ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
20 մայիս 2024 թ. |
N 164-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՇԱՂԿԱՊԵՆՈՒ ԿԱԶՄԱՓՈԽՈՒՄՈՎ ԵՎ ՆՍՏՎԱԾՔՈՎ (ՇԵՐՏԱՎՈՐՈՒՄ) ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել շաղկապենու կազմափոխումով և նստվածքով (շերտավորում) պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
20.05.2024 |
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ |
Հավելված ՀՀ առողջապահության նախարարի «20» մայիս 2024 թվականի N 164-Ն հրամանի |
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ՇԱՂԿԱՊԵՆՈՒ ԿԱԶՄԱՓՈԽՈՒՄՈՎ ԵՎ ՆՍՏՎԱԾՔՈՎ (ՇԵՐՏԱՎՈՐՈՒՄ) ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․
Հ/Հ |
Կոդը |
Անվանում |
1) |
H11 |
Շաղկապենու այլ հիվանդություններ |
2) |
H11.1 |
Շաղկապենու կազմափոխում և նստվածք (շերտավորում) |
2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․
Ձև 1
1) |
Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) |
Նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ |
2) |
Սեռ (արական, իգական) |
Արական, իգական |
3) |
Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)) |
ԱԲ, Բ |
4) |
Հիվանդության փուլը (նկարագրել) |
Կիրառելի չէ |
5) |
Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում) |
Արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում |
6) |
Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային) |
Անհետաձգելի, պլանային |
7) |
Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) |
Ակնաբույժ |
8) |
Գանգատներ |
Կոպերի, կոնյունկտիվայի կարմրություն, օտար մարմնի զգացողություն, արցունքահոսություն, կոսմետիկ դիսկոմֆորտ |
9) |
Անամնեզ |
Ուլտրամանուշակագույն ճառագայթների ուղիղ ազդեցություն, որոշակի կաթիլների օգտագործում, վիտամին А֊ի անբավարարություն և այլն |
10) |
Զննման արդյունք/Ցուցում |
Բիոմիկրոսկոպիկ հետազոտության արդյունք. |
11) |
Հոսպիտալացման Ցուցում |
Կիրառելի չէ |
3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 2
Հ/հ |
Խորհրդատվության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Ակնաբույժ |
1 |
1 |
4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։
5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 3
Լաբորատոր հետազոտություններ | |||||
Հ/Հ |
Կոդը |
Անվանումը |
Տրամադրման քանակը |
Արդյունք | |
ԱԲ |
Բ | ||||
1) |
Առկա չէ |
Հեռացված հյուսվածքի հյուսվածքաբանական հետազոտություն |
1 |
1 |
Հյուսվածաբանական բնորոշ փոփոխություններ՝ բազոֆիլիկ դեգեներատիվ սուբէպիթելիալ հյուսվածքի կուտակում, ունենում է մոխրագույն երանգ հեմատոքսիլին-էոզինով ներկման ժամանակ։ Բոումենյան թաղանթի վնասում, էպիթելային հյուսվածքը սովորաբար պահպանված |
Գործիքային հետազոտություններ | |||||
2) |
Առկա չէ |
Վիզիոմետրիա |
1 |
1 |
Տեսողության սրության որոշում |
3) |
Առկա չէ |
Տոնոմետրիա |
1 |
1 |
Ներակնային ճնշման չափում |
4) |
Առկա չէ |
Բիոմիկրոսկոպիա |
1 |
1 |
Աչքի առաջային սեգմենտի գնահատում |
5) |
Առկա չէ |
Օֆթալմոսկոպիա |
1 |
1 |
Ակնահատակի վիճակի գնահատում |
6) |
Առկա չէ |
Ավտոռեֆրակտոմետրիա |
1 |
1 |
Տեսողության խանգարումներ |
7) |
Առկա չէ |
Կերատոտոպգրաֆիա |
0.5 |
0.8 |
Աստիգմատիզմի առկայություն, եղջերաթաղանթի հաստության որոշում |
6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։
7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․
Ձև 4
Հ/հ |
Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում |
Անվանում (ջեներիկ) |
Չափման միավոր |
Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախա-կանություն |
Միջին օրական չափա-քանակ |
Բուժման կուրսի միջին չափա-քանակ |
Օրերի քանակ |
1) |
Արհեստական արցունքի կաթիլներ |
Արհեստական արցունքի կաթիլներ |
շշիկ-կաթոցիկ |
1 |
2-6 անգամ |
3-5 տուփ |
ամիսներ |
2) |
Դեքսամեթազոն (դեքսամեթազոն նատրիումի ֆոսֆատ)1մգ/մլ ակնակաթիլներ |
Դեքսամեթազոն (դեքսամեթազոն նատրիումի ֆոսֆատ)1մգ/մլ ակնակաթիլներ |
շշիկ-կաթոցիկ |
0.2 |
4 անգամ, ապա նվազող սխեմայով |
1-3 տուփ |
2-4 շաբաթ |
3) |
Ֆլյուորոմեթոլոն |
Ֆլյուորոմեթոլոն |
շշիկ-կաթոցիկ |
0.5 |
3 անգամ |
1-2 տուփ |
1-2 ամիս |
4) |
Արհեստական արցունք վիտա Ա֊ի պարունակությամբ |
Արհեստական արցունք վիտա Ա֊ի պարունակությամբ |
շշիկ-կաթոցիկ |
0.1 |
4 անգամ |
3-5 տուփ |
ամիսներ |
8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված`
1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ,
2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։
9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 5
Հ/հ |
Բժշկական ծառայության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Պիգվենկուլայի հեռացում (կոսմետիկ ցուցում առանց բարդությունների դեպքերում, մեծ է ռեցիդիվի հավանականությունը) |
0.3 |
0.8 |
2) |
Կուտակումների հեռացում (կոնյունկտիվայի դեղին կուտակումների դեպքում, երբ դուրս են գալիս լորձաթաղանթի մակերեսից վեր) |
- |
0.1 |
10․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ
1. Մուդհար ՀՍ․ Շաղկապենու ախտաբանությունների թարմացումներ․ Հնդկական Ակնաբուժություն 2017 /Mudhar HS. Update on conjunctival pathology. Indian J Ophthalmol. 2017 Sep;65(9):797-807
2. Չանդլեր ՀԼ, Ռոտեր ԿՍ, Սիննոտ ԼՏ, Նիկոլս Ջ․ Առաջնային սեգմենտի ուլտրամանուշակագույն ճառագայթներով հարուցված վնասման պրոֆիլակտիկա առաջին դասի ճառագայթները կլանող հիդրոգելային կոնտակտային լինզաներով, Հետազոտական ակնաբուժություն և տեսողական գիտություններ 2010 Jan/ Chandler HL, Reuter KS, Sinnott LT, Nichols JJ. Prevention of UV-induced damage to the anterior segment using class I UV-absorbing hydrogel contact lenses. Invest Ophthalmol Vis Sci. 2010 Jan;51(1):172-8.
3. Մակլարեն ԴՍ, Կրամեր Կ․ Քսերոֆթալմիա․ Սնուցման և դիետոլոգիայի համաշխարհային ակնարկ 2012/McLaren DS, Kraemer K. Xerophthalmia. World Rev Nutr Diet. 2012;103:65-75
4. Մարկ Մաննիս, FACS և Էդվարդ Հոլլանդ, Եղջերենի, 2-րդ հատոր, 5-րդ թողարկում/Mark J Mannis, MD, FACS and Edward J Holland, MD Cornea, 2-Volume Set, 5th Edition
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 մայիսի 2024 թվական: