ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 օգոստոսի 2010 թվականի N 1048-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 7-Ի N 482-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 7-ի «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց կողմից զբաղեցված բնակելի տարածքները սեփականաշնորհելու մասին» N 482-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման 1-ին կետում «2072828» թիվը փոխարինել «2165783» թվով, իսկ «231.9» թիվը՝ «242.3» թվով.
2) որոշման հավելվածի`
ա. «Օհանովա Ռուզաննա Սերգեյի» տողի 5-րդ սյունակում «88.0» թիվը փոխարինել «93.9» թվով, իսկ 6-րդ սյունակում «786584» թիվը՝ «839321» թվով,
բ. «Տոնյան Մագթաղ Սեմյոնի» տողի 5-րդ սյունակում «15.8» թիվը փոխարինել «20.3» թվով, իսկ 6-րդ սյունակում «141228» թիվը՝ «181451» թվով,
գ. «Ընդամենը» տողի 5-րդ սյունակում «231.9» թիվը փոխարինել «242.3» թվով, իսկ 6-րդ սյունակում «2072828» թիվը՝ «2165783» թվով:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|