Գլխավոր տեղեկություն
Номер
N 18-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (05.02.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.01.22-2024.02.04 Պաշտոնական հրապարակման օրը 26.01.2024
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
11.01.2024
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
11.01.2024
Дата вступления в силу
05.02.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

11 հունվար 2024 թ.

N 18-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՄԻԶԱՔԱՐԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՄԲ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել միզաքարային հիվանդությամբ պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն hավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

Ա. ԱվանեսՅԱՆ

 

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

2024 թվականի հունվար «11»-ի

N 18-Ն հրամանի

 

ՄԻԶԱՔԱՐԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՄԲ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․

 

Հ/Հ

Կոդը

Անվանում

1)

N20

Երիկամի և միզածորանի քարեր
Բացառությամբ՝հիդրոնեֆրոզով (N13.2)

2)

N20.0

Երիկամի քարեր

3)

N20․1

Միզածորանի քարեր

4)

N20․2

Երիկամի քարեր` միզածորանի քարերի հետ

5)

N20.9

Միզային քարեր չճշտված

6)

N21

Միզուղիների ստորին հատվածների քարեր
Ներառյալ ցիստիտով և ուրետրիտով

7)

N21․0

Միզապարկի քարեր

8)

N21․1

Միզուկի քարեր

9)

N21.8

Միզուղիների ստորին հատվածների այլ քարեր

10)

N21.9

Միզուղիների ստորին հատվածների քարեր` չճշտված

11)

N22

Միզային քարեր այլ դասերում դասակարգված հիվանդությունների ժամանակ

12)

N22.0

Միզային քարեր շիստոսոմոզի (բիլգարցինոզի) ժամանակ

13)

N22.8

Միզուղիների քարեր` այլ դասերում դասակարգված հիվանդությունների ժամանակ

14)

N23

Երիկամային խիթ` չճշտված

2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1-ի․

 

 Ձև 1

 

1)

Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ)

Նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ

2)

Սեռ (արական, իգական)

Արական, իգական

3)

Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ))

ԱԲ

4)

Հիվանդության փուլը (նկարագրել)

Կիրառելի չէ

5)

Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում)

Բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում

6)

Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային)

Շտապ, անհետաձգելի, պլանային

7)

Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը)

Ուրոլոգ

8)

Գանգատներ

Ցավ գոտկային շրջանում(սուր՝ երիկամային խիթ և (կամ) բութ բնույթի), կախված քարի(օբստրուկցիայի) մակարդակից ցավերը կարող են ճառագայթել միզածորանի պրոյեկցիայով դեպի համապատասխան աճուկային շրջան, արտաքին սեռական օրգաններ, ազդրի միջային հատված։ Երբեմն հնարավոր է ցավի տեղակայում քիչ բնորոշ հատվածներում, օր․՝ էպիգաստրալ շրջան, կոնտրալատերալ շրջան, որովայնի առաջային պատ: Հնարավոր է ցավի բացակայություն։ Հեմատուրիա(մակրո, միկրո), միզուղիների վարակների հետ ասոցիացիա, որը կդրսևորվի դիզուրիկ երևույթներով, ցիստիտ, պիելոնեֆրիտ, կարող է դիտվել ջերմության բարձրացում, սրտխառնոց:

9)

Անամնեզ

Հնարավոր է նախկինում միզաքարային հիվանդություն (ՄՔՀ) նշում՝

ա. Ինքնուրույն քարահեռացման էպիզոդներ,

բ. ցավի սուր և/կամ բութ սկիզբ,

գ. Հեմատուրիայի առկայություն,

դ. Դիզուրիայի առկայություն, ջերմության բարձրացում։

10)

Զննման արդյունք/Ցուցում

Արտաքին զննում, պալպացիա տարբերակիչ ախտորոշման նպատակով, պերկուսիա (բախում) գոտկային շրջանում։
Նշվում է բախման ախտանիշի դրական (ցավի առաջացում, կամ եղած ցավի ուժգնացում) կամ բացասական լինելը։

11)

Հոսպիտալացման ցուցում

ա Վիրահատական բուժման որոշման կայացում, ի սկզբանե կամ կոնսերվատիվ բուժման անարդյունավետության պարագայում։

բ Բարդությունների մենեջմենթ (ընդգրկել նաև դեղորայքային բուժում ՄՈՒՎ (միզուղիների վարակ) սրացման շրջանում, միզուղիների դրենավորում օբստրուկցիաների դեպքում)։

3․ Բժիշկ-մասնագետի կողմից զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 2

 

Հ/Հ

Խորհրդատվության տեսակը

Տրամադրման
քանակը

ԱԲ

Բ

1)

Վիրաբույժ` ընդհանուր

0.3

 -

2)

Ինտենսիվ թերապիայի մասնագետ (Անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ)

0․3

-

3)

Երիկամաբան (Նեֆրոլոգ)

0.3

-

4)

Աղեստամոքսաբան (Գաստրոէնտերոլոգ)

0.3

-

5)

Ներզատաբան (Էնդոկրինոլոգ)

0.3

-

6)

Նյարդաբան

0.3

-

7)

Ուռուցքաբան

0.1

-

8)

Արյունաբան

0.1

-

9)

Սրտաբան

0.3

-

10)

Ֆթիզիատր

0.1

-

11)

Թունաբան (Տոքսիկոլոգ)

0.05

-

12)

Ալլերգոլոգ և իմունոլոգ

0.05

-

13)

Գինեկոլոգ

0,2

 

4․ Սույն հավելվածի Ձև 2-ում նշված՝

1) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։

2) ուղեկցող հիվանդությունների և (կամ) բարդությունների զարգացման կամ կասկածի դեպքում անհրաժեշտ է կազմակերպել համապատասխան մասնագետի խորհրդատվություն կամ ուղղորդել համապատասխան մասնագետի խորհրդատվության:

5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3-ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 3

 

Լաբորատոր հետազոտություններ

Հ/Հ

Անվանումը

Տրամադրման քանակը

Արդյունք

   

ԱԲ

Բ

 
1)

Արյան ընդհանուր հետազոտություն

1․5

-

Շեղումների հայտնաբերում

2)

Կրեատինինի որոշում

1.5

-

3)

Միզանյութի որոշում

1.5

-

4)

Գլյուկոզ

1.5

-

5)

Էլեկտրոլիտների որոշում (Na+, K+,), իոնիզացված Ca

1.5

-

6)

Արյան խումբ և ռեզուս գործոնի որոշում

1

-

 

7)

Տրոպոնին I-ի որոշում

0.1

-

Մակարդակի բարձրացում սրտամկանի սուր վնասման հայտնաբերում

8)

Մեզի, արյան, կամ այլ կենսաբանական հեղուկների ցանքս+ հակաբիոտիկների նկատմամբ զգայության որոշում

0.5

-

Հարուցիչի հայտնաբերում, վարակի գեներալիզացիայի հայտնաբերում

9)

Մեզի ընդհանուր հետազոտություն

1.5

-

Հիպովոլեմիայի դեպքում մեզի խտության բարձրացում:

10)

Ալանինամինատրանսֆերազ (ԱԼՏ), Ասպարտատամինատրանսֆերա (ԱՍՏ), Գամմագլյուտամատ տրանսֆերազ (ԳԳՏ), Հիմնային ֆոսֆատազ (ՀՖ), բիլիռուբիններ՝ կապված և ընդհանուր

0,7

 

Լյարդի ֆունկցիայի գնահատում

11)

Հեպատիտներ Բ,Ց, սիֆիլիս, մարդու իմունային անբավարարության վիրուսի (ՄԻԱՎ) վերաբերյալ հետազոտություն

0,7

-

Հարուցիչի հայտնաբերում

12)

Կոագուլոգրամմա՝ Պրոթրոմբինային ինդեքս + Միջազգային նորմալիզացված հարաբերակցություն (INR), Ֆիբրինոգեն, Ակտիվացված պրոթրոմբինային թրոմբոպլաստինային ժամանակ (APTT), Պրոթրոմբինային ինդեքս

1.5

-

Արյան մակարդման պաթոլոգիաների հայտնաբերում

13)

Թթվա-հիմնային հավասարակշռություն

0.3

-

Թթվա-հիմնային հավասարակշռություն խանգարումների հայտնաբերում

14)

Հեռացված քարի կառուցվածքի որոշում հնարավորության դեպքում

1

 

Հետագա գոյացման ռիսկի նվազեցում

15)

Մետաբոլիկ հետազոտություն (օրինակ վահանաձև և հարվահանաձև գեղձերի ֆունկցիայի որոշում)

   

Քարագոյացման հնարավոր պատճառների հայտնաբերում

16)

24-ժամյա մեզի հետազոտություն

   

Քարագոյացման հնարավոր պատճառների հայտնաբերում

Գործիքային հետազոտություններ

17)

Ուլտրաձայնային հետազոտություն (ՈւՁՀ)

1,5

-

Հնարավոր օբստրուկցիայի պատճառի և տեղակայման հայտնաբերում։ Որովայնի և կոնքի օրգանների ախտաբանական փոփոխությունների, հեղուկի առկայության հայտնաբերում։

ՄՔՀ բուժման հետագա հսկողություն։

18)

Ուրոֆլոումետրիա

0,3

-

Մեզի հոսքի ծավալային արագության գնահատում

19)

Մնացորդային մեզի չափում, բաժակ-ավազանային համակարգում ( ԲԱՀ) ստազի գնահատում։ ՈՒՁՀ-հսկողությամբ

1

-

Դրենավորման էֆեկտիվության գնահատում

20)

Ուրեթրոցիստոսկոպիա, ուրեթերոռենոսկոպիա

0.3

 

Վիզուալիզացնող մեթոդներով չհայտնաբերված պաթոլոգիաների հայտնաբերում

21)

Միզուղիների ռենտգեն-գրաֆիա

1,5

 

Հնարավոր օբստրուկցիայի պատճառի և տեղակայման հայտնաբերում։ Ռենտգեն դրական և բացասական քարերի դիֆերենցում, ՄՔՀ բուժման հետագա հսկողություն։

22)

Կրծքավանդակի ռենտգեն հետազոտություն

1

-

Նախավիրահատական հետազոտություն

23)

Համակարգչային շերտագրություն (ՀՇ) (կոնտրաստով, առանց կոնտրաստի)

0.8

-

Վիզուալիզացնող այլ մեթոդներից ստացված ոչ լիարժեք ինֆորմացիայի, կամ նախավիրահատական նախապատրաստում այն դեպքերում երբ անհրաժեշտ է լիարժեք պատկերացում ունենալ ԲԱՀ-ի կառուցվածքի մասին։ Երբեմն հետվիրահատական հսկողություն բուժման էֆեկտիվության գնահատման կամ ՄՔՀ բուժման հետագա տակտիկան որոշելու նպատակով։

24)

Մագնիսառեզոնանսային շերտագրություն (ՄՌՇ) (կոնտրաստով, առանց կոնտրաստի)

0.1

-

Կոնքի և որովայնի օրգանների ախտաբանական փոփոխությունների հայտնաբերում, երբեմն հղիների պարագայում

25)

էզոֆագոգաստրոդուոդենոսկոպիա (ԷԳԴՍ)

0.1

-

Էզոֆագիտ, գաստրիտ, բուլբիտ, ստամոքսի և տասներկու մատնյա աղիքի խոցային հիվանդության և նեոպլաստիկ/չարորակ պրոցեսի հայտնաբերում:

26)

Կոլոնոսկոպիա (բիոպսիայով /անզգայացումով)

0.1

 

Աղիների բորբոքային պրոցես, նեոպլաստիկ/չարորակ փոփոխություններ, դիվերտիկուլներ և պոլիպների հայտնաբերում

27)

Էլեկտրասրտագրություն (ԷՍԳ)

1

-

Ախտաբանական փոփոխություններ (ռիթմի խանգարումներ կամ սրտամկանի սնուցման խանգարման նշաններ)

28)

Էխոսրտագրություն (ԷԽՍԳ)

1

-

Սրտի, փականների կառուցվածքային և ֆունկցիոնալ փոփոխություններ, ինչպես նաև սրտապարկում հեղուկի առկայություն: Սիրտ մտնող և սրտից դուրս եկող խոշոր անոթների կառուցվածքային փոփոխություններ:

6․ Սույն հավելվածի Ձև 3-ում սահմանված՝

1) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։

2) ուղեկցող հիվանդությունների և (կամ) բարդությունների առկայության կամ կասկածի դեպքում ըստ անհրաժեշտության կազմակերպվում է համապատասխան մասնագետի խորհրդատվություն և լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ կամ պացիենտն ուղղորդվում է համապատասխան խորհրդատվության:

7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4-ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 4

 

 Հ/Հ

Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում

Անվանում (ջեներիկ)

Չափման միավոր

Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախա-կանություն

Միջին օրական չափա-քանակ

Բուժման կուրսի միջին չափա-քանակ

Օրերի քանակ

1)

Նատրիումի քլորիդ լուծույթ ներարկման 9մգ/մլ

Նատրիումի քլորիդ լուծույթ ներարկման 9մգ/մլ

100-1000ml

1-3

 500-2000ml

1000-4000ml

2 օր

2)

Մետոկլոպրամիդ (մետոկլոպրամիդի հիդրոքլորիդ) լուծույթ ներարկման ն/ե և մ/մ 5մգ/մլ

Մետոկլոպրամիդ (մետոկլոպրամիդի հիդրոքլորիդ) լուծույթ ներարկման ն/ե և մ/մ 5մգ/մլ

10մգ

3

30մգ

60մգ

2 օր

3)

Պարացետամոլ դեղահատեր 500մգ

Պարացետամոլ դեղահատեր 500մգ

500-1000 մգ

1-4

2000մգ

6 000մգ

3 օր

4)

Մետամիզոլ (մետամիզոլ նատրիում) լուծույթ ն/ե և մ/մ ներարկման 500մգ/մլ

Մետամիզոլ (մետամիզոլ նատրիում) լուծույթ ն/ե և մ/մ ներարկման 500մգ/մլ

2 մլ

2

4մլ

12մլ

3 օր

5)

Դիկլոֆենակ (դիկլոֆենակ նատրիում) լուծույթ ներարկման 25մգ/մլ

Դիկլոֆենակ (դիկլոֆենակ նատրիում) լուծույթ ներարկման 25մգ/մլ

3մլ(75մգ)

2

6մլ

18մլ

3 օր

6)

Կետորոլակ (կետորոլակի տրոմեթամին) լուծույթ ն/ե և մ/մ ներարկման 30մգ/մլ

Կետորոլակ (կետորոլակի տրոմեթամին) լուծույթ ն/ե և մ/մ ներարկման 30մգ/մլ

10-30մգ

4

40-120մգ

120-360մգ

3 օր

7)

Լորնօքսիկամ դեղափոշի լիոֆիլացված ն/ե և մ/մ ներարկման լուծույթի 8մգ

Լորնօքսիկամ դեղափոշի լիոֆիլացված ն/ե և մ/մ ներարկման լուծույթի 8մգ

4-8մգ

2

8-16

24-48

3 օր

8)

Կայուն ցավի դեպքում հիդրոմորֆին և տրամադոլ

Հիդրոմորֆին և տրամադոլ

50-100մգ

1

50-100մգ

50-100

3 օր

9)

Տրամադոլ (տրամադոլի հիդրոքլորիդ) 50մգ; 75մգ

Տրամադոլ (տրամադոլի հիդրոքլորիդ) 50մգ; 75մգ

50-100մգ

1

50-100մգ

50-100

3 օր

10)

Դիկլոֆենակ (դիկլոֆենակ նատրիում) մոմիկներ ուղիղաղիքային 50մգ; 100մգ

Դիկլոֆենակ (դիկլոֆենակ նատրիում) մոմիկներ ուղիղաղիքային 50մգ; 100մգ

50-100մգ

1-2

100-150

700-1050մգ

7օր

11)

Սոլիֆենացին (սոլիֆենացինի սուկցինատ) դեղահատեր 0,4մգ

Սոլիֆենացին (սոլիֆենացինի սուկցինատ) դեղահատեր 0,4մգ

5մգ

1-3

5-15մգ

15-45մգ

3օր

12)

Օքսիբուտինին (օքսիբուտինինի հիդրոքլորիդ) դեղահատեր 5մգ

Օքսիբուտինին (օքսիբուտինինի հիդրոքլորիդ) դեղահատեր 5մգ

5մգ

1-3

5-15մգ

15-45մգ

3օր

13)

Սիլոդոսին դեղապատիճներ կոշտ 4մգ, 8մգ

Սիլոդոսին դեղապատիճներ կոշտ 4մգ, 8մգ

4-8մգ

1-2

4-8մգ

56-112մգ

14օր

14)

Տամսուլոզին (տամսուլոզինի հիդրոքլորիդ) դեղապատիճներ կարգավորվող ձերբազատմամբ 0,4մգ

Տամսուլոզին (տամսուլոզինի հիդրոքլորիդ) դեղապատիճներ կարգավորվող ձերբազատմամբ 0,4մգ

0,4մգ

1

0․4մգ

5․6մգ

14օր

15)

Նադրոպարին կալցիում լուծույթ ներարկման 2850ՄՄ AXa/0,3մլ

Նադրոպարին կալցիում լուծույթ ներարկման 2850ՄՄ AXa/0,3մլ

0,3մլ

1-2

0,3-0,6մլ

 

Որոշ դեպքերում մինչև 28 օր

16)

Բլեմարեն դեղահատեր 200մգ

Բլեմարեն դեղահատեր 200մգ

Կախված մեզի թթվայնությունից անհրաժեշտ է պահել մոտ 7-ի սահմաններում

       

Հակաբակտերիալ բուժում

Էմպիրիկ հակաբակտերիալ բուժում

եթե ֆտորքինոլոն-կայուն Կամպիլոբակտերը քիչ հավանական է

17)

Տրիմեթոպրիմ

Տրիմեթոպրիմ

160մգ

2,5

400

2800 7 օր

18)

Սուլֆամեթօքսազոլ, տրիմեթոպրիմ դեղահատեր 800մգ+160մգ

Սուլֆամեթօքսազոլ, տրիմեթոպրիմ դեղահատեր 800մգ+160մգ

160/800մգ

2,5

400/2000 մգ

2800/14000 7օր

19)

   

1000մգ

1-2

1000-2000մգ օր

14-28գ 7-14 օր

20)

Ամինոպենիցիլին + բետալակտամազայի ինհիբիտոր

Ամինոպենիցիլին + բետալակտամազայի ինհիբիտոր

325-625մգ

3

975-1875mg

6825/13125 7օր

21)

Ցիպրոֆլոքսացին դեղահատեր թաղանթապատ 500մգ

Ցիպրոֆլոքսացին դեղահատեր թաղանթապատ 500մգ

500մգ

2

500մգ 2 անգամ p/o

3000 3 օր (որոշ դեպքերում կարող է երկարաձգվել մինչև 7-10 օր)

22)

Լևոֆլօքսացին (լևոֆլօքսացինի հեմիհիդրատ) դեղահատեր թաղանթապատ 500մգ

Լևոֆլօքսացին (լևոֆլօքսացինի հեմիհիդրատ) դեղահատեր թաղանթապատ 500մգ

750մգ

1

     

23)

Ֆոսֆոմիցին (ֆոսֆոմիցինի տրոմետամոլ) գրանուլներ ներքին ընդունման լուծույթի 3գ

Ֆոսֆոմիցին (ֆոսֆոմիցինի տրոմետամոլ) գրանուլներ ներքին ընդունման լուծույթի 3գ

1

     

24)

Նիտրոֆուրանտոին դեղահատեր 50մգ

Նիտրոֆուրանտոին դեղահատեր 50մգ

100մգ

1-3

     

25)

Պիվմեցիլինամ 400մգ

Պիվմեցիլինամ 400մգ

400մգ

3

     

26)

Գենտամիցին լուծույթ ներարկման 80մգ

Գենտամիցին լուծույթ ներարկման 80մգ

5մգ/կգ

       

27)

Ամիկացին (ամիկացինի սուլֆատ) լուծույթ ներարկման/
կաթիլաներարկման 500մգ/2մլ

Ամիկացին (ամիկացինի սուլֆատ) լուծույթ ներարկման/
կաթիլաներարկման 500մգ/2մլ

15մգ/կգ

       

28)

Իմիպենեմ (իմիպենեմի մոնոհիդրատ) դեղափոշի կաթիլաներարկման լուծույթի 500մգ

Իմիպենեմ (իմիպենեմի մոնոհիդրատ) դեղափոշի կաթիլաներարկման լուծույթի 500մգ

500մգ

3

     

29)

Մերոպենեմ դեղափոշի ն/ե ներարկման լուծույթի 1000մգ

Մերոպենեմ դեղափոշի ն/ե ներարկման լուծույթի 1000մգ

3

     

30)

Պլազմոմիցին 500մգ

Պլազմոմիցին 500մգ

15մգ/կգ

1

     

8․ Սույն հավելվածի Ձև 4-ում սահմանված՝

1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ:

2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։

3) հակամանրէային պրեպարատի ընտրությունը կարող է փոխվել կախված հարուցիչների կայունությունից կամ վարակման տարածաշրջանում հայտնի անտիբիոտիկակայունության տվյալներից:

4) ուղեկցող հիվանդությունների և (կամ) բարդությունների առկայության կամ կասկածի դեպքում ըստ անհրաժեշտության կազմակերպել կամ ուղղորդել համապատասխան մասնագետի խորհրդատվության և լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների և դեղորայքային բուժումը կազմակերպել ըստ համապատասխան գործելակարգի:

9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5-ում (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 5

 

Հ/Հ

Բժշկական ծառայության տեսակը

Տրամադրման քանակը

 

ԱԲ

Բ

1)

Միզային կաթետրի տեղադրում

0,4

 

2)

Միզածորանային ստենտի տեղադրում

0,5

 

3)

Նեֆրոստոմիկ խողովակ

0,3

 

4)

Էպիցիստոստոմիկ խողովակ

0,05

 

5)

Կախված քարերի չափից տեղակայումից, ռենտգեն խտությունից և այլ գործոններից կարող է կիրառվել ՀՀԱՔ(հեռահար հարվածալիքային քարափշրում) թե երիկամի թե միզածորանի քարերի պարագայում, քիչ տոկոս դեպքերում նաև միզապարկի։ Երիկամի քարերի պարագայում կարող է կիրառվել նաև պերկուտան նեֆրոլիթոտրիպսիա օգտագործելով տարբեր լիթոտրիպտորներ օրինակ լազերային, ուլտրաձայնային, պնևմատիկ և այլն։ Կարող է կիրառվել ուրեթերոռենոսկոպիկ(ՈՒՌՍ) մոտեցումը սեմիռիգիդ կամ ճկուն գործիքներով, օգտագործելով հիմնականում լազերային լիթոտրիպտորներ, բռնիչներ և զամբյուղներ։ Միզածորանի քարերի պարագայում հիմնականում կիրառվում է ուրեթերոռենոսկոպիկ(ՈՒՌՍ) մոտեցումը սեմիռիգիդ կամ ճկուն գործիքներով, օգտագործելով հիմնականում լազերային լիթոտրիպտորներ, բռնիչներ և զամբյուղներ և ՀՀԱՔ-ն։ Միզապարկի քարերի պարագայում կարող են կիրառվել մեխանիկական լիթոտրիպտորներ օրինակ «Փանչ» տեսակի, ինչպես նաև լազերային, պնևմատիկ, ուլտրաձայնային։ Միզուկի քարերի պարագայում կարող են հեռացվել մեխանիկական եղանակով, հնարավոր է կիրառել վերոնշյալ տարբերակներից որոշները կամ հետ գցել միզապարկ և վարել որպես միզապարկի քար։
Բոլոր դեպքերում հնարավոր է կիրառվեն քարահեռացման բաց, լապարոսկոպիկ կամ ռոբոտիկ եղանակները։
Երբեմն հնարավոր է բուժում մի քանի փուլերով օրինակ առաջին փուլով տեղադրվի միզածորանի սթենտ, կամ նեֆրոստոմիկ խողովակ, այնուհետև կատարվի քարափշրում, կամ քարի մեծ լինելու կամ այլ պատճառներից ելնելով գործողությունը դադարեցվի և շարունակվի երկրորդ, երբեմն երրորդ փուլով։
Հնարավոր է նաև որոշ դեպքերում կոնսերվատիվ վարում։

1

 

 6)

Երակային կատետրի տեղադրում

 

2

-

10․ Սույն հավելվածի Ձև 5-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

 

1. https://uroweb.org/guidelines/urolithiasis

2. https://uroweb.org/guidelines/urological-infections

3. https://d56bochluxqnz.cloudfront.net/media/25-Pain-Management_LR.pdf

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հունվարի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան