ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
11 հունվար 2024 թ. |
N 17-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԹՈՒՆԱՎՈՐ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՀԵՏ ՇՓՈՒՄՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԹՈՒՆԱՎՈՐ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել թունավոր կենդանիների հետ շփումով պայմանավորված թունավոր ազդեցության ենթարկված պացիենտի վարման գործելակարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
Ա. ԱվանեսՅԱՆ |
Հավելված ՀՀ առողջապահության նախարարի 2024 թվականի հունվար «11»-ի N 17-Ն հրամանի |
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ԹՈՒՆԱՎՈՐ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՀԵՏ ՇՓՈՒՄՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԹՈՒՆԱՎՈՐ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի
Հ/Հ |
Կոդը |
Անվանում |
1) |
Т63.0 |
Օձի թույն: Ծովային օձի թույն |
2) |
Т63.2 |
Կարիճի թույն |
3) |
Т63.3 |
Սարդի թույն |
4) |
Т63.4 |
Այլ հոդվածոտանիների թույն: Թունավոր միջատների կծած կամ խայթոց |
5) |
Т63.6 |
Ծովային այլ կենդանիների հետ շփումից առաջացած թունավոր ազդեցություններ (մեդուզա, ծովային հողմածաղիկ, խեցեմորթ (կակղամորթ), ծովային աստղ) |
2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի.
Ձև 1
1) |
Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) |
Երեխա, դեռահաս, մեծահասակ |
2) |
Սեռ (արական, իգական) |
Արական, իգական |
3) |
Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)) |
Բ |
4) |
Հիվանդության փուլը (նկարագրել) |
1. Թունավոր փուլ` սուր ցավ խայթոցի տեղում, խայթոց, վերջույթների այտուցի ավելացում, բշտիկների առաջացում, վերքային մակերեսների առաջացում, ընդհանուր թունավորման նշաններ, ալերգիկ, անաֆիլակտիկ ռեակցիաներ։ 2. Սոմատոգեն փուլ` վարակիչ բարդություններ, վերջույթների արյան մատակարարման խանգարում (T63.0), սուր երիկամային անբավարարություն: |
5) |
Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում) |
Հիվանդանոցային պայմաններում |
6) |
Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային) |
Շտապ, անհետաձգելի |
7) |
Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) |
Թունաբան, անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի մասնագետ, վիրաբույժ, արյունաբան, երիկամաբան (նեֆրոլոգ)։ |
8) |
Գանգատներ |
Սուր ցավ խայթոցի տեղում, այտուցի առաջացում և ավելացում ամբողջ վերջույթով, սրտխառնոց, փսխում, շնչահեղձության զգացում և շնչառության դժվարություն, գիտակցության մթագնում։ |
9) |
Անամնեզ |
ա. Շփում կենդանու հետ՝ հնարավոր է թե՛ տեսողական կոնտակտի առկայությամբ, թե՛՝ առանց, բ. «Խայթոցի զգացում», (որոշ դեպքերում կարող է չլինել), գ. Սուր ցավ խայթոցի (կծոցի) տեղում, դ. Աճող այտուց և ցավ վնասված վերջույթում: |
10) |
Զննման արդյունք/Ցուցում |
Վնասված հատվածում սուր ցավ և այտուցվածություն, թունավորման նշանների աճ, հնարավոր անաֆիլակտիկ ռեակցիաներ, ցավային շոկ, արյան ճնշման անկում, հիպովոլեմիկ ցնցում, գիտակցության մթագնում, նյարդաբանական ախտանիշներ (Т63.2): |
11) |
Հոսպիտալացման Ցուցում |
ա. Համապատասխան բժշկական պատմություն (անամնեզ), բ. Սուր ցավ, ցավային շոկ՝ Այտուց (սկզբնական փուլերում այն կարող է լինել աննշան, բայց հետագայում արագորեն աճում է՝ ընդհուպ մինչև կյանքին վտանգ սպառնացող վիճակների). Անաֆիլակտիկ շոկային վիճակ Հիպովոլեմիա, արյան ճնշման անկում, հիպովոլեմիկ շոկ: |
3․ Բժիշկ-մասնագետի կողմից զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 2
Հ/հ |
Խորհրդատվության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Բժիշկ-թունաբան |
1 |
1 |
2) |
Անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի մասնագետ |
1 |
1 |
3) |
Ուրոլոգ |
0,2 |
0,5 |
4) |
Արյունաբան |
- |
0,05 |
5) |
Անոթային վիրաբույժ |
- |
0,6 |
6) |
Ընդհանուր վիրաբույժ |
- |
0,2 |
7) |
Նյարդաբան |
- |
0,01 |
8) |
Երիկամաբան (նեֆրոլոգ) |
- |
0,03 |
9) |
Հեմոդիալիզի բաժանմունքի բժիշկ |
- |
0,01 |
4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։
5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․
Ձև 3
Լաբորատոր հետազոտություններ | |||||
Հ/Հ |
Կոդը |
Անվանումը |
Տրամադրման քանակը |
Արդյունք | |
ԱԲ |
Բ | ||||
1) |
01010 |
Արյան ընդհանուր հետազոտություն |
1 |
1 |
Հիպովոլեմիայի հայտնաբերում |
2) |
04070 |
Թթվահիմնային հավասարակշռություն |
0,2 |
0,2 |
Մետաբոլիկ/նյութափոխանակության ացիդոզի հայտնաբերում |
3) |
04039 |
Արյան շիճուկում կալիումի մակարդակի որոշում |
1 |
1 |
Երիկամային դիսֆունկցիայի բարձրացում |
4) |
04040 |
Արյան շիճուկում կալցիումի մակարդակի որոշում |
0,1 |
0,1 |
Հոմեոստազի խանգարումների հայտնաբերում |
5) |
04042 |
Արյան շիճուկում նատրիումի մակարդակի որոշում |
1 |
1 |
Հոմեոստազի խանգարումների, լյարդի և երիկամի ախտահարման հայտնաբերում |
Կենսաքիմիական ցուցանիշներ | |||||
6) |
04025 |
Արյան շիճուկում ասպարտատամինոտրանսֆերազի (ԱՍՏ) որոշում |
- |
0,01 |
Ցուցանիշների բարձրացում՝ ընդհանուր թունավորման հետևանքով լյարդի ախտահարման ֆոնին |
7) |
04024 |
Արյան շիճուկում ալանինամինոտրանսֆերազш (ԱԼՏ) որոշում |
- |
0,01 | |
8) |
04028 |
Արյան պլազմայում ընդհանուր բիլիռուբինի որոշում |
- |
0,01 | |
9) |
04030 |
Ուղղակի բիլիռուբինի որոշում |
- |
0,01 | |
10) |
04031 |
Անուղղակի բիլիռուբինի որոշում |
- |
0,01 | |
11) |
04001 |
Արյան գլյուկոզի մակարդակի որոշում |
1 |
1 |
Ցուցանիշի բարձրացում (հիպերգլիկեմիա)՝ հիպովոլեմիկ և/կամ ցավային շոկի հետևանք։ |
12) |
04013 |
Կրեատինինի որոշում |
- |
0,6 |
Ընդհանուր թունավորման գործընթացի արդյունքում առաջացող երիկամի ախտահարմանը բնորոշ ցուցանիշների բարձրացում |
13) |
04012 |
Միզանյութի որոշում |
- |
0,6 | |
14) |
04009 |
Ընդհանուր սպիտակուց և սպիտակուցային ֆրակցիաների որոշում |
1 |
1 |
Նվազում՝ հյուսվածքների այտուցի մեջ սպիտակուցի զանգվածային արտանետման հետևանքով, որի պատճառ է հանդիսանում անոթային թափանցելիության կտրուկ աճը՝ թունավոր նյութերի ազդեցության տակ։ |
15) |
04017 |
Արյան շիճուկի ալֆա ամիլազի որոշում |
- |
0.3 |
Ցուցանիշի աճ (պանկրեատիտ)՝ ընդհանուր թունավորման գործընթացի ֆոնին : |
16) |
01050 |
Մեզի ընդհանուր հետազոտություն |
- |
1 |
Սպիտակուցի, միոֆիբրիլների (ռաբդոմիոլիզ), ազատ հեմոգլոբինի (հեմոլիզ) հայտնաբերում։ |
17) |
01036 |
Կոագուլոգրամա |
0,5 |
0,5 |
Մակարդելիության արագության նվազում (հեմոլիտիկ թույներ): |
18) |
04047 |
Արյան պլազմայում միոգլոբինի պարունակության որոշում |
- |
0,01 |
Ռաբդոմիոլիզի հայտնաբերում: |
Գործիքային հետազոտություններ | |||||
19) |
13001 |
Էլեկտրասրտագրություն (ԷՍԳ) |
1 |
1 |
Ռիթմի և սրտամկանի սնուցման խանգարումների հայտնաբերում՝ թունավորման գրեթե ցանկացած փուլում: |
20) |
11004 |
Կրծքավանդակի օրգանների ռենտգեն հետազոտություն |
0,5 |
0,5 |
Թոքային այտուցի տարբեր փուլերի հայտնաբերում: |
21) |
11010 |
Որովայնի խոռոչի ռենտգեն հետազոտություն (ըստ ցուցման) |
- |
0,1 |
Ազատ հեղուկի առկայության հայտնաբերում: |
22) |
07010 |
Ներքին օրգանների ուլտրաձայնային հետազոտություն (ՈՒՁՀ) |
- |
0,3 |
Որովայնի խոռոչի օրգանների վիճակի գնահատում: |
23) |
07070 |
Վերջույթների անոթների ուլտրաձայնային հետազոտություն (դուպլեքս) |
0,8 |
0,8 |
Վնասված վերջույթների անոթային անցանելիության խանգարման, վերջույթների հյուսվածքների թերսնուցման հայտնաբերում: |
24) |
11060 |
Համակարգչային շերտագրություն (ՀՇ) |
- |
0,05 |
Ներքին օրգանների վիճակի գնահատում (ըստ ցուցումների): |
25) |
11070 |
Մագնիսառեզոնանսային շերտագրություն (ՄՌՇ) |
- |
0,02 |
Ներքին օրգանների վիճակի գնահատում (ըստ ցուցումների): |
26) |
08010 |
Թերապևտիկ և ախտորոշիչ բրոնխոսկոպիա (T62.3) |
- |
0,01 |
Ասպիրացիոն համախտանիշի հայտնաբերում, ստամոքսի պարունակության ասպիրացիայի իրականացում տրախեոբրոնխիալ ծառի սանիտարական լվացման նպատակով: |
27) |
08001 |
Էզոֆագոգաստրոդուո դենոսկոպիա/ ԷԳԴՍ |
- |
0,1 |
Սթրեսային խոցերի բացահայտում Ստամոքս-աղիքային արյունահոսության հայտնաբերում Ստամոքսի արյունահոսող խոցերի հայտնաբերում: |
6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։
7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․
Ձև 4
Հ/հ |
Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում |
Անվանում (ջեներիկ) |
Չափման միավոր |
Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախա-կանություն |
Միջին օրական չափա-քանակ |
Բուժման կուրսի միջին չափա-Րքանակ |
Օրերի քանակ |
1) |
Նատրիումի բիկարբոնատ լուծույթ կաթիլաներարկման 84մգ/մլ |
Նատրիումի բիկարբոնատ լուծույթ կաթիլաներարկման 84մգ/մլ |
Մգ |
10-15 |
10-15 սրվակ |
30 սրվակ |
2 |
2) |
Հակաօձային շիճուկ |
Հակաօձային շիճուկ |
Հմ |
1 |
1 |
1 |
1 |
3) |
Մորֆին (մորֆինի հոդրոքլորիդ) լուծույթ ներարկման 10մգ/մլ |
Մորֆին (մորֆինի հոդրոքլորիդ) լուծույթ ներարկման 10մգ/մլ |
Մգ |
5 |
2 |
4-5 |
3 |
4) |
Տրիմեպերիդինի հիդրոքլորիդ լուծույթ ներարկման 20մգ/մլ |
Տրիմեպերիդինի հիդրոքլորիդ լուծույթ ներարկման 20մգ/մլ |
Մգ |
5 |
2 |
4-5 |
3 |
5) |
Դիֆենհիդրամին (դիֆենհիդրամինի հիդրոքլորիդ) լուծույթ մ/մ և ն/ե ներարկման 10մգ/մլ |
Դիֆենհիդրամին (դիֆենհիդրամինի հիդրոքլորիդ) լուծույթ մ/մ և ն/ե ներարկման 10մգ/մլ |
Մգ |
10 |
3 |
4 |
3 |
6) |
Քլորոպիրամին (քլորոպիրամինի հիդրոքլորիդ) լուծույթ ներարկման 20մգ/մլ |
Քլորոպիրամին (քլորոպիրամինի հիդրոքլորիդ) լուծույթ ներարկման 20մգ/մլ |
Մգ |
10 |
3 |
4 |
3 |
7) |
Ֆոսֆոլիպիդներ (լիպոիդ Ս 80), նատրիումի գլիցիրիզինատ (գլիցիրիզինաթթվի տրինատրիում) դեղապատիճներ 65մգ+35մգ |
Ֆոսֆոլիպիդներ (լիպոիդ Ս 80), նատրիումի գլիցիրիզինատ (գլիցիրիզինաթթվի տրինատրիում) դեղապատիճներ 65մգ+35մգ |
Մլ |
10-15 |
1-2 |
15 սրվակ |
7 |
8) |
Օրնիթին լուծույթ ներարկման 500մգ/մլ |
Օրնիթին լուծույթ ներարկման 500մգ/մլ |
Մլ |
10-15 |
1-2 |
15 սրվակ |
7 |
9) |
Ադեմեթիոնին դեղափոշի լիոֆիլացված ներարկման լուծույթի 400մգ |
Ադեմեթիոնին դեղափոշի լիոֆիլացված ներարկման լուծույթի 400մգ |
Մլ |
10-15 |
1-2 |
15 սրվակ |
7 |
10) |
Ֆուրոսեմիդ լուծույթ ն/ե և մ/մ ներարկման 10մգ/մլ |
Ֆուրոսեմիդ լուծույթ ն/ե և մ/մ ներարկման 10մգ/մլ |
Մլ |
2 |
4,0 |
4,0 |
1 |
11) |
Օկտրեոտիդ (օկտրեոտիդի ացետատ) լուծույթ ներարկման 0,05մգ/մլ; 0,1մգ/մլ |
Օկտրեոտիդ (օկտրեոտիդի ացետատ) լուծույթ ներարկման 0,05մգ/մլ; 0,1մգ/մլ |
Մգ |
0,1 |
0,3 |
0,9 |
3 |
12) |
Նատրիումի քլորիդ լուծույթ կաթիլաներարկման 9մգ/մլ |
Նատրիումի քլորիդ լուծույթ կաթիլաներարկման 9մգ/մլ |
Մլ |
2 |
1500,0 |
3000,0 |
2 |
13) |
Նատրիումի քլորիդ, կալիումի քլորիդ, կալցիումի քլորիդ (կալցիումի քլորիդի դիհիդրատ) լուծույթ կաթիլաներարկման 8,6մգ/մլ+0,3մգ/մլ+0,33մգ/մլ |
Նատրիումի քլորիդ, կալիումի քլորիդ, կալցիումի քլորիդ (կալցիումի քլորիդի դիհիդրատ) լուծույթ կաթիլաներարկման 8,6մգ/մլ+0,3մգ/ մլ+0,33մգ/մլ |
Մլ |
3 |
1500,0 |
3000,0 |
2 |
14) |
Գլյուկոզ անջուր լուծույթ կաթիլաներարկման 50մգ/մլ |
Գլյուկոզ անջուր լուծույթ կաթիլաներարկման 50մգ/մլ |
Մլ |
1 |
500,0 |
1000,0 |
2 |
15) |
Անջուր գլյուկոզ լուծույթ կաթիլաներարկման 100մգ/մլ |
Անջուր գլյուկոզ լուծույթ կաթիլաներարկման 100մգ/մլ |
Մլ |
1 |
250,0 |
500,0 |
2 |
16) |
Սուկցինացված ժելատին, նատրիումի քլորիդ լուծույթ կաթիլաներարկման 40մգ/մլ+7,01մգ/մլ |
Սուկցինացված ժելատին, նատրիումի քլորիդ լուծույթ կաթիլաներարկման 40մգ/մլ+7,01մգ/մլ |
Մլ |
1 |
500,0 |
1000,0 |
2 |
17) |
Մագնեզիումի սուլֆատ լուծույթ ն/ե և մ/մ ներարկման 250մգ/մլ |
Մագնեզիումի սուլֆատ լուծույթ ն/ե և մ/մ ներարկման 250մգ/մլ |
Մլ |
2 |
40,0 |
40,0 |
2 |
18) |
Պիրացետամ լուծույթ ներարկման 200մգ/մլ |
Պիրացետամ լուծույթ ներարկման 200մգ/մլ |
Մլ |
1 |
10,0 |
50,0 |
5 |
19) |
Պիրիդօքսին (պիրիդօքսինի հիդրոքլորիդ) լուծույթ ե/մ, մ/մ և ն/ե ներարկման 50մգ/մլ |
Պիրիդօքսին (պիրիդօքսինի հիդրոքլորիդ) լուծույթ ե/մ, մ/մ և ն/ե ներարկման 50մգ/մլ |
Մլ |
4 |
4,0 |
12,0 |
3 |
20) |
Ցիանոկոբալամին լուծույթ ե/մ և մ/մ ներարկման 0,5մգ/մլ |
Ցիանոկոբալամին լուծույթ ե/մ և մ/մ ներարկման 0,5մգ/մլ |
Մլ |
4 |
4,0 |
12,0 |
3 |
21) |
Նիկոտինաթթու լուծույթ ներարկման 10մգ/մլ |
Նիկոտինաթթու լուծույթ ներարկման 10մգ/մլ |
Մլ |
2 |
2,0 |
6,0 |
3 |
22) |
Ասկորբինաթթու 50 մգ/մլ լուծույթ ներարկման |
Ասկորբինաթթու 50 մգ/մլ լուծույթ ներարկման |
Մլ |
3 |
6,0 |
18,0 |
3 |
23) |
Դեքսամեթազոն (դեքսամեթազոն նատրիումի ֆոսֆատ) լուծույթ մ/մ և ն/ե ներարկման 4մգ/մլ |
Դեքսամեթազոն (դեքսամեթազոն նատրիումի ֆոսֆատ) լուծույթ մ/մ և ն/ե ներարկման 4մգ/մլ |
4 մգ/մլ |
10 |
40 |
120 մգ |
5 |
24) |
Բենդազոլ (բենդազոլի հիդրոքլորիդ) լուծույթ ներարկման 10մգ/մլ |
Բենդազոլ (բենդազոլի հիդրոքլորիդ) լուծույթ ներարկման 10մգ/մլ |
Մլ |
4 |
4,0 |
12,0 |
3 |
25) |
Կապտոպրիլ դեղահատեր 25մգ |
Կապտոպրիլ դեղահատեր 25մգ |
25 մգ |
2 |
4 |
12 |
3 |
26) |
Կալիումի քլորիդ լուծույթ կաթիլաներարկման 40մգ/մլ |
Կալիումի քլորիդ լուծույթ կաթիլաներարկման 40մգ/մլ |
Մլ |
1 |
20,0 |
60,0 |
3 |
27) |
Մետամիզոլ (մետամիզոլ նատրիում) լուծույթ ն/ե և մ/մ ներարկման 500մգ/մլ |
Մետամիզոլ (մետամիզոլ նատրիում) լուծույթ ն/ե և մ/մ ներարկման 500մգ/մլ |
Մլ |
2 |
4,0 |
12,0 |
4 |
28) |
Ցիպրոֆլօքսացին (ցիպրոֆլօքսացինի հիդրոքլորիդ) լուծույթ կաթիլաներարկման 2մգ/մլ |
Ցիպրոֆլօքսացին (ցիպրոֆլօքսացինի հիդրոքլորիդ) լուծույթ կաթիլաներարկման 2մգ/մլ |
Մգ |
2 |
4,0 |
12,0 |
3 |
29) |
Հեպարին (հեպարին նատրիում) լուծույթ ն/ե և ե/մ ներարկման 5000ՄՄ/մլ |
Հեպարին (հեպարին նատրիում) լուծույթ ն/ե և ե/մ ներարկման 5000ՄՄ/մլ |
5000 միավոր |
4 |
20000 միավոր |
40000 |
2 |
8․Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված՝
1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ:
2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։
9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլեր:
Ձև 5
Հ/հ |
Բժշկական ծառայության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Հեմոդիալիզ, հեմոդիաֆիլտրացիա, հեմոֆիլտրացիա |
- |
0,3 |
2) |
Վերակենդանացման միջոցառումներ (շնչափողի ինտուբացիա, մեխանիկական օդափոխություն) |
- |
0,03 |
3) |
Ինֆուզիոն թերապիա |
1 |
1 |
4) |
Միզապարկի կատետերիզացում |
0,5 |
1 |
5) |
Հարկադիր միզարտադրություն/դիուրեզ |
1 |
- |
6) |
Հակաթունային թերապիա (Անտիգյուրզին) (T63.0) |
1 |
- |
7) |
Վերքային մակերեսների վիրաբուժական բուժում |
- |
0,2 |
8) |
Հակաբակտերիալ թերապիա (վարակիչ բարդությունների դեպքում) |
- |
0,4 |
9) |
Հիպերբարիկ թթվածնացում |
- |
0,06 |
10) |
Ներերակային սնուցում |
1 |
1 |
10․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ
1. Լուժնիկով, Ե.Ա. Կլինիկական թունաբանություն/Ե.Ա. Լուժնիկով. [Տեքստ]–Մ.: Բժշկություն, 1994 (Лужников, Е.А. Клиническая токсикология / Е.А. Лужников. [Текст] – М.: Медицина, 1994),
2. Լուժնիկով, Ե.Ա. Սուր թունավորում. ուղեցույց բժիշկների համար/Ե.Ա. Լուժնիկով, Լ.Գ. Կոստոմարովա. Մ: Բժշկություն, 2000 թ. (Лужников, Е.А. Острые отравления: Руководство для врачей/Е.А. Лужников, Л.Г. Костомарова. М: Медицина, [Текст] 2000),
3. Լուժնիկով, Ե.Ա. Կլինիկական թունաբանություն. Դասագիրք բուհերի համար, 4-րդ հրատ., վերանայված: և լրացուցիչ / Լուժնիկով Ե.Ա., Սուխոդոլովա Գ.Ն. [Տեքստ] – Մ.: Բժշկություն, 2008 (Лужников, Е.А. Клиническая токсикология: учебник для вузов, 4-е изд., перераб. и доп. / Лужников Е.А., Суходолова Г.Н. [Текст] – М.: Медицина, 2008),
4. Մուսելիուս, Ս.Գ. Թունավորում կենդանիների և բույսերի թունավորումներով/Ս.Գ. Մուսելիուս [Տեքստ] // Բժշկական թունաբանություն. ազգային ուղեցույց / խմբ. Է.Ա. Լուժնիկով. – Մ. ԳԷՕՏԱՌ Մեդիա, 2012. – Գլուխ 12: – Պ. 12.1 (Мусселиус, С.Г. Отравления животными и растительными ядами / С.Г. Мусселиус [Текст] // Медицинская токсикология: национальное руководство / под ред. Е.А. Лужникова. – М.: ГЭОТАР-Медиа, 2012. – Гл.12. – П. 12.1),
5. Օրլով, Բ.Ն. ԽՍՀՄ թունավոր կենդանիներ և բույսեր / Բ.Ն. Օրլովը, Դ.Բ. Գելաշվիլին, Ա.Կ. Իբրահիմով [Տեքստ] - 1990, Մ.: Բարձրագույն: Դպրոց, 1990 թ.(Орлов, Б.Н. Ядовитые животные и растения СССР / Б.Н. Орлов, Д.Б. Гелашвили, А.К. Ибрагимов [Текст] – 1990, М.: Высш. Шк., 1990),
6. Ալթման, Հորստ. Թունավոր բույսեր. Թունավոր կենդանիներ/Հորստ Ալթման [Տեքս]. – Մ: ԲՄՄ ԲԸ, 2004 թ. (Альтманн, Хорст. Ядовитые растения. Ядовитые животные/Хорст Альтманн [Текст]. – М: БММ АО, 2004):
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հունվարի 2024 թվական: