ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
11 հունվար 2024 թ. |
N 32-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԿԱՆԴԻԴՈԶԱՅԻՆ ԲԱԼԱՆՈՊՈՍՏԻՏՈՎ ՀԻՎԱՆԴԱՑՈՒԹՅԱՄԲ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`
Հրամայում եմ
1. Հաստատել կանդիդոզային բալանոպոստիտով հիվանդացությամբ պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն hավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Ա. ԱվանեսՅԱՆ |
Հավելված Առողջապահության նախարարի 2024 թվականի հունվար «11»-ի N 32-Ն հրամանի |
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ԿԱՆԴԻԴՈԶԱՅԻՆ ԲԱԼԱՆՈՊՈՍՏԻՏՈՎ ՀԻՎԱՆԴԱՑՈՒԹՅԱՄԲ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․
Հ/Հ |
Կոդը |
Անվանում |
1) |
В37.4 |
Միզասեռական այլ օրգանների տեղակայման կանդիդոզ |
2) |
N51.2 |
Բալանիտ |
2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․
Ձև 1
1) |
Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) |
Նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ: |
2) |
Սեռ (արական, իգական) |
Արական |
3) |
Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)) |
(ԱԲ) (Բ)- Ֆիմոզ, պարաֆիմոզ, երկրորդային վարակի միացում(բակտերիալ, վիրուսային), թարախային արտադրություն, խոց, նեկրոզ, համակարգային կանդիդոզ: |
4) |
Հիվանդության փուլը (նկարագրել) |
Կիրառելի չէ |
5) |
Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում) |
Արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում։ |
6) |
Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային) |
Պլանային |
7) |
Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) |
Մաշկաբան և վեներաբան, ուրոլոգ, էնդոկրինոլոգ, մանկաբույժ: |
8) |
Գանգատներ |
Սեռական օրգանի լորձաթաղանթի և(կամ) թլիպի մաշկի վերքեր, ճաքեր, փառ, այտուցվածություն, մրմուռի, ցավի զգացում։ |
9) |
Անամնեզ |
Առաջացման առավել հաճախ հանդիպող պատճառներն են` ա. Էնդոգեն (շաքարային դիաբետ, վահանաձև գեղձի հիվանդություններ, ճարպակալում, իմուն համակարգի խանգարումներ և այլն), բ. Էկզոգեն (hակաբիոտիկների, իմունաճնշիչների, գլյուկոկորտիկոստերոիդների ընդունում, ճառագայթային բուժում, հիգիենայի խախտումներ): |
10) |
Զննման արդյունք/Ցուցում |
Սեռական օրգանի մաշկին և լորձաթաղանթին առաջանում են վերքեր, էրոզիաներ, այտուցվածություն, հիպերեմիա, փառ, արտադրություն: |
11) |
Հոսպիտալացման Ցուցում |
ա. Ֆիմոզ, բ. Պարաֆիմոզ, գ. Երկրորդային վարակի միացում, խոցոտում, նեկրոզ, դ.Համակարգային կանդիդոզի ռիսկ, իմունադիֆիցիտային վիճակ: |
3․ Բժիշկ-մասնագետի կողմից զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 2
Հ/հ |
Խորհրդատվության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Մաշկաբան և վեներաբան |
1 |
1 |
2) |
Ուրոլոգ |
0,5 |
1 |
3) |
Մանկաբույժ |
0,1 |
0.2 |
4) |
Էնդոկրինոլոգ |
0,1 |
0,2 |
4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։
5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․
Ձև 3
Լաբորատոր հետազոտություններ | ||||||
Հ/Հ |
Կոդը |
Անվանումը |
Տրամադրման քանակը |
Արդյունք | ||
ԱԲ |
Բ |
|||||
1) |
Առկա չէ |
Արյան ընդհանուր հետազոտություն |
1 |
1 |
Հոմեոստազի տարբեր խանգարումների մասին տեղեկություն | |
2) |
Առկա չէ |
Մեզի ընդհանուր հետազոտություն |
1 |
1 |
Միզուղիների ֆունկցիայի տարբեր խանգարումների մասին տեղեկատվության հայտնաբերում | |
3) |
Առկա չէ |
Միզասեռական քսուկ |
1 |
1 |
Միզուկի վարակային հիվանդությունների ստուգում | |
4) |
Առկա չէ |
Քերուկ մաշկից և սեռական օրգանի լորձաթաղանթից |
1 |
1 |
Սնկերի առկայության ստուգում | |
5) |
Առկա չէ |
Գլյուկոզի որոշում |
1 |
1 |
Շաքարային դիաբետի սկրինինգ | |
6) |
Առկա չէ |
Վերքերի արտադրուկների մանրէաբանական հետազոտություն |
0.3 |
0.8 |
Սնկերի տեսակի և դեղորայքի նկատմամբ զգայունության ստուգում | |
7) |
Առկա չէ |
Ալանինամինատրանսֆերազի (ԱԼՏ) որոշում |
- |
0,3 |
Լյարդի ֆունկցիոնալ վիճակի գնահատում | |
8) |
Առկա չէ |
Ասպարտատամինատրանսֆերազի (ԱՍՏ) որոշում |
- |
0,3 |
Լյարդի ֆունկցիայի գնահատում | |
9) |
Առկա չէ |
Կրեատինինի որոշում |
0,1 |
0,5 |
Երիկամների ֆունկցիայի գնահատում | |
10) |
Առկա չէ |
Միզանյութի որոշում |
0,1 |
0,5 |
Երիկամների ֆունկցիայի գնահատում | |
11) |
Առկա չէ |
Ընդհանուր բիլիռուբին |
- |
0,2 |
Ազատ հեմոգլոբինի տրանսֆորմացիայի մասին տեղեկություն | |
12) |
Առկա չէ |
Ազատ բիլիռուբինի որոշում |
- |
0,2 |
Լյարդի ֆունկցիայի գնահատում | |
13) |
Առկա չէ |
Կապված բիլիռուբինի որոշում |
- |
0,2 |
Լյարդի ֆունկցիայի գնահատում | |
Գործիքային հետազոտություններ | ||||||
14) |
Առկա չէ |
Որովայնի խոռոչի և փոքր կոնքի օրգանների ուլտրաձայնային հետազոտություն (ՈՒՁՀ) |
- |
0,2 |
Ախտաբանական փոփոխությունների հայտնաբերում |
6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։
7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․
Ձև 4
Հ/հ |
Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում |
Անվանում (ջեներիկ) |
Չափման միավոր |
Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախա-կանություն |
Միջին օրական չափա-քանակ |
Բուժման կուրսի միջին չափա-քանակ |
Օրե-րի քա-նակ |
1) |
Նատամիցին նրբաքսուք |
Նատամիցին նրբաքսուք |
գր. |
0.9 |
2 |
14 |
7 |
2) |
Միկոնազոլ (միկոնազոլի նիտրատ) նրբաքսուք արտաքին կիրառման 20մգ/գ |
Միկոնազոլ միկոնազոլի նիտրատ) նրբաքսուք արտաքին կիրառման 20մգ/գ |
գր. |
0.8 |
2 |
14 |
7 |
3) |
Նաֆտիֆին հիդրոքլորիդ նրբաքսուք արտաքին կիրառման 10մգ/գ |
Նաֆտիֆին հիդրոքլորիդ նրբաքսուք արտաքին կիրառման 10մգ/գ |
գր. |
0.8 |
2 |
14 |
7 |
4) |
Միկոնազոլ (միկոնազոլի նիտրատ) նրբաքսուք արտաքին կիրառման 20մգ/գ |
Միկոնազոլ (միկոնազոլի նիտրատ) նրբաքսուք արտաքին կիրառման 20մգ/գ |
գր. |
0.8 |
2 |
14 |
7 |
5) |
Կլոտրիմազոլ նրբաքսուք 10մգ/գ |
Կլոտրիմազոլ նրբաքսուք 10մգ/գ |
գր. |
0.8 |
2 |
14 |
7 |
6) |
Սերտակոնազոլ (սերտակոնազոլի նիտրատ) նրբաքսուք արտաքին կիրառման 20մգ/գ |
Սերտակոնազոլ (սերտակոնազոլի նիտրատ) նրբաքսուք արտաքին կիրառման 20մգ/գ |
գր. |
0.8 |
2 |
14 |
7 |
7) |
Տերբինաֆին (տերբինաֆինի հիդրոքլորիդ) նրբաքսուք արտաքին կիրառման 10մգ/գ |
Տերբինաֆին (տերբինաֆինի հիդրոքլորիդ) նրբաքսուք արտաքին կիրառման 10մգ/գ |
գր. |
0.8 |
2 |
14 |
7 |
8) |
Կետոկոնազոլ նրբաքսուք արտաքին կիրառման 20մգ/գ |
Կետոկոնազոլ նրբաքսուք արտաքին կիրառման 20մգ/գ |
գր. |
0.8 |
2 |
14 |
7 |
9) |
Ֆլուկոնազոլ 150մգ |
Ֆլուկոնազոլ 150մգ |
մգ |
0,7 |
150 |
150 |
1 |
10) |
Տերբինաֆին (տերբինաֆինի հիդրոքլորիդ) դեղահատեր 250մգ |
Տերբինաֆին (տերբինաֆինի հիդրոքլորիդ) դեղահատեր 250մգ |
մգ |
0,4 |
250 |
3500 |
14 |
11) |
Բենզիլդիմեթիլ [3-(միրիստոիլամինո) պրոպիլ] ամոնիում քլորիդ մոնոհիդրատ լուծույթ տեղային կիրառման 0,1մգ/մլ |
Բենզիլդիմեթիլ [3-(միրիստոիլամինո) պրոպիլ] ամոնիում քլորիդ մոնոհիդրատ լուծույթ տեղային կիրառման 0,1մգ/մլ |
մլ |
0,4 |
6 |
60 |
10 |
12) |
Պովիդոն յոդ լուծույթ արտաքին կիրառման 100մգ/մլ |
Պովիդոն յոդ լուծույթ արտաքին կիրառման 100մգ/մլ |
մլ |
0.3 |
4 |
40 |
10 |
13) |
Բորաթթու լուծույթ |
Բորաթթու լուծույթ |
մլ |
0.3 |
200 |
1000 |
5 |
14) |
Նորսուլֆազոլ մածուկ |
Նորսուլֆազոլ մածուկ |
գր |
0.2 |
10 |
50 |
5 |
8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված՝
1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ:
2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։
9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլեր:
Ձև 5
Հ/հ |
Բժշկական ծառայության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Վիրահատական միջամտություն |
- |
0,3 |
10․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ
1. https://www.uptodate.com/contents/balanitis-in-adults?search=candidiasis%20balanit&source=search_result&selectedTitle=1~150&usage_type=default&display_rank=1
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հունվարի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|