օգնության և սպասրկման N Կ-ԲՕ-003257 լիցենզիայով նախատեսված հիվանդանոցային` հեմոդիալիզային տեսակով` Նարինե Բաբլումյանի գործունեությունը` մինչև խախտման պատճառի վերացումը:
(1-ին կետը փոփ. 24.11.23 N 5661-Ա)
2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`
1) ապահովել գործունեության կասեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:
3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Աստղիկ Առաքելյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը «ԻՋԵՎԱՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» փակ բաժնետիրական ընկերությանը:
4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «ԻՋԵՎԱՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» փակ բաժնետիրական ընկերությանն իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
5. Սույն հրամանը կարող է բողոքարկվել Առողջապահության նախարարություն, ինչպես նաև Վարչական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վարչական դատարան՝ վարչական ակտը ստանալուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում:
|
Ա. Ավանեսյան |